Արցախի Հանրապետության ջրագրություն


Արցախի ջրային տարեկան միջին գումարային ռեսուրսները կազմում են 2,502 միլիարդ մ3, նրանցից 52%-ը վերերկրյա են, 47,92%-ը` ստորերկրյա և 0,08%-ը` հանքային ջրեր են։ Արցախում ջրային ռեսուրսների տարեկան ներքին միջին ջրօգտագործումը կազմում է ընդամենը 35%[1]։
Գետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գետերը պատկանում են Կուր (Թարթառ, Խաչեն, Կարկառ) և Արաքս (Կենդելան, Իշխանագետ) գետերի ավազանին[2]։ Տարածքի ռելիեֆի առանձնահատկությունների շնորհիվ հաանրապետության գրեթե բոլոր գետերը հոսում են արևմուտքից դեպի արևելք, Արցախի դաշտավայրով։
Առավել խոշոր գետերից են Թարթառը, Խաչենը, Արաքսը, Որոտանը։
| Գետ | Ձգվածությունը Արցախի Հանրապետության տարածքով |
|---|---|
| Արաքս | 102[3] |
| Խաչեն | 62 |
| Որոտան | 59 |
| Ծավ | 15 |
| Թարթառ | - |
| Ազատ | - |
| Հագարի | - |
| Լև | - |
| Ծար | - |
| Կարկառ | - |
| Բադարա | - |
| Վարանդա | - |
| Վարարակն | - |
| Իշխանագետ | - |
| Կենդելան | - |
| Քոլատակ | - |
| Մեղրագետ | - |
| Պիտիկետ | - |
| Թրղե | - |
| Թրղի | - |
| Դութխու | - |
| Խոչանց | - |
| Շալվա | - |
| Շիկահող | 1 |
Լճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետության տարածքում լճերը հազվադեպ են։ Ծայր արևմուտքում տեղակայված են 5 ջրավազաններ։ Դրանք են Սև լիճը և Աղի լճերի համակարգը, որն իր մեջ ներառում է 4 լիճ (Մեծ Ալ, Փոքր Ալ և այլն), հյուսիսում տեղակայված են երկու` Սև և Գորտագարակ լճերը։
Ջրամբարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետության տարածքում են գտնվում երեք` Սարսանգի, Խաչենի և Արաքսի ջրամբարները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Экономика Ардаха нуждается в освоении местных энергосырьевых ресурсов». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Энциклопедия туриста НАГОРНЫЙ КАРАБАХ
- ↑ Wikimapia — Let’s describe the whole world!