Jump to content

Համազի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hamazi (Մերձավոր Արևելք)##
Hamazi (Մերձավոր Արևելք)
Hamazi
Համազիի մոտավոր գտնվելու վայրը։

Համազի (նաև՝ Խամազի, շում.՝ 𒄩𒈠𒍣𒆠, ha-ma-ziki, or 𒄩𒈠𒍢𒆠 Ḫa-ma-zi2ki[1]), հնագույն թագավորություն կամ որոշակի նշանակություն ունեցեղ քաղաք-պետություն Հին Միջագետքում։ Նրա ճշգրիտ գտնվելու վայրը անհայտ է, բայց ենթադրվում է, որը գտնվում էր Զագրոսի լեռների արևմտյան մասում, մոտավորապես Էլամի և Ասորեստանի միջև, ենթադրաբար ասորական Նուզի քաղաքից (այժմյան՝ Իորգան-թեփեն Իրաքում) և Հուրրիական Արրապխա (ժամանակակից Քիրքուք) քաղաքից ոչ հեռու, կամ ժամանակակից Համադան քաղաքի մոտ։ Այն հասել է իր հզորության գագաթնակետին մ.թ.ա. 2500-2400 թվականներին։

Ուհուբի ծաղկամանների բեկորները։ Վերևում կա հատվածական մակագրություն «Զաբաբա Ուհուբ Էնսի Կիշ-կի» («Աստվածուհի Զաբաբա, Ուհուբ, Քիշի կառավարիչ»): Նույն ծաղկամանի երկրորդ հատվածում նշվում է «Պուսսուսու՝ Համազիի (𒄩𒈠𒍣𒆠, ha-ma-ziki) նվաճողը»։ Բրիտանական թանգարան (BM 129401)[2][3][4]

Համազիի առաջին դինաստիան, որը գերիշխանություն էր հաստատել Շումերի վրա, հիմնադրվել է մոտավորապես մ.թ.ա. 2450 թվականին։ Այս դինաստիան կարող էր պարտված լինել Ուրուկի երկրորդ դինաստիայի կողմից մ.թ.ա. մոտ 2431 թվականին (հիմնվելով շումերական «Թագավորական ցուցակ»-ի վրա), սակայն, Ուրի երկրորդ դինաստիան կարող էր ավերել Ուրուկը մ.թ.ա. մոտ 2410 թվականին։ Սա, հավանաբար, թույլ է տվել Համազի թագավորությանը օգտվել այս հնարավորությունից՝ ժամանակավորապես վերականգնելու իր անկախությունը Շումերից։ Համազին համեմատաբար խաղաղ էր մինչև մ.թ.ա. 2046 թվականը, երբ Նեոշումերական կայսրությունը արշավախմբեր ուղարկեց դեպի Իրանի հյուսիս-արևմուտք։

Համազին առաջին անգամ հայտնվեց հնագետների ուշադրության կենտրոնում, երբ հայտնաբերեցին մի ծաղկաման, որի վրա գրված էր շատ հնացած սեպագիր, որը ոգեկոչում էր Ուհուբի (կամ Ուտուգի)՝ Քիշի վաղ թագավորի հաղթանակն այս վայրում, ինչը ստիպեց մարգինալ տեսաբան Լորենս Ուադելին 1929 թվականին ենթադրում է, այն պետք է նույնացվի Սիրիայում գտնվող Կարքեմիշի հետ։ Այժմ ընդհանուր առմամբ համարվում է, որ այն եղել է Դիալա գետի մոտակայքում։

«Համազին» Ուհուբի արձանագրության մեջ։

Համազի մասին ամենավաղ հիշատակումներից մեկը գտնվում է «Էնմերքարը և Արատտայի տիրակալը» էպոսում, որտեղ Էնմերքարն աղոթում է Էնկիին՝ Էրիդուում և Ուրուկում զիկկուրատների կառուցման ժամանակ տարբեր բնակեցված հողերում լեզուների խառնման համար։ Համազին միակ հողն է, որը հիշատակվում է այս աղոթքում «բազմալեզու» մակդիրով։ Շարունակությունում՝ «Էնմերքարը և Էնսուխքեշդանան» պոեմում, նշվում է նաև, որ Համազի կախարդը՝ Ուրգիրինունան, գնաց Արատտա այն բանից հետո, երբ Համազին «ոչնչացվեց»[5]։ Հետագայում Արատտայի տիրակալը նրան ուղարկեց անհաջող առաքելության՝ փորձելով ենթարկել Էնմերքարին[5]։

Մ.թ.ա. 25-րդ դարում Համազի տիրակալ Հադանիշը վերահսկողություն է ձեռք բերում հարավային Միջագետքի մեծ մասի վրա։ Համազին հիշատակվում է նաև այլ տեքստերում, բայց, ամենայն հավանականությամբ, նա որևէ դեր չի խաղացել, բացառությամբ այս առանձին դեպքի։ Համաձայն շումերական «թագավորների ցուցակի»՝ Համազի թագավոր Հադանիշը Քիշին հաղթելուց հետո տիրում է նաև Շումերին, բայց իր հերթին պարտություն է կրում Ուրուկի թագավոր Էնշակուշաննայից։

Սիրիական Էբլա քաղաքի արխիվներից հայտնաբերված կավե աղյուսակը պարունակում է Էբլայի արքա Իրքաբ-Դամուի կողմից Համազի արքա Զիզիին ուղարկված դիվանագիտական հաղորդագրության պատճենը, ինչպես նաև մեծ քանակությամբ փայտ, ողջունելով նրան որպես եղբոր և խնդրելով, որ դրա դիմաց վարձկաններ ուղարկի։ Մի քանի տարի անց պատրաստած աղյուսակի վրա գրված է. «... 470 գրամ Ա. թագավորի արծաթը, որը տվել է Համազի թագավորը և նրա նվերն է Էբլայի թագավորի (համար) բանագնաց Պ.Ն.-ին»[6]։

Համազին եղել է Ուրի նահանգներից մեկը Ամար-Սինի օրոք Ուրի 3-րդ ժամանակաշրջանում[7], երկու կառավարիչներ կամ էնսիներ այս թագավորության ժամանակ եղել են Նամհանի որդի Լու-նաննան և Ուր-Իշկուրը։ Մոտավորապես մ.թ.ա. 2010 թվականին նահանգը գրավել և թալանել է Իսինի թագավոր Իշբի-Էրրան, երբ Ուրի երրորդ կայսրությունը փլուզվում էր։

Համազիի տիրակալների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիրակալ Մոտավոր տարեթվեր Ծանոթագրություններ
Հադանիշ մոտ մ.թ.ա. 2530 - 2430
Զիզի մոտ մ.թ.ա. 2430 - 2340
Լու-նաննա մոտ մ.թ.ա. 2046 - 2041
Ուր-Իշկուր մոտ մ.թ.ա. 2041 - 2037
Վարադ-Նաննար մոտ մ.թա. 2037 - 2010

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The Sumerian King List
  2. «CDLI-Archival View». cdli.ucla.edu.
  3. «Collections Online British Museum». www.britishmuseum.org.
  4. Thureau-Dangin, F. (François) (1905). Les inscriptions de Sumer et d'Akkad, transcription et traduction. Paris, Leroux. էջ 229.
  5. 5,0 5,1 «Հայ ժողովրդի ռազմական տարեգիրք», Հատոր I, Մհեր Հակոբյան, Երևան, 2020, էջ 259, 437 (ծան. 2), ISBN 978-9939-0-3275-7
  6. Alfonso Archi, "In Search of Armi", Journal of Cuneiform Studies, vol. 63, pp. 5–34, 2011
  7. Michalowski, Piotr, "Love or Death? Observations on the Role of the Gala in Ur III Ceremonial Life", Journal of Cuneiform Studies, vol. 58, pp. 49–61, 2006