Jump to content

Հենրի Կավենդիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Կավենդիշ
Henry Cavendish
Ծնվել էհոկտեմբերի 10, 1731(1731-10-10)[1][2][3][…] Նիս, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա[4]
Մահացել էփետրվարի 24, 1810(1810-02-24)[1][3][5][…] (78 տարեկան) Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Բնակության վայր(եր)Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունքիմիկոս, ֆիզիկոս և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Միացյալ Թագավորություն
Գործունեության ոլորտֆիզիկա և քիմիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն
Ալմա մատերՓիթերհաուս, Քեմբրիջի համալսարան և Newcome's School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Պարգևներ
ՀայրLord Charles Cavendish?[7]
ՄայրAnn Grey?[2][7]
 Henry Cavendish Վիքիպահեստում
Հենրի Քեվենդիշի փորձարկումը գազերը մեկուսացնելու վերաբերյալ

Հենրի Կավենդիշ (անգլ.՝ Henry Cavendish, հոկտեմբերի 10, 1731(1731-10-10)[1][2][3][…], Նիս, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա[4] - փետրվարի 24, 1810(1810-02-24)[1][3][5][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), այլ թարգմանությամբ՝ Հենրի Քևենդիշ, բրիտանացի բնա-փիլիսոփա, գիտնական և կարևոր փորձարարական և տեսական քիմիկոս և ֆիզիկոս էր։ Քեվենդիշը հայտնի է որպես ջրածնի կամ ինչպես նա էր անվանում «դյուրավառ օդ»-ի հայտնագործող։ 1766 թվականին իր «արհեստական օդ» աշխատության մեջ նա նկարագրում էր դյուրավառ օդի խտությունը, որը այրման ժամանակ առաջացնում էր ջուր։ Անտուան Լավուազիե ավելի ուշ ներկայացրեց Քեվենդիշի փորձը և այդ տարրին տվեց իր անունը։ Տխրահռչակ ամաչկոտ մարդ լինելով հանդերձ` այնուամենայնիվ նա աչքի էր ընկնում իր բարձր ճշտությամբ և ճշգրտությամբ մթնոլորտային օդի կազմի, տարբեր գազերի հատկությունների, ջրի սինթեզի, ջերմության մեխանիկական տեսության, խտության հաշվարկների ուսումնասիրությունների մեջ։ Երկրի կշռի վերաբերյալ իր փորձը հայտնի է որպես Քեվենդիշի փորձ անունով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Քեվենդիշը ծնվել է 1731 թվականի հոկտեմբերի 10-ին Նիսում, որտեղ այդ ժամանակ ապրում էր իր ընտանիքը։ Իր մայրը՝ Լեդի Էն Գրեյն էր՝ Հենրի Գրեյի 4-րդ դուստրը՝ Կենտի առաջին դուքսը, իսկ իր հայրը Չարլզ Քեվենդիշն էր՝ Վիլիամ Քեվենդիշի երրորդ որդին՝ Դեվոնշիրի երկրորդ դուքսը։ Ընտանիքի ծագումը ընդգրկում է 8 դար մինչ նորմանական ժամանակաշրջանը և սերտորեն կապված է մեծ Բրիտանիայի մի շարք ազնվական ընտանիքների հետ։ Նրա մայրը մահացավ 1733 թվականին իր երկրորդ որդու՝ Ֆրեդերիկի լույս աշխարհ գալուց 3 ամիս անց և Հենրիի երկրորդ ծննդյան նախաշեմին՝ թողնելով Լորդ Չարլզ Քեվենդիշին միայնակ՝ մեծացնելու իր երկու որդիներին։

11 տարեկան հասակում Հենրին սկսեց հաճախել Hackney ակադեմիա՝ Լոնդոնի մոտ գտնվող մասնավոր դպրոց։ 18 տարեկան հասակում (նոյեմբերի 24, 1748 թվականին) նա ընդունվում է Քեմբրիջի համալսարան Սուրբ Փիթերի քոլեջում, բայց այն թողնում է 3 տարի հետո 1751 թվականի փետրվարի 23-ին առանց որևէ աստիճան ձեռք բերելու։ Հետո նա ապրում է Լոնդոնում իր հայրիկի հետ, որտեղ ձեռք է բերում իր սեփական լաբարատորիան։ Լորդ Չարլզ Քեվենդիշը ամբողջ կյանքը անցկացրել է ծառայության մեջ՝ սկզբում քաղաքականության մեջ, իսկ ավելի ուշ գիտության ոլորտում՝ հատկապես Լոնդոնի արքայական հասարակությունում։ 1758 թվականին նա Հենրիին տանում է արքայական հասարակության հետ հանդիպումների, ինչպես նաև արքայական հասարակության ակումբի ճաշկերույթների։ 1760 թվականին Հենրի Քեվենդիշը ընտրվեց այս երկու խմբերում էլ և դրանից հետո այդ ակումբներում ժրաջան այցելու էր։ Նա ոչ մի մասնակցություն չուներ քաղաքականության մեջ, բայց հայրիկի նման իր կյանքը նվիրեց գիտությանը՝ և՛ իր ուսումնասիրությունների, և՛ գիտական կազմակերպություններում մասնակցության միջոցով։ Նա ակտիվ էր Լոնդոնի արքայական հասարակության խորհրդում (որտեղ ընտրվեց 1765 թվականին)։

Նրա հետաքրքրությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենրի Քեվենդիշի 2-րդ փորձարկումը գազերը մեկուսացնելու վերաբերյալ

Նրա հետաքրքրությունը և գիտական գործիքների կիրառման մեջ փորձը նրան առաջնորդեց ղեկավարելու հանձնաժողովը՝ վերանայելու արքայական հասարակության օդերևութաբանական գործիքները և օգնեց գնահատել արքայական Greenwich աստղադիտարանի գործիքները։ Իր «արհեստական օդ» աշխատությունը հայտնվեց 1766 թվականին։ Այլ հանձնաժողովներ, որոնց նա ծառայել է ներառում էր փաստաթղթերի հանձնաժողովը, որը ընտրում էր փաստաթղթերը փիլիսոփայական գործարքներում հրապարակելու համար և հանձնաժողովներ Վեներայի տարանցման համար (1769), լեռների ձգողական գրավչության համար և Constantine Phipps-ի արշավի գիտական հրահանգների համար Հյուսիսային բևեռի և հյուսիսարևմտյան հատվածի որոնումներում։ 1773 թվականին Հենրին միացավ իր հորը, որպես Բրիտանական թանգարանի ընտրված հոգաբարձու, որին նա նվիրեց իր ժամանակը և ջանքերը։ Շուտով Մեծ Բրիտանիայի արքայական հաստատության ստեղծումից հետո Կավենդիշը դարձավ ղեկավար (1800) և մեծ հետաքրքրություն ցուցաբերեց հատկապես լաբարատորիայում, որտեղ նա ուսումնասիրեց և օգնեց Humphry Davy-ին քիմիական փորձերում։

Քիմիայի հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոր մահվանից հետո Կեվենդիշը սերտորեն սկսեց համագործակցել Charles Blagden-ի հետ. միավորում, որը օգնեց Blagden-ին ամբողջությամբ մուտք գործել Լոնդոնի գիտական հասարակություն[8][9]։ Փոխարենը Blagden-ը օգնեց հեռու պահել աշխարհը Կեվենդիշից։ Քեվենդիշը ոչ՛ գիրք հրատարակեց, ոչ էլ փաստաթուղթ, բայց նա շատ բանի հասավ։ Ուսումնասիրության շատ ոլորտներ՝ ներառելով մեխանիկան և օպտիկան մեծապես ցուցադրվում են իր ձեռագրերում, բայց դրանք հազիվ թե ցուցադրվում են իր հրատարակվաց աշխատություններում։

Քեվենդիշի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեվենդիշը համարվում է 18-րդ և 19-րդ դարերի այսպես կոչված օդաճնշական քիմիկոսներից։ Համադրելով մետաղները ուժեղ թթուների հետ՝ Քեվենդիշը ստեղծեց ջրածին (H2), որը նա անվանեց «դյուրավառ օդ» ՝լուծելով մետաղները թթուներում։ Չնայած մյուսները, ինչպես օրինակ Ռոբերտ Բոյլը, ջրածնի գազը ավելի վաղ էր պատրաստել, Քեվենդիշին սովորաբար միավոր է տրվում դրա տարրական բնույթը ճանաչելու համար։ Նաև համադրելով ալկալիները թթուներում՝ Քեվենդիշը ստեղծեց «ֆիքսված օդ» (ածխածնի երկօքսիդ), որը նա հավաքեց այլ գազերի հետ և պահեց շշերում։ Հետո նա չափեց դրանց լուծելիությունը ջրում, տեսակարար կշիռը և նկատեց դրանց բոցավառելիությունը։ Այս փաստաթղթի համար Քեվենդիշը պարգևատրվեց արքայական հասարակության Copley շքանշանով։ 18-րդ դարի կեսին գազային քիմիան հասավ նկատելի կարևորության և շատ կարևոր դարձավ ֆրանսիացի Անտուան Լավուազիե քիմիական բարեփոխման համար, հիմանակնում հայտնի որպես քիմիական հեղափոխություն։ 1783 թվականին Քեվենդիշը հրապարակեց մի փաստաթուղթ ձայնաչափի վերաբերյալ (շնչելու գազերի օգտակարության չափում)։

Նա նկարագրեց իր սեփական գյուտի նոր audiometry-ն, որով նա հասավ նկատելի արդյունքների՝ օգտագործելով այն, ինչ ուրիշների ձեռքին համարվում էր գազերի չափման անճշգրիտ եղանակ։ Հետո նա հրատարակեց փաստաթուղթ ջրի ստեղծման վերաբերյալ՝ այրելով դյուրավառ օդը (այսինքն ջրածինը) թթվածնում, վերջինս մթնոլորտային օդի բաղկացուցիչ մասն է կազմում։ Կավենդիշը եկավ այն եզրակացուցյան, որ ջրածնային օդը ջրածնային ջուրն էր և որ ջրածինը կամ մաքուր թթվածինն էր կամ թթվածնային ջուրը։ Նա այս արդյունքները հաղորդեց Joseph Priestley-ին՝ անգլիացի քահանա և գիտնական ոչ ուշ քան 1783 թվականի մարտը, բայց չհրատարակեց այն մինչ հաջորդ տարի։

Հենրի Քեվենդիշի հիշատակին նվիրված հուշատախտակ Լոնդոնում

1783 թվականին շոտլանդացի գյուտարար James Watt-ը հրատարակեց փաստաթուղթ ջրի կազմի վերաբերյալ։ Քեվենդիշը առաջինն էր, որ կատարեց այդ փորձարկումները, բայց հրատարակեց երկրորդը։ 1785 թվականին Կավենդիշը իրականացրեց հետազոտություններ սովորական (մթնոլորտային օդի) կազմի վերաբերյալ ստանալով ճշգրիտ արդյունքներ։ Նա կատարեց ուսումնասիրություններ, որում ջրածինը և սովորական օդը համակցվեցին հայտնի հարաբերակցությամբ և հետո պայթեց էլեկտրաէներգիայի կայծով։ Բացի այդ նա նկարագրեց նաև մի փորձ, որում նա ի վիճակի էր ժամանակակից տերմինաբանությամբ հեռացնել թթվածինը և ազոտային գազերը մթնոլորտային օդի նմուշից, միայն եթե ռեակցիայի մեջ չմտած գազի մի փոքր պղպջակ էր մնացել նախնական նմուշում։ Օգտագործելով իր դիտարկումները՝ Քեվենդիշը նկատեց, որ, երբ նա որոշում էր ազոտային օդի և թթվածնային օդի քանակությունը, մնաց ազոտի նախնական ծավալի 1/120 մասը։ Ուշադիր եզրահանգումների շնորհիվ նա առաջնորդվեց եզրահանգելու, որ «սովորական օդը» բաղկացած է թթվածնային օդի մի հատվածից միացած ազոտի 4 հատվածին։ 1890-ականներին երկու բրիտանացի ֆիզիկոսներ՝ William Ramsay-ն և Lord Rayleigh-նը հասկացան, որ նրանց նոր հայտնաբերաց իներտ գազը, արգոնը պատասխանատու էր Կավենդիշի խնդրահարույց նստվածքի համար. նա սխալ թույլ չէր տվել։ Այն, ինչ, որ նա արել էր խիստ քանակական փորձարկումներ կատարելն էր՝ օգտագործելով ստանդարտացված գործիքներ և մեթոդներ՝ ուղղված վերականգնողական արդյունքների համար։ Հավասարակշռությունը, որ նա կիրառեց՝ Harrison անունով արհեստավորի կողմից ստեղծված, 18-րդ դարի առաջին ոչ ճշգրիտ հավասարակշռություններից էր։ Քեվենդիշը աշխատում էր իր գործիքներ պատրաստողների հետ հիմնականում բարելավելով արդեն գոյություն ունեցող։

Հենրի Քեվենդիշի 3-րդ փորձարկումը գազերը մեկուսացնելու վերաբերյալ

1783 թվականին նա հրատարակեց մի փաստաթուղթ այն ջերմաստիճանի վերաբերյալ որում Մերկուրին սառչում է, և այդ աշխատությունում կիրառեց թաքնված ջերմության գաղափարը, սակայն նա չկիրառեց այդ գաղափարը, քանի որ նա հավատում էր, որ դա ենթադրում էր ջերմության նյութական տեսության ընդունում։ Նա իր առարկությունները բացահայտ դարձրեց 1784 թվականի օդի վերաբերյալ իր աշխատությունում։ Նա շարունակեց զարգացնել ջերմության տեսությունը և այդ տեսության ձեռագիրը թվագրվում է ուշ 1780-ականները։ Սկզբում նրա թեորիան մաթեմատիկական և մեխանիկական էր։ Այն պարունակում էր ջերմության պահպանման սկզբունքը և նույնիսկ պարունակում էր ջերմության մեխանիկական համարժեքության գաղափարը։

Երկրի խտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոր մահվանից հետո Հենրին մեկ այլ տուն գնեց քաղաքում և Clapham Common-ում ՝ Լոնդոնի հարավում։ Լոնդոնի տունը պարունակում էր իր գրադարանի մեծ մասը, մինչ նա պահում էր իր գործիքների մեծ մասը Clapham Common-ում, որտեղ նա կատարում էր իր փորձերի մեծ մասը[10]։ Այս փորձերից ամենահայտնիները հրատարակված 1798 թվականին երկրի խտությունը[11] որոշելու համար էր և հայտնի դարձավ, որպես Քեվենդիշի գիտափորձ։ սարքավորումները, որը Քեվենդիշը օգտագործեց Երկիրը կշռելու համար ոլորված բալանսի փոփոխությունն էր՝ կառուցված անգլիացի երկրաբան John Michell-ի կողմից, ով մահացավ նախքան կարող էր իրականացնել փորձը։ Սարքավորումները ուղարկվեցին Քեվենդիշին, ով ավարտեց փորձը 1797-1798[12] թվականներին և հրապարակեց արդյունքները։

Քեվենդիշը մահացել է 1810 թվականին (որպես Բրիտանիայի ամենահարուստ մարդկանցից մեկը) և թաղվել է իր նախնիների հետ եկեղեցում հիմա հայտնի որպես Դերբի տաճար։ Ճանապարհը, որտեղ նա ապրում էր Դերբիում նրա անունով է կոչվել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Կավենդիշ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 280