Jump to content

Կոկորդիլոսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոկորդիլոս
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ենթաթագավորություն Քորդավորներ
Ընտանիք Կոկորդիլոսներ
Լատիներեն անվանում
Crocodilia
Հոմանիշներ
  • Crocodylia
  • Loricata
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 551734

EOL 2820234

Կոկորդիլոսներ (լատին․՝ Crocodilia), ջրային ողնաշավորների տեսակ (որոնց երբեմն դասում են սողունների խմբին)։ Կլադիստիկայի շրջանակներում նրանք համարվում են կրուտարզիների միակ դեռևս գոյություն ունեցող ենթախումբը։ Հին հունարենում κροκόδειλος ὁ χερσαῖος նշանակում է մողես (բառացիորեն՝ ցամաքային κροκόδειλος), իսկ՝ հին հունարեն՝ κροκόδειλος ὁ ποτάμιος՝ կոկոլդիլոս (բառացիորեն՝ գետային κροκόδειλος)[1]: Ներկայուս գոյություն ունեցող օրգանիզմներից, նրանց ամենամոտ ազգականները թռչուններն են (Արխոզավրերի մոտ ազգականները կամ նույնիսկ հետնորդները)։ Ներկայիս բոլոր տեսակի կոկորդիլոսները կիսաջրային գիշատիչներ են, որոնք սնվում են երկկենցաղ, ջրային կամ ջրային տարածքների մոտ ապրող կենդանիներով։

Կազմաբանական հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ կոկորդիլոսների երկարությունը կազմում է 2-5,5 մ։ Նրանց արտաքին տեսքը ցուցադրում է հարմարվածությունը ջրային միջավայրին՝ տափակ գլուխ ու իրան, երկար դունչ, երկու կողմից սեղմված հզոր պոչ, կարճ ոտքեր։ Դիմացի վերջույթներին ունի 5 մատ, իսկ հետևինում՝ 4 (չունի ճկույթ), որոնք կպած են մաշկին։ Ուղղահայաց ճեղքավոր բիբով աչքերը տեղադրված են գլխի վերևի հատվածում, այդպիսով նա կարողանում է նայել ջրից, դուրս հանելով միայն քթանցքները և աչքերը։ Քթանցքները և ականջների անցքերը ջրի տակ փակվում են շարժվող փականներով։

Ալիգատորին և կոկորդիլոսին ավելի հեշտ է տարբերել նրանց ծնոտի կառուցվածքով։ Երբ կոկորդիլոսի ծնոտը փակ է, ապա երևում է ներքևի ծնոտի չորրորդ մեծ ատամը։ Իսկ ալիգատորի մոտ վերին ծնոտը փակում է այդ ատամները։ Նրանց նաև կարելի է տարբերել դունչի ձևով՝ իրական կոկորդիլոսի դունչը սուր է ու V-աձև, ալիգատորինը՝ տափակ ու U-աձև։ Կոկորդիլոսները համարվում են ավելի պրոգրեսիվ ընտանիք, քան ալիգատորները, օրինակ նրանց մոտ ավելի կատարյալ է աղային փոխանակությունը։ Կոկորդիլոսները աղերի մնացորդները դուրս են հանում օրգանիզմից հատուկ աղային գեղձերի միջոցով, որը գտնվում է լեզվի վրա, նաև արցունքագեղձերի միջոցով («կոկորդիլոսի արցունքներ»)։ Դրա շնորհիվ կոկորդիլոսները կարող են ապրել աղի ջրերում, իսկ ալիգատորները հազվադեպ բացառություններով ապրում են միայն քաղցրահամ ջրերում։

Ամերիկյան կոկորդիլոսի (ձախից) և միսսիսպյան ալիգատորի (աջից) գլուխները

Կաշվային ծածկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկորդիլոսների կաշին ծածկված է եղջյուրե ուղղանկյուններով վահան, որոնք մեջքի և փորի վրա դասավորված են ճիշտ հերթկանությամբ։ Մեջքի տակ և երբեմն փորի վահանների վրա աճում է ոսկորներ, որոնք էլ ձևավորում են նրա զրահը։

Ոսկրային կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոկորդիլոսի կմախքը

Գանգը դիապսիդաձև է՝ երկու քունքային աղեղներով; գանգի այդպիսի կառուցվածք ունեն բնաջնջված դինոզավրերը և ներկայիս կտուցագլուխները։ Բոլոր կոկորդիլոսների ողնաշարը վզի հատվածում ունի 9 ողեր, փորի հատվածում՝ 17, իսկ պոչինը՝ 35-37: Կոկորդիլոսի փորը պաշտպանված է փորային կողոսկրերով, որոնք կապված չեն ողնաշարի հետ։ Ուսային հատվածը կազմված է թիակից և կորակոիդից։

Նշանակությունը մարդկանց համար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկորդիլոսները տարբեր աստիճաններով վտանգավոր են մարդկանց համար։ Որոշները երբեք չեն հարձակվում մարդկանց վրա (Գանգեսի գավիալ), մյուսները հարձակվում են հետևողականորեն (բարձրակատար կոկորդիլոս, Նեղոսյան կոկորդիլոս), իսկ երրորդ խումբը՝ ժամանակ առ ժամանակ (սև կայման, սրադունչ կոկորդիլոս)։

Չնայած ամբողջ պոտենցիալ վտանգին և երևի դրա շնորհիվ, կոկորդիլոսները պատմականորեն համարվում են երկրագնդի ամենահարգված կենդանիներից մեկը։ Շատ հին մշակույթներում կոկորդիլոսը համարվել է սուրբ կենդանի։ Օրինակ Հին Եգիպտոսում կառուցվում էին տաճարներ, նվիրված Սեբեկ կոկորդիլոս աստծուն, իսկ դամբարաններում գտել են զմռսված սողուններ։

Կոկորդիլոսի միսը ուտելի է և օգտագործվում է շատ արևադարձային երկրներում։ Հայտնի է, որ կոկորդիլոսի միսը ստանում է այն համը, ինչով նրանք սնվել են։ Կոկորդիլոսների կաշին, հատկապես ալիգատորներինը, օգտագործվում է գործվածքների պատաստման համար։

Կոկորդիլոսների գիշատչական հատկությունների ոչնչացումը դարձավ նրանց քանակի կրճատմանը (այն նաև անդրադարձավ նաև այլ կենդանիների վրա; հիմնականում, Հարավային Ամերիկայի մի քանի շրջաններում, կայմանների ոչնչացումից հետո մեծացավ պիրանյաների քանակը և կոկորդիլոսների պահպանման ակցիաները։ Մի շարք երկրներում (օրինակ Թայլանդում) գոյություն ունի հատուկ ֆերմաներ կոկորդիլոսների բազմացման համար։

Կոկորդիլոսի արցունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին լեգենդ կա, ըստ որի կոկորդիլոսը իր որսը ուտելուց լացում է «կոկորդիլոսի արցունքներով»։ Կոկորդիլոսի արցունքների մասին հին հիշատակումը հանդիպում է կոստանդնուպոլսյան Ֆոտիա պատրիարքի (մոտավորապես 820—896) գրադարանում։ Ֆոտիան պատմում է[2] կոկորդլիոսների մասին, «որոնք, ինչպես ասում են, որ մարդկանց գլուխները ուտելուց հետո, նրանց մնացորդների վրա թափում են արցունքներ», քանի որ «ոսկրոտ գլուխը լավ որս չէր»։

Իրականում, կոկորդիլոսները չեն «լացում» խղճահարությունից։ Նրանց օրգանիզմը դուրս է հանում մարմնում կուտակված աղերը, իրական կոկորդիլոսները ունեն հատուկ աղագեղձեր, որոնք դա դուրս են մղում արցունքների միջոցով։ Այդպիսով «կոկորդիլոսի արցունքները» օրգանիզմի պաշտպանական ռեակցիա է։

Պրոտերոզուխ, կոկորդիլոսանման տեկոդոնտ: Վերակառուցում

Կոկորդիլոսները արխոզավրեր (Archosauria) ենթատեսակի միակ դեռևս պահպանված ներկայացուցիչներն են։ Ներկայիս կոկորդիլոսները համարվում են մեծ կոկորդիլոսամորֆներ խմբի մնացորդները, որոնք սերում են տեկոդոնտներից՝ նրանց մեծ մասը բնաջնջվել է կայնոզոյի դարաշրջանի սկզբին։ Համարվում է, որ ներկայիս տեսակի առաջին ներկայացուցիչները հայտնվել են մոտավորապես 83.5 մլն տարի առաջ, չնայած բոլոր կոկորդիլոսամորֆերի պատմությունը սկսվում է դեռևս տրիասի շրջանից՝ մոտավորապես 250 մլն տարի առաջ։ Այն փաստը, որ կոկորդիլոսները համարյա չեն փոխվել, բացատրվում է նրանց բնակավայրով՝ կոկորդիլոսները ապրում են այնպիսի վայրերում, որոնք հին ժամանակներից գրեթե չեն փոխվել։ Ֆիլոգենետիկական ծառի վրա, կոկորդիլոսները մոտ են դինոզավրերին և ժամանակակից թռչուններին, քան այլ ժամանակակից սողուններին։ Նրանց մի շարք հատկություններ թույլ է տալիս համարել սողուններից ավելի բարձրակարգ[փա՞ստ]: Ժամանակակից տեսակի կոկորդիլոսները էվոլյուցիայի են ենթարկվել հարմարվելով ջրային պայմաններին և գիշատչությանը։

Ներկայումս կոկորդիլոսների կարգը ներառում է 3 ընտանիք, 8 տոհմ (որոնց կեսը մենատիպային են) և 24 տեսակ, ներառյալ վերջերս առանձնացված անապատային կոկորդիլոսները։

Կոկորդիլոսամորֆների այնպիսի խմբեր, ինչպիսիք են՝ Mesosuchia-ն, Protosuchia-ն, Sphenosuchia-ն և Thalattosuchia-ն սխալմամբ են դասակարգվել կոկորդիլոսների շարքին, ներկայումս դրանք չեն ներառվում կոկորդիլոսների շարքում և չեն համարվում կոկորդիլոսներ։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերոմ Գորսեյը XVI դարի վերջին, իր օրագրում նշել է. «Ես երեկոյան դուրս եկա Վարշավայից, անցա գետի վրայով, որի ափին պառկած էր թունավոր մահացած կոկորդիլոս»։ 1582 թվականին Պսկովյան տարեգրությունում գրված է հետևյալը. «Այդ ամռանը կոկորդիլոսները շատ էին գետի մոտ»։ Հնարավոր է, որ մարդիկ նրանց տանում էին ցուցադրության համար, բայց նրանք ազատվել էին[5]։

  • Կորնեյ Չուկովսկիի ստեղծագործություններում
  • Կոկորդիլոս Գենա
  • Իրինա Տոմակովայի մանկական «Կոկորդիլոսներ» բանաստեղծությունում
  • Կրոկոդիլ (հանդես)
  • Ավստրալիական ծովային կոկորդիլոս՝ «Արյունակի սյորֆինգ» ֆիլմի գլխավոր բացասական կերպար
  • Կոկորդիլոսներ կան նաև «Ալիգատոր» (1980), «Մեծ կոկորդիլոսի գետ», «Խավարի դարաշրջան», «Լեյկ Պլեսիդ։ Սարսափի կղզի» (1999), «Կոկորդիլոս» (2000), «Կոկորդիլոս» (2007) սարսափ ֆիլմերում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Древнегреческо-русский словарь Дворецкого «κροκόδειλος»
  2. Photius. Bibliotheque. Tome VIII… / Texte etabli et traduit par R. Henry. Paris (Collection Byzantine /.. / de 1’association Guillaume Bude), 1977. P. 93 (271. 503.а. 35).
  3. «The Reptile Database». Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  4. «The Paleobiology Database». paleobiodb.org. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. Б. Сапунов. «Легенда о том, как в реке Великой жили крокодилы» (ռուսերեն). Россия начинается здесь! Псковская земля. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 25-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 527
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկորդիլոսներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկորդիլոսներ» հոդվածին։