Գանգեսի գավիալ
Գանգեսի գավիալ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Gavialis gangeticus | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Արեալ | ||||||||||
Գանգեսի գավիալ (լատ.՝ Gavialis gangeticus), կոկորդիլոսակերպերի կարգի գավիալների ցեղին պատկանող կենդանատեսակ:
Համարվում է գավիալների ցեղի միակ ներկայացուցիչ[1]:
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համարվում է Հարավային Ասիայի բնությանը բնորոշ կենդանատեսակ: Տարածված է Հնդկաստանում՝ Գանգես գետում:
Որոշ պոպուլյացիաներ բնակվում են նաև Մյանմայում, Պակիստանում, Թաիլանդում և Նեպալում:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գանգեսյան գավիալների մարմնի երկարությունը հասնում է 6,5 մետրի: Մեջքը մուգ է, կանաչավուն, փորը՝ դեղնականաչ:
Սնվում է ձկներով, թռչուններով և մարդկանց դիակներով: Սովորաբար, Հարավային Ասիայի ժողովուրդները մահացածների դիակները թաղում են գետերում: Գավիալները մարդկանց վրա երբևէ չեն հարձակվում:
Դունչը երկար է և նեղ, ծայրը՝ լայնացած: Արուների դնչի ծայրին կա յուրահատուկ հավելված, որը նման է հնդկական կավե կճուճի:
Բաժանասեռ կենդանիներ են, սեռական դիմորֆիզմը արտահայտված է չնչին: Դնում է մինչև 40 ձու:
Գանգեսի գավիալը և մարդը[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղի բնակիչների և գավիալների ճակատագրերը անքակտելիորեն կապակցված են: Նրանց երկուսի կյանքի կարևորագույն պայման է գետը: Այն մարդիկ, ովքեր ապրում են կենդանիների հետ կողք-կողքի (ագարակատերեր, ձկնորսներ) գիտեն, որ գանգեսյան գավիալները մարդկանց վրա երբևիցե չեն հարձակվում:
Գավիալները ուտում են ձուկ և նախընտրում են ապրել հանգիստ վայրերում: Կենդանիների համար ձկնորսները դիտարկվում են, որպես սննդի համար պայքարի մրցակիցներ:
Նեպալում և Հնդկաստանում գավիալը համարվում է սրբազան կենդանի: Ժողովուրդը հարգանք է տածում և մեծարում է այս կենդանուն՝ որպես հինավուրդ սրբազան կենդանի:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 180 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գանգեսի գավիալ կատեգորիայում։ |