Jump to content

Կոնսերվատորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնսերվատորիա
Մասն էtertiary education?
Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի շենքը

Կոնսերվատորիա (իտալ.՝ conservatorio, սկզբնական նշանակությամբ՝ ապաստարան, լատ. conservo - պահպանել ), երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություն, ուր կրթվում են մասնագետ կատարողներ՝ նվագողներ, երգիչներ, դիրիժորներ նաև կոմպոզիտորներ, երաժշտագետներ[1]։

16-րդ դարում կոնսերվատորիա էին կոչվում որբանոցները, ուր երեխաներին արհեստներ էին սովորեցնում (առաջինը՝ Նեապոլում, 1537 թվականին)։ 17-րդ դարից որբանոցներում սկսեցին ուսուցանել երաժշտություն, որը կամաց-կամաց դարձավ գերիշխող, 18-րդ դարում իտալական կոնսերվատորիաները մեծ դեր էին խաղում երաժիշտների և կոմպոզիտորների կրթության գործում։ Պրոֆեսիոնալ երաժիշտների պահանջարկից ծնվեց երաժշտական բուհեր ստեղծելու անհրաժեշտությունը։ Նման տիպի առաջին հաստատությունը Փարիզի Ազգային երաժշտական ինստիտուտն էր (1793), որի հիման վրա 1795 թվականին կազմափոխվեց Երաժշտության և դեկլամացիայի կոնսերվատորիա[2]։

Տարբեր երկրներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-ից 20-րդ դարերում կոնսերվատորիաներ բացվեցին Եվրոպական համարյա բոլոր մեծ քաղաքներում։

Բացվեցին նաև 1847 թվականին Ռիո դե Ժանեյրոյում, ԱՄՆ-ում առաջին կոնսերվատորիան 1853 թվականին Բոստոնում, 1927 թվականին Շանհայում։

1921 թվականին Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Երևանի երաժշտական ստուդիան, որը 1923 թվականին վերակազմվեց կոնսերվատորիայի։ 1946 թվականից Երևանի կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայկական Սովետական Հանրագիտարան
  2. Энциклопедический музыкальный словарь, Москва 1966
  3. Մ. Բերկո, Կոմիտասի անվան կոնսերվատորիա, Երևան 1973
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնսերվատորիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 574