Հարիեթ Բիչըր Սթոու
Հարիեթ Բիչըր Սթոու անգլ.՝ Harriet Beecher | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Elizabeth Harriet Beecher |
Ծնվել է | հունիսի 14, 1811[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիչֆիլդ[4][5][6] |
Վախճանվել է | հուլիսի 1, 1896[1][2][3][…] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Հարթֆորդ[7] |
Գերեզման | Phillips Academy Cemetery |
Մասնագիտություն | վիպասան, բանաստեղծուհի, մանկագիր, վիպասան, գրող, աբոլիցիոնիստ և ակնարկագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Hartford Female Seminary? |
Ժանրեր | պատմազրույց |
Ուշագրավ աշխատանքներ | Քեռի Թոմի խրճիթը[4], Քեռի Թոմասի խրճիթի բանալին[4], Դրեդ. պատմվածք անիծյալ ճահճի մասին[4] և Still, Still with Thee? |
Պարգևներ | |
Ամուսին | Քելվին Էլլիս Սթոու |
Զավակներ | Charles Edward Stowe? |
Կայք | harrietbeecherstowecenter.org |
Հարիեթ Բիչըր Սթոու Վիքիքաղվածքում | |
Harriet Beecher Stowe Վիքիպահեստում |
Հարիեթ Բիչըր Սթոու (Հարիետ Բիչեր-Սթոու[11], անգլ.՝ Harriet Elizabeth Beecher Stowe, հունիսի 14, 1811[1][2][3][…], Լիչֆիլդ[4][5][6] - հուլիսի 1, 1896[1][2][3][…], Հարթֆորդ[7]), ամերիկյան գրող, «Քեռի Թոմի խրճիթը» (անգլ.՝ Uncle Tom's Cabin, 1852) հայտնի վեպի հեղինակ (թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն[12])։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարիեթ Բիչըր Սթոուն ծնվել է 1811 թվականի հունիսի 14-ին աստվածաբան և քարոզիչ Լայման Բիչըրի ընտանիքում։ Նրա կրտսեր եղբայրը՝ Հենրի Ուորդ Բիչըրը, նույնպես եղել է քարոզիչ։ Երկար ժամանակ ապագա գրողը՝ որպես ուսուցիչ, աշխատել է իր քրոջ հիմնադրած իգական դպրոցում։ 1836 թվականին նա ամուսնացել է Կելվին Էլիս Սթոուի հետ, ով այդ ժամանակ եղել է աստվածաբանության պրոֆեսոր Վոլնաթ Հիլզում գտնվող Լեյնի սեմինարիայում, որի նախագահն էր Հարիեթի հայրը՝ Լայման Բիչըրը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր գրական ստեղծագործություններում Հարիեթ Բիչըր-Սթոուն հանդես է գալիս որպես կանանց կրթության իրավունքի պաշտպան և ստրկատիրության վերացման կողմնակից։ 1852 թվականին հրատարակվել է նրա ամենահայտնի վեպը՝ «Քեռի Թոմի խրճիթը», որը ստրկատիրությունը մերկացնող ամենացնցող փաստաթղթերից է։ Առաջին տարվա ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է գրքի 350000, իսկ ամբողջ աշխարհում՝ 600000 օրինակ։ Անգլիայում այն հրատարակվել է 35, ԽՍՀՄ-ում՝ 59 անգամ, թարգմանվել է 21 լեզուներով, հրատարակվել 2 միլիոնից ավելի ընդհանուր տպաքանակով[11]։ Վեպի հիման վրա նկարահանվել են կինոֆիլմեր։ Ի պատասխան ստրկատետերի ու նրանց ընկերների կողմից հնչած մեղադրանքների՝ Հարիեթ Բիչըր-Սթոուն 1853 թվականին հրատարակում է «Քեռի Թոմի խրճիթի բանալին» («Key to uncle Tom’s Cabin») վեպը, որում ապացուցել է, որ վեպի սյուժեն (հաճախ նաև ամենափոքր մանրամասները) վերցված է կյանքից։
Բիչըր-Սթոուի բանաստեղծությունները հիմնականում կրոնական թեմաներով են։ 1956 թվականին լույս է տեսել նրա հայտնի վեպերից մեկը՝ «Դրեդ. պատմվածք անիծյալ ճահճի մասին»։
Սկանդալային պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1869 թվականին Հարիեթ Բիչըր-Սթոուն տպագրել է «Բայրոնի կնոջ կյանքի իրական պատմությունը» հոդվածը, որում առաջին անգամ հասարակությանն է ներկայացրել բանաստեղծի՝ իր խորթ քրոջ հետ ամուսնացած լինելու հանգամանքը[13]։ Հոդվածը սկանդալի տեղիք է տվել Ամերիկայում ու Եվրոպայում, ու թեև Բիչըր-Սթոուն փորձել է արդարանալ ու մեղադրանքը հաստատել «Lady Byron vindicated» (Բոստոն, 1870) գրքում ներկայացված նոր փաստերով, սակայն այլևս երբեք չի վայելել նախկին ժողովրդականությունը։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարիեթ Բիչըր-Սթոուն մահացել է 1896 թվականի հուլիսի 1-ին Հարթֆորդում։ Թաղված է Անդովերում՝ Ֆիլիպսի ակադեմիայի գերեզմանատանը[14]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականի դեկտեմբերի 29-ին Մեն նահանգի Բրանսուիկ քաղաքում գտնվող այն տունը, որտեղ Հարիեթ Բիչըր-Սթոուն գրել է «Քեռի Թոմի խրճիթը» վեպը, ընդգրկվել է ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձանների ցանկում[15]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քեռի Թոմասի խրճիթը, Երևան, 1955։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1036.
- ↑ 5,0 5,1 5,2 http://web.archive.org/web/20170323042012/http://jeugdliteratuur.org/auteurs/harriet-beecherstowe
- ↑ 6,0 6,1 6,2 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Harriet_Beecher_Stowe
- ↑ 7,0 7,1 7,2 Deutsche Nationalbibliothek Record #118618784 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/harriet-beecher-stowe/
- ↑ https://www.cwhf.org/inductees/harriet-beecher-stowe
- ↑ https://www.ohiohistory.org/research/archives-library/state-archives/ohio-womens-hall-of-fame/
- ↑ 11,0 11,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 2, ՀՍՀ գլխավոր խմբագրություն, Երևան, 1976, էջ 443։
- ↑ Քեռի Թոմասի խրճիթը։ Վեպ / Հ. Բիչըր Սթոու; Անգլ. թարգմ.՝ Հ. Բուջիկանյան; Առաջաբ.՝ Կ. Չուկովսկի; Խմբ.՝ Հ.Հ. Դանիելյան. - Երևան։ Սովետական գրող, 1985. - 536 էջ։
- ↑ Lady Byron Vindicated: A History of the Byron Controversy by Harriet Beecher Stowe
- ↑ Harriet Elizabeth Beecher Stowe
- ↑ Statement of Significance Արխիվացված 2013-11-02 Wayback Machine (անգլ.)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարիեթ Բիչըր Սթոու» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարիեթ Բիչըր Սթոու» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 443)։ |
- Հունիսի 14 ծնունդներ
- 1811 ծնունդներ
- Հուլիսի 1 մահեր
- 1896 մահեր
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի արձակագիրներ
- Ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի մանկագիրներ
- 19-րդ դարի բանաստեղծներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- Բանաստեղծներ այբբենական կարգով