Լև գետը սկիզբ է առնում Մռավի լեռնաշղթայի արևմյան ծայրին գտնվող Մեծ Հինալ լեռան հարավային փեշերից ծովի մակերևույթից ավելի քան 3000 մ բարձրությունից բխող աղբյուրներից։ Տրտու գետի ջրառատ վտակն է։ Ունի մոտ 33 կմ երկարություն, և հոսելիս նրան միանում են ևս մի քանի վտակներ։ Ընդհանուր առմամբ գետի հունն անցնում է ոչ խորը ձորակով, իսկ որոշ հատվածներում անցնում է լայնահուն հովիտներով։ Միայն հոսանքի ներքևի մասում` Տրտուի հետ միախառնվելու կետից մոտ 1,5 կմ հեռու, գետը 200 մետր հոսում է երկու կողմերից խիստ սեղմված կիրճի միջով[1]։ Լև գետի ամբողջ երկայնքով սփռված են բազմաթիվ պատմական հուշարձաններ։