Հայաստանի աղբյուրներ
Հայաստանի աղբյուրներ, ստորերկրյա ջրի բնական ելքեր Հայաստանի լեռնային ու դաշտային վայրերում։ Դրանց հիմնական մասը միավորվում է առվակների, առուների ու գետակների մեջ և թափվում հիմնական գետ։
Հայաստանում աղբյուրները շատ են բարձր լեռնային գոտիներում։
Արճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արճակ անվանումով աղբյուր է եղել Արևմտյան Հայաստանում՝ Վանի նահանգի Արճակ գյուղի մոտ։ Հայկական մի ավանդությամբ իբր Արճակ լճակում բնակվող հրեղեն կինը մշտապես այս աղբյուրում էր լողանում, իսկ աղբյուրի ջուրը խմողը բորբոքվում է անարատ սիրով և ձեռք է բերում քաղցր երգելու ունակություն[1]։
Էսանի Խփնով
[խմբագրել | խմբագրել կոդը]Նման անվանումով աղբյուրներ են եղել Արևմտյան Հայաստանում՝ Էրզրումի նահանգի համանուն գավառում։ Տեղակայված են եղել Խոտրջրի շրջանում՝ Չալխա լեռան փեշերին[2]։
Թոխովպա աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախի տարածքում՝ միջնադարյան Վարանդայի մելիքության խաչման գոտում գտնվել է Թոխովպա աղբյուրը, որի մասին պատմական տեղեկություններ չեն պահպանվել[2]։
Լեզգու աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ Տավուշի մարզում` Վերին Կարմիրաղբյուր գյուղի հանդամասում, գտնվում է Լեզգու աղբյուրը[3]։ Համաձայն ավանդության` լեզգիների ժամանակ հայերը փախչում են սարը, օթևան շինում իրենց համար ու թաքնվում։ Սարի վրա մի լավ աղբյուր են գտնում, թփերով ծածկում ու թաքուն օգտվում նրա ջրից։ Այդ աղբյուրին մինչև հիմա Լեզգու աղբյուր են ասում[4]։
Կզվեր
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ Տավուշի մարզում` Այգեհովիտ գյուղից հարավ, գտնվում է Կզվեր աղբյուրը[3]։ Ավանդության համաձայն` Ուզունթալա գյուղում ապրել է մի գեղեցիկ հայ աղջիկ։ Հարևան գյուղի թուրք բեկը ծառաներով գալիս է նրան առևանգելու։ Հայրը թաքցնում է աղջկան անտառի խորքում, աղբյուրի մոտ։ Բեկի ծառաներն ասում են՝ «Աղջիկդ տուր կըզ վեր»։ Սա զենքով դիմադրում է և կոտորում բոլորին։ Բեկը թողնում փախչում է։ Դրանից հետո աղբյուրը կոչվում է Կզվեր[4]։
Հերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերները գտնվում է Կոտայքի մարզում` Գեղամա լեռների արևմտյան լանջերին։ Տեղակայված է Լեռնանիստ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք[5]։
Մեծակունք
[խմբագրել | խմբագրել կոդը]աղբյուր Վայոց ձորի մարզում, Գանձակ լեռան հյուսիս-արևելյան լաևջին, Գնիշիկ գետի աջափնյակում, Մոզրով գյուղից 1,5 կմ հարավ[6]։
Չամչի աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ Գեղարքունիքի մարզին հարող Արծվաշեն գյուղում գտնվում է Չամչի աղբյուրը։ Անվանումը, ըստ ավանդության, կապված է մի երիտասարդի հետ, ով իր սիրած աղջկան տեսնելու համար միշտ չամիչ է լցնում գրպանները և գալիս այստեղ ու սպասում նրան[3]։
Քալոյի աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է ՀՀ Տավուշի մարզում` նախկին Իջևանի շրջանի Ծաղկավան գյուղում[3]։ Ավանդության համաձայն` ջուր չունեցող գյուղում Քալո անունով մեկի կինը երազ է տեսնում, որ իրենց տնից ներքև, հողի տակ աղբյուր կա։ Քալոն մի քանի օր շարունակ փորում է այդ տեղը և գտնում աղբյուրը։ Գյուղը դուրս է գալիս ծանր վիճակից և ակունքը գտնողի անունով կոչվում է Քալոյի աղբյուր[4][7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 461 — 992 էջ։
- ↑ 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 354 — 992 էջ։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն, Երևան, 1988։
- ↑ 4,0 4,1 4,2 Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու բառարան // Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ // Երևան 2007 թ.
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 83 — 150 էջ։
- ↑ Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
- ↑ Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)