Կուրտ Մոլլ
Կուրտ Մոլլ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Kurt Moll |
Ծնվել է | ապրիլի 11, 1938[1][2][3][…] Buir, Նացիստական Գերմանիա[4] |
Երկիր | Գերմանիա |
Մահացել է | մարտի 5, 2017[1][2][4][…] (78 տարեկան) Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա |
Մասնագիտություն | օպերային և կամերային երգիչ |
Երգչաձայն | basso profondo? |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Քյոլնի երաժշտական բարձրագույն դպրոց |
Պարգևներ |
Կուրտ Մոլլ (գերմ.՝ Kurt Moll, ապրիլի 11, 1938[1][2][3][…], Buir, Նացիստական Գերմանիա[4] - մարտի 5, 2017[1][2][4][…], Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի օպերային երգիչ (բաս պրոֆունդո)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր հասակից սովորել է կիթառ և թավջութակ նվագել, ինչպես նաև երգել է երգչախմբում, որպես մենակատար։ Այնուհետև նա սովորել է Քյոլնի բարձրագույն երաժշտական դպրոցում և դասեր է վերցրել Էմմի Մյուլլերից Կրեֆելդում։ 20 տարեկանում նա սկսեց իր կարիերան Քյոլնի օպերայի թատրոնում և շուտով հրավիրվեց Ախեն։ Դրան հետևեց հրավերը Մայնցի պետական թատրոնում և առաջին բասի դերը Վուպերտալում։
1967 թվականին դեբյուտով հանդես եկավ Բայրետական փառատոնում, իսկ 1970 թվականին Զալցբուրգյան երաժշտական ֆեստիվալում հանդես գալով Մոցարտի Կախարդական սրինգ օպերայում Զարաստրոյի դերերգով հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։ 1972 թվականին Կուրտ Մոլլը Լա Սկալայում դեբյուտով հանդես եկավ Օսմինի դերերգով, իսկ 1974 թվականին Սան Ֆրանցիսկոյում՝ Գուրնեմանցի դերերգով(Պարսիֆալ)։ 1979 թվականին մեծ հաջողությամբ հանդես եկավ Ռոկկոյի դերերգով (Ֆիդելիո) և Սպարաֆուչիլեի դերերգով(Ռիգոլետտո)։
Կուրտ Մոլլի երգացանկում բասի մեծ պարտիաներ են՝ Մոցարտ, Վագներ, Շտրաուս, Վեբեր և այլն։ Հանդես է եկել Համբուրգում, Վիենայում,Մյունխենում։ Կուրտ Մոլլը հանդիսանում է նաև Բավարիայի, Համբորգի, Վիենայի օպերային թատրոնների կամերային երգիչ և Կյոլնի բարձրագույն դպպոցի պրոֆեսոր։
Կուրտ Մոլլը համագործակցել է այնպիսի դիրիժորնեի հետ, ինչպիսիք են Գեորգ Շոլտին, Հերբերտ ֆոն Կարայանը, Կարլ Բյոմը և ուրիշներ։
Բավականին հետաքրքիր է Շուբերտի «Ձմեռային ուղի» ցիկլի մեկնաբանումը Մոլլի կողմից։ Այն լույս է տեսել 1996 թվականին և իրենից ներկայացնում է ֆենոմեն` օպերային երգչի հայտնումը կամերային ժանրում։
2006 թվականին Կուրտ Մոլլը Մյունխենյան փառատոնում հանդես եկավ իր վերջին Գիշերային պահակի դերերգով Վագների Նյուրնբերգի մայսթերզինգերներ օպերայում։
Կուրտ Մոլլն ամուսնացած է Ուրսուլա Մոլլի հետ և ունի 2 զավակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|