Jump to content

Հելեն Թաֆթս Բեյլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելեն Թաֆթս Բեյլի
Ծնվել էհունվարի 9, 1874(1874-01-09)
ԾննդավայրՆյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էմայիս 1962 (88 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսոցիալական բարեփոխիչ և ակտիվիստ

Հելեն Թաֆթս Բեյլի (անգլ.՝ Helen Tufts Bailie, հունվարի 9, 1874(1874-01-09), Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ - մայիս 1962) սոցիալական բարեփոխիչ և ակտիվիստ։ Թաֆթսը հայտնի է որպես «հեղափոխության դուստրեր»՝ 1928 թվականին անհատների և կազմակերպությունների սև ցուցակ կազմելու համար։ Այս հակասությունը հանգեցրել է նրան, որ Թաֆթսը հեռացվել է կազմակերպությունից և դարձել կանանց իրավունքների, աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպան։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելեն Մաթիլդա Թաֆթսը ծնվել է 1874 թվականին՝ Նյուարկում։ Հայրը եղել է ունիտար նախարար, իսկ մայրը` ընտրական իրավունքի պաշտպան[1]։ 1875 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մասաչուսեթս, որտեղ Հելենը 1892 թվականին ավարտել է Լեքսինգտոնի Քոթինգ միջնակարգ դպրոցը[2]։ Ավարտելուց հետո աշխատել է որպես սրբագրիչ և տպագրող Riverside Press-ում։ Այնուհետև տեղափոխվել է Բոստոն որտեղ եղել է Հյութոն Միֆլինի քարտուղարը։ 1895 թվականի ապրիլին հանդիպել է Հելենա Բորնին որը եղել է գրող, անարխիստ և աշխատանքի կազմակերպիչ։ Բորնը մեծ ազդեցություն է ունեցել Թաֆթսի ապրելակերպի և գործունեության վրա, Թաֆթսը դարձել է բուսակեր, հետաքրքրություն է ձեռք բերել Ուոլթ Ուիթմենի գրականության նկատմամբ և ակտիվացել է հագուստի բարեփոխման, անարխիզմի, կոմունիզմի և սոցիալիզմի մեջ[2]։

Ամերիկյան հեղափոխության դուստրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին Թաֆթսը միացել է Ամերիկյան հեղափոխության դուստրերի Էն Ադամս Թաֆթսի մասնաճյուղին։ 1927 թվականին հայտնաբերել է, որ ԱՀԴ-ն պահպանում է «կասկածելի խոսնակների» ցուցակները։ Այս ցուցակները ներառում էին այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Կանանց ակումբների ազգային դաշնությունը, Խաղաղության ամերիկյան միությունը և այնպիսի անհատներ, ինչպիսիք են Ջեյն Ադդամսը, Ուիլյամ Ալեն Ուայթը և Մերի Վուլին։ Հետաքննելուց հետո նա ցուցակները հրապարակել է 1928 թվականի փետրվարին[3]։

1928 թվականին մարտին նա գրեց մի գրքույկ, որը կոչվել է «Մեր վտանգված ժառանգությունը»՝ բողոքելով սև ցուցակների դեմ։ ԱՀԴ-ի տասնհինգ անդամներ, որոնք կանչվել են Բողոքի կոմիտե և Բեյլի գլխավորությամբ, ստորագրել են գրքույկը և օգնել այն տարածել Միացյալ Նահանգներում։ Խմբում ներգրավված եմ եղել Բոստոնի երեք խոշոր մասնաճյուղերի և՛ անդամները, և՛ սպաները[4]։ Վաշինգտոնում անցկացվող ԱՀԴ-ի ամենամյա կոնգրեսում Թաֆթսին մեղադրել են ԱՀԴ կազմակերպության «ներդաշնակությունը խախտելու» և նրա հեղինակությունը վնասելու մեջ՝ գրքույկների տարածումից և սև ցուցակների վերաբերյալ բացատրություններ տալու նրա համառությունից հետո[5]։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելենը շարունակել է ակտիվ լինել վաղ կանանց շարժման և սոցիալական շարժումներում։ Նա նամակ գրելու արշավ է ձևավորել՝ օրինականացնելու ծնելիության վերահսկողությունը, և 1935 թվականին Թաֆթսը կազմակերպել է արշավ ընդդեմ օրենսդրության, որը պահանջում էր Մասաչուսեթսի ուսուցիչներից երդում տալ՝ հաստատելով Միացյալ Նահանգները և նահանգի սահմանադրությունները[6]։ 1947 թվականին Թաֆթսն ու Բեյլին տեղափոխվել են Նանթաքեթ։ Զույգը նորից 1954 թվականին Թաֆթսի տեսողության վատթարացման և Բեյլի Ալցհեյմերի նման ախտանիշների պատճառով՝ տեղափոխվելով Օհայո նահանգի Յելո Սփրինգս՝ ապրելու իրենց դստեր և նրա ամուսնու՝ Ուոթեր Ջոլլիի հետ։ 1956 թվականին լույս է տեսել Թաֆթսի գիրքը՝ «Սիրելի դուստրը», երգիծանք ԱՀԴ-ի սև ցուցակների և կարմիր վախի մասին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորնի միջոցով Թաֆթսը հանդիպել է Ուիլյամ Բեյլիին, որը ծագումով եղել է Բելֆաստից, որը ապրել և ունեցել է բուսակերների ռեստորանային կոոպերատիվ[7][8]։ Բորնը և Բեյլին ռոմանտիկ հարաբերություններ են ունեցել[9]։ 1901 թվականի հունվարին Բորնին ախտորոշեցին արգանդի քաղցկեղ և նույն ամսին մահացավ։ Բեյլին և Թաֆթսը միասին ապրել են 1901 թվականի աշնանից սկսած, իսկ 1908 թվականի հոկտեմբերին նրանք ամուսնացել են։ Բեյլին սկսել է զամբյուղագործության բիզնես, որը նա ղեկավարել է մինչև իր թոշակի անցնելը՝ 1946 թվականը։ Զույգը երկու երեխա է ունեցել՝ դուստր Հելենա Իզաբելը՝ ծնված 1914 թվականին, և որդին՝ Թերիլը (մականունը՝ Սոննի), ծնված 1916 թվականին։ Վերջինս մահացել է ողնաշարի մենինգիտից 3 տարեկանում[7]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլիամ Բեյլին մահացել է1957 թվականի մայիսին ծերանոցում։ Թաֆթսը տեղափոխվել է Մայամի 1958 թվականին, իսկ ավելի ուշ՝ Ֆորտ։ Մահացել է 1962 թվականին[10]։

Ժողովրդական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյլա Ռոուբոթեմի «Ապստամբների անցումները. նոր կանայք, ազատ սիրահարները և արմատականները Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում» Թաֆթսի ակտիվիստական կյանքի պատմությունն է՝ Ուիլյամ Բեյլիի (ամուսնու), Հելենա Բորնի, Միրիամ Դանիելլի, Գերտրուդ Դիքսի և Ռոբերտ Նիկոլի հետ միասին[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «More Than Free Love and Sandals | History Today». www.historytoday.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  2. 2,0 2,1 «Helen Tufts Bailie Papers». Sophia Smith Collection. Smith College. 2001. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.
  3. «Helen Tufts Bailie Papers». Sophia Smith Collection. Smith College. 2001. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.
  4. «D.A.R. LAYS CHARGES AGAINST MRS. BAILIE; Censure, Suspension or Expulsion of Pacifists' Defender Is Sought». The New York Times (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  5. «Helen Tufts Bailie Papers». Sophia Smith Collection. Smith College. 2001. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.
  6. «Helen Tufts Bailie Papers». Sophia Smith Collection. Smith College. 2001. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.
  7. 7,0 7,1 «Helen Tufts Bailie Papers». Sophia Smith Collection. Smith College. 2001. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.
  8. «More Than Free Love and Sandals | History Today». www.historytoday.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  9. Avrich, Paul. (2005). Anarchist voices : an oral history of anarchism in America. Paul Avrich Collection (Library of Congress). Oakland, CA: AK Press. ISBN 1-904859-27-5.
  10. «Helen Tufts Bailie Papers». Sophia Smith Collection. Smith College. 2001. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.
  11. Wright, Natalie (2019 թ․ հունվարի 2). «Radical Networks». Women: A Cultural Review. 30 (1): 118–120. doi:10.1080/09574042.2018.1561050. ISSN 0957-4042.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]