Դիալա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դիալա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 445 կմ |
Ավազանի մակերես | 30 000 կմ² |
Ջրի ծախս | 130 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունք | Զագրոսի լեռներ |
Ակունքի տեղակայում | Զագրոս |
Գետաբերան | Տիգրիս գետ |
Գետաբերանի տեղակայում | Տիգրիս |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Alwand River?, Q5761031?, Lela River?, Darreh-ye Tangīvar? և Bil Spring? |
Երկիր | ![]() ![]() |
Ջրահավաք | Պարսից ծոցի ավազան |
Դիյալա (արաբ․՝ نهر ديالى, քրդ. Serwan), գետ Իրաքում և Իրանում, Տիգրիսի վտակը։ Գետի ակունքը գտնվում է Իրանում՝ Զագրոսի լեռներում, Սանանդաջ քաղաքի մոտ։ Բաղդադից հարավ միանում է Տիգրիսին։ Ընդհանուր երկարությունն է 445 կմ։ Գետի 32 կմ հանդիսանում է Իրանի և Իրաքի բնական սահման։ Դիյալան նավարկելի գետ է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերոդոտոսի վկայությամբ՝ մ.թ.ա. 539 թ. Բաբելոն կատարած արշավանքի ժամանակ, պարսից արքա Կյուրոս Մեծը հրամայեց կանգնեցնել զորքի ընթացքը և ջրանցքներ կառուցելու միջոցով «պատժել», այսինքն՝ երկրի երեսից ջնջել Դիյալան, որովհետև նրա ջրերում խեղդվել էր սրբազան սպիտակ ձին։ Հետագայոմ գետը վերադառնում է իր նախկին հունը, երբ ջրանցքները ծածկվում են ավազով։
Մ.թ.ա. 693 թ. տեղի է ունեցել Դիյալա գետի ճակատամարտը Ասորեստանի և Էլամի զորքերի միջև։
|