Պորտալ:Նախապատմական Եվրոպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում
Պորտալ:Նախապատմական Եվրոպա Ընտրյալ ցանկեր և պորտալներ Նախագիծ:Պորտալներ Նախագծի մասնակիցներ
Բարի գալուստ Նախապատմական Եվրոպայի պորտալ
 
 
Ներածություն արխիվ  խմբագրելՆերածություն
Նախապատմական Եվրոպայի առաջին բնակիչները եկել են հին քարի դարի ժամանակաշրջանում։ Գյուղատնտեսությունը հնադրյան եվրոպայում զարգացավ մոտավորապես մ.թ.ա. 7000-ական թվականներին նոր քարի դարի ժամանակաշրջանում։ Նեոլիթ Եվրոպայի ժամանակաշրջանը տևեց մոտ 4000 տարի, զարգացում ապրեց մետաղյա իրերի պատրաստման մշակույթը։ Տեխնոլոգիական նորամուծությունները նախապատմական ժամանակաշրջանում կատարվում էին հիմնականում միջերկրյածովյան ժողովուրդների կողմից, որոնք հիմնականում բնակվում էին մայրցամաքի հյուսիսարևելքում։ Նախապատմական Եվրոպայի հայտնի քաղաքակրտություններից են Մինոյան և Մակենյան քաղաքակրթությունները, որոնք գործել են մ.թ.ա. 1200-ական թվականներին Բրոնզե դարի ժամանակաշրջանում։ Անտիկ շրջանը սկսվեց քաղաք-պետությունների զարգացմամբ Հին Հունաստանում։ Հունական մշակույթը տարածվեց Ասիայով շնորհիվ մեծ նվաճող Ալեքսանդր Մակեդոնացու։ Հռոմեական կայսրությունը տիրեց միջերկրյածովյան տարածքներին և իր հետ բերեց հռոմեական իրավունքը և հռոմեական լեգեոնը։ Տարածաշրջանում զարգացավ հունական մշակույթը։ 300 թվականին կայսրությունը բաժանվեց արևմտյան և արևելյան մասերի։ 4-5-րդ դարերում սկսվեց գերմանական ժողովուրդների ներխուժումը կայսրության տարածք, ինչի հետևանքով կայսրությունը կործանվեց 476 թվականին և սկիզբ առավ միջին դարերը։
 
 
Ընտրված հոդված արխիվ  խմբագրելԸնտրված հոդված
Մեծ Հունաստան (/ˌmæɡnə ˈɡriːsiə, ˈɡriːʃə/, : US: mæɡnə ˈɡreɪʃə, Լատիներեն "Great Greece", հունարեն: Μεγάλη Ἑλλάς, Megálē Hellás, Իտալերեն: Magna Grecia)՝ Հարավային Իտալիայի ափամերձ տարածքների անունն է: Այն գտնվում է Կամպանիայի, Ապուլիայի, Բասիլիկատի, Կալաբրիայի և Սիցիլիայի շրջաններում, որոնք բնակեցված էին հույներով`Քրոթոնի Էչանի, Սիբերիսի, հյուսիսիսային Սիբարիսի, Կումեի և Նեապոլիսի բնակավայրերի բնակիչներով: Մ.թ.ա. 8-րդ դարից սկսած այդտեղի բնակիչները իրենց հետ բերեցին հելլենական քաղաքակրթությունը, որը մեծ ազդեցություն թողեց Իտալիայի, ինչպես նաև Հին Հռոմի մշակույթի վրա: Դրան անդրադարձել հռոմեացի բանաստեղծ Օվիդը: Նա իր Fasti բանաստեղծությունում անդրադարձել է Իտալիայի հարավային մասում գտնվող Մագնա Գրաքիային: Ըստ Ստրաբոյի, Մեծ Հունաստանի գաղութացումն սկսվել է Տրոյական պատերազմի ժամանակ և շարունակվել է ևս մի քանի դարեր: Մ.թ.ա 8-րդ և 7-րդ դարերում, տարբեր պատճառներով՝ ժողովրդագրական ճգնաժամերը (սով, գերբնակեցում եւ այլն), նոր առեւտրային կետեր, նավահանգիստներ որոնելու համար, նրանք հայրենիքից հեռացան և սկսեցին բնակվել Իտալիայի հարավային շրջաններում: Այդ ժամանակահատվածում, հունական գաղութները ստեղծվել են այնպիսի վայրերում, ինչպիսիք են Սև ծովի, Արևելյան Լիբիայի և Մասալիայի (Մարսել) արևելյան ափերը: Դրանք ներառում էին բնակավայրեր Սիցիլիայի և Իտալիայի թերակղզու հարավային մասում: Հին աշխարհագրագետները մտածում էին, թե արդյոք այն ընդգրկում էր Սիցիլիան կամ պարզապես Ապիլիան և Կալաբրիան. Ստրաբոն հանդիսանում էր առավել ճանաչված փաստաբան:
 
 
Ընտրված պատկեր արխիվ  խմբագրելԸնտրված պատկեր
 
 
Գիտե՞ք դուք արդյոք... արխիվ  խմբագրելԳիտե՞ք դուք արդյոք...
 
 
Կատեգորիաներ արխիվ  խմբագրելԿատեգորիաներ
«Նախապատմական Եվրոպա» կատեգորիան չի գտնվել
 
 
Ինչպե՞ս կարող եմ ես օգնել արխիվ  խմբագրելԻնչպե՞ս կարող եմ ես օգնել
Դուք կարող եք թարգմանել հայերեն այս հոդվածները Ռուսերեն և Անգլերեն Վիքիպեդիաներից:
 
 
Պետություն արխիվ  խմբագրելՊետություն

Արատտա, շումերական սեպագրերում հիշատակվող երկիր։ Հիշատակումը կապված է Ուրուքի երկու վաղ թագավորներ Էնմերկարի և Լուգալբանդայի հետ, որոնք նաև կան Շումերի թագավորների ցանկում։

Հայաստանի Մ.թ.ա. III-II հազարամյակների պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն՝ շումերական և աքքադական գրավոր հուշարձանները։ Շումերները` աշխարհի առաջին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները, մինչև Հարավային Միջագետքը յուրացնելը բնակվել են Միջագետքի հյուսիսային և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում։ Հեռանալով այնտեղից` նրանք երկար ժամանակ պահպանել են կապը լեռնաշխարհի հետ։ Այդ իսկ պատճառով մեր լեռնաշխարհի մասին ամենավաղ հիշատակությունները գտնում ենք շումերական գրավոր հուշարձաններում։ Շումերները ստեղծեցին առաջին սեպագիրը, որը Մ.թ.ա. III-II հազարամյակի երկրորդ կեսին նրանցից փոխառեցին սեմական ծագում ունեցող աքքադացիները, իսկ հետագայում այն լայն տարածում ստացավ Առաջավոր Ասիայի երկրներում, այդ թվում՝ Վանի թագավորությունում։ Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը։ Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է։ Նրա մասին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին։(մանրամասն...)
 
 
Ընտրված ազգ արխիվ  խմբագրելԸնտրված ազգ
Դորիացիներ(հուն․՝ Δωριεῖς), եղել է չորս էթնիկ խմբերից (Աեոլյաններ, աքայացիներ, հոնիացիներ, դորիացիներ) մեկը Դասական Հունաստանում։ Նրանք գրեթե միշտ կոչվել են ուղղակի դորիացիներ, ինչպես վաղ շրջանի գրականության մեջ են հիշատակվում ։ Այդպես են նրանք կոչվել գրական վաղ հիշատակություններում (Ոդիսական)։ Նրանք տարբեր էին իրենց ստեղծած սոցիալական կազմակերպություններով և կենցաղով, կյանքի կազմակերպման տարբեր ձևերով՝ սկսած առևտրի բազմամարդ կենտրոն Կորնթոսից, որը հայտնի էր իր զարդարուն ոճի արվեստով և ճարտարապետությամբ և ռազմական կյանքով ապրող Սպարտայից։ Հույները գիտեին, թե որ բնակավայրերն են դորիական և որոնք՝ ոչ ։ Նրանք պատերազմների ժամանակ միշտ չէ որ ապավինում էին դորիական պետությունների աջակցությանը։ Դորիացիները առանձնանում էին իրենց դորիական հունարեն բարբառով և բնորոշ սոցիալական և պատմական ավանդույթներով։ Ք. ա. 5-րդ դարում դորիացիները և հոնիացիները քաղաքականապես բավականաչափ կարևոր էթնիկ խմբեր են եղել, որոնց վերջնական բախումը հանգեցրել է Պելոպոնեսյան պատերազմին։ Ք. ա. 5-րդ դարի հույների հոնիացի կամ դորիացի լինելու ինքնաճանաչման փաստը վիճարկելի է եղել։ Էդվարդ Վիլլի փաստարկով 5-րդ դարի հունական մշակույթում դեռ չի եղել էթնիկական ճշմարիտ տարբերակիչ գիծ, բացի աթենական քարոզչության մեջ եղած հակադորիական տարրերից։


 
 
Եղբայրական պորտալներ արխիվ  խմբագրելԵղբայրական պորտալներ