Հելեն Թաֆթս Բեյլի
Հելեն Թաֆթս Բեյլի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1874 |
Ծննդավայր | Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մահացել է | մայիս 1962 (88 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | սոցիալական բարեփոխիչ և ակտիվիստ |
Հելեն Թաֆթս Բեյլի (անգլ.՝ Helen Tufts Bailie, հունվարի 9, 1874, Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ - մայիս 1962) սոցիալական բարեփոխիչ և ակտիվիստ։ Թաֆթսը հայտնի է որպես «հեղափոխության դուստրեր»՝ 1928 թվականին անհատների և կազմակերպությունների սև ցուցակ կազմելու համար։ Այս հակասությունը հանգեցրել է նրան, որ Թաֆթսը հեռացվել է կազմակերպությունից և դարձել կանանց իրավունքների, աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպան։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հելեն Մաթիլդա Թաֆթսը ծնվել է 1874 թվականին՝ Նյուարկում։ Հայրը եղել է ունիտար նախարար, իսկ մայրը` ընտրական իրավունքի պաշտպան[1]։ 1875 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մասաչուսեթս, որտեղ Հելենը 1892 թվականին ավարտել է Լեքսինգտոնի Քոթինգ միջնակարգ դպրոցը[2]։ Ավարտելուց հետո աշխատել է որպես սրբագրիչ և տպագրող Riverside Press-ում։ Այնուհետև տեղափոխվել է Բոստոն որտեղ եղել է Հյութոն Միֆլինի քարտուղարը։ 1895 թվականի ապրիլին հանդիպել է Հելենա Բորնին որը եղել է գրող, անարխիստ և աշխատանքի կազմակերպիչ։ Բորնը մեծ ազդեցություն է ունեցել Թաֆթսի ապրելակերպի և գործունեության վրա, Թաֆթսը դարձել է բուսակեր, հետաքրքրություն է ձեռք բերել Ուոլթ Ուիթմենի գրականության նկատմամբ և ակտիվացել է հագուստի բարեփոխման, անարխիզմի, կոմունիզմի և սոցիալիզմի մեջ[2]։
Ամերիկյան հեղափոխության դուստրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականին Թաֆթսը միացել է Ամերիկյան հեղափոխության դուստրերի Էն Ադամս Թաֆթսի մասնաճյուղին։ 1927 թվականին հայտնաբերել է, որ ԱՀԴ-ն պահպանում է «կասկածելի խոսնակների» ցուցակները։ Այս ցուցակները ներառում էին այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Կանանց ակումբների ազգային դաշնությունը, Խաղաղության ամերիկյան միությունը և այնպիսի անհատներ, ինչպիսիք են Ջեյն Ադդամսը, Ուիլյամ Ալեն Ուայթը և Մերի Վուլին։ Հետաքննելուց հետո նա ցուցակները հրապարակել է 1928 թվականի փետրվարին[2]։
1928 թվականին մարտին նա գրեց մի գրքույկ, որը կոչվել է «Մեր վտանգված ժառանգությունը»՝ բողոքելով սև ցուցակների դեմ։ ԱՀԴ-ի տասնհինգ անդամներ, որոնք կանչվել են Բողոքի կոմիտե և Բեյլի գլխավորությամբ, ստորագրել են գրքույկը և օգնել այն տարածել Միացյալ Նահանգներում։ Խմբում ներգրավված եմ եղել Բոստոնի երեք խոշոր մասնաճյուղերի և՛ անդամները, և՛ սպաները[3]։ Վաշինգտոնում անցկացվող ԱՀԴ-ի ամենամյա կոնգրեսում Թաֆթսին մեղադրել են ԱՀԴ կազմակերպության «ներդաշնակությունը խախտելու» և նրա հեղինակությունը վնասելու մեջ՝ գրքույկների տարածումից և սև ցուցակների վերաբերյալ բացատրություններ տալու նրա համառությունից հետո[2]։
Հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հելենը շարունակել է ակտիվ լինել վաղ կանանց շարժման և սոցիալական շարժումներում։ Նա նամակ գրելու արշավ է ձևավորել՝ օրինականացնելու ծնելիության վերահսկողությունը, և 1935 թվականին Թաֆթսը կազմակերպել է արշավ ընդդեմ օրենսդրության, որը պահանջում էր Մասաչուսեթսի ուսուցիչներից երդում տալ՝ հաստատելով Միացյալ Նահանգները և նահանգի սահմանադրությունները[2]։ 1947 թվականին Թաֆթսն ու Բեյլին տեղափոխվել են Նանթաքեթ։ Զույգը նորից 1954 թվականին Թաֆթսի տեսողության վատթարացման և Բեյլի Ալցհեյմերի նման ախտանիշների պատճառով՝ տեղափոխվելով Օհայո նահանգի Յելո Սփրինգս՝ ապրելու իրենց դստեր և նրա ամուսնու՝ Ուոթեր Ջոլլիի հետ։ 1956 թվականին լույս է տեսել Թաֆթսի գիրքը՝ «Սիրելի դուստրը», երգիծանք ԱՀԴ-ի սև ցուցակների և կարմիր վախի մասին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորնի միջոցով Թաֆթսը հանդիպել է Ուիլյամ Բեյլիին, որը ծագումով եղել է Բելֆաստից, որը ապրել և ունեցել է բուսակերների ռեստորանային կոոպերատիվ[1][2]։ Բորնը և Բեյլին ռոմանտիկ հարաբերություններ են ունեցել[4]։ 1901 թվականի հունվարին Բորնին ախտորոշեցին արգանդի քաղցկեղ և նույն ամսին մահացավ։ Բեյլին և Թաֆթսը միասին ապրել են 1901 թվականի աշնանից սկսած, իսկ 1908 թվականի հոկտեմբերին նրանք ամուսնացել են։ Բեյլին սկսել է զամբյուղագործության բիզնես, որը նա ղեկավարել է մինչև իր թոշակի անցնելը՝ 1946 թվականը։ Զույգը երկու երեխա է ունեցել՝ դուստր Հելենա Իզաբելը՝ ծնված 1914 թվականին, և որդին՝ Թերիլը (մականունը՝ Սոննի), ծնված 1916 թվականին։ Վերջինս մահացել է ողնաշարի մենինգիտից 3 տարեկանում[2]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլիամ Բեյլին մահացել է1957 թվականի մայիսին ծերանոցում։ Թաֆթսը տեղափոխվել է Մայամի 1958 թվականին, իսկ ավելի ուշ՝ Ֆորտ։ Մահացել է 1962 թվականին[2]։
Ժողովրդական մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեյլա Ռոուբոթեմի «Ապստամբների անցումները. նոր կանայք, ազատ սիրահարները և արմատականները Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում» Թաֆթսի ակտիվիստական կյանքի պատմությունն է՝ Ուիլյամ Բեյլիի (ամուսնու), Հելենա Բորնի, Միրիամ Դանիելլի, Գերտրուդ Դիքսի և Ռոբերտ Նիկոլի հետ միասին[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «More Than Free Love and Sandals | History Today». www.historytoday.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Helen Tufts Bailie Papers». Sophia Smith Collection. Smith College. 2001. Արխիվացված է օրիգինալից 2010-06-19-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «D.A.R. LAYS CHARGES AGAINST MRS. BAILIE; Censure, Suspension or Expulsion of Pacifists' Defender Is Sought». The New York Times (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Avrich, Paul. (2005). Anarchist voices: an oral history of anarchism in America. Paul Avrich Collection (Library of Congress). Oakland, CA: AK Press. ISBN 1-904859-27-5.
- ↑ Wright, Natalie (2019 թ․ հունվարի 2). «Radical Networks». Women: A Cultural Review. 30 (1): 118–120. doi:10.1080/09574042.2018.1561050. ISSN 0957-4042.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թաֆթսի նամակը «Մեր վտանգված ժառանգությունը» գրված 1928 թվականին և ուղղված ամերիկյան հեղափոխության դուստրերին։
- Հելեն Թաֆթս Բեյլիի թղթերը Սոֆիա Սմիթի հավաքածուում, Սմիթ քոլեջի հատուկ հավաքածուներում
- Ամերիկյան հեղափոխության դուստրերը սև ցուցակում հակասական փաստաթղթեր Կալիֆորնիայի առցանց արխիվում
|