Jump to content

Կոզիմո Ռոսելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոզիմո Ռոսելլի
իտալ.՝ Cosimo Rosselli
Ծնվել է1439[1]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Վախճանվել էհունվարի 17, 1507[2]
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3]
Մասնագիտություննկարիչ
ՈճՔվատրոչենտո
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՎայրէջք Սինա լեռից, Լեռան քարոզ (նկար) և Վերջին ընթրիք (Ռոսսելիի որմնանկար)
ՈւսուցիչՆերի դի Բիչի
ԱշակերտներFrancesco Botticini?
 Cosimo Rosselli Վիքիպահեստում

Կոզիմո Ռոսելլի (իտալ.՝ Cosimo di Lorenzo Rosselli, 1439[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - հունվարի 17, 1507[2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3]), Քվատրոչենտոյի շրջանի, Ֆլորենցիական դպրոցի վաղ Վերածննդի իտալացի նկարիչ[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոզիմո Ռոսելլին ծնվել է Ֆլորենցիայում՝ Լորենցո դի Ֆիլիպոյի և նրա երկրորդ կնոջ՝ Թոմասա դի Ջովանի դա Մոնտեֆիկալեի ընտանիքում։ Եղել է տասնմեկ երեխաներից յոթերորդը։

Ընտանիքի բոլոր անդամները զբաղվում էին արհեստներով և արվեստով. հայրը եղել է որմնադիր, ավագ եղբայր Չիմենտին՝ դեկորատիվ նկարիչ, զարմիկ Բերնարդո դի Ստեֆանոն՝ նկարիչ։ Նրա կրտսեր եղբայր Ֆրանչեսկո Ռոսելին դարձել է փորագրիչ, քարտեզագիր և ձեռագրերի նկարազարդող։ Կարելի է եզրակացնել, որ Կոսիմո Ռոսելլի իր առաջին գեղարվեստական ​​կրթությունն ստացել է ընտանիքում[5]։

1453 թվականի մայիսից մինչև 1456 թվականի հոկտեմբերը Կոզիմո Ռոսելլին աշխատել է Ֆլորենցիայի Ների դի Բիչիի արհեստանոցում։ Հետագայում Ֆլորենցիայում աշխատել է որպես Ալեսիո Բալդովինետտիի օգնական, նկարել է որմնանկարներ և խորանի նկարներ։ 1459 թվականին նա ստացել է Ֆլորենցիայի Սանտա Տրինիտայի եկեղեցու համար խորանի կարևոր պատվեր։

1481 թվականի հոկտեմբերի 27-ին Ռոսելին Ֆլորենցիայի այլ նկարիչների՝ Սանդրո Բոտիչելլիի, Դոմենիկո Գիրլանդայոյի, Պիետրո Պերուջինոյի, Պիեռո դի Կոզիմոյի, Բիաջո դ'Անտոնիո Տուչիի հետ հրավիրվել է Սիքստոս IV պապի կողմից՝ նկարելու Վատիկանի Սիքստինյան կապելլայի կողային պատերը։ Կոզիմո Ռոսելլիի որմնանկարները մասամբ կատարել է նրա աշակերտ Պիեռո դի Կոզիմոն, որը ստացել է իր մականունը՝ ի պատիվ իր ուսուցչի։

1482 թվականին նա վերադարձել է Ֆլորենցիա։ Կյանքի վերջին տասնամյակների ընթացքում հետևել է Ջիրոլամո Սավոնարոլայի քարոզներին։ Ֆլորենցիայի իր տանը վերապատրաստվել են Պիեռո դի Կոզիմոն, Ֆրա Բարտոլոմեոն և Մարիոտտո Ալբերտինելին, Մացցիեր եղբայրները, Անդրեա դի Կոզիմո Ֆելտրինին և այլ նկարիչներ։

Նա մահացել է 1507 թվականի հունվարի 7-ին և թաղվել Ֆլորենցիայի Սանտիսիմա Անունզիատա եկեղեցում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
  3. 3,0 3,1 3,2 Union List of Artist Names — 2017.
  4. Neues allgemeines Künstler-Lexicon; oder Nachrichten von dem Leben und den Werken der Maler, Bildhauer, Baumeister, Kupferstecher etc. Bearb. von Dr. G. K. Nagler. — München: E.A. Fleischmann, 1835—1852
  5. Dizionario Biografico degli Italiani. — Volume 88 (2017) [1] Արխիվացված 2022-01-02 Wayback Machine

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոզիմո Ռոսելլի» հոդվածին։