Jump to content

Վերջին ընթրիք (Ռոսսելիի որմնանկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
տեսակֆրեսկո
նկարիչԿոզիմո Ռոսսելլի
տարի1481
բարձրություն349 սանտիմետր
լայնություն570 սանտիմետր
ժանրհոգևոր արվեստ
նյութֆրեսկո
գտնվում էՍիքստինյան կապելլա
հավաքածուՎատիկանի թանգարաններ
կայք
Ծանոթագրություններ

[[Կատեգորիա:Նկարներ այբբենական կարգով|]]

«Վերջին ընթրիք» (իտալ.՝ Ultima Cena), Կոսիմո Ռոսսելիի և Բիաջիո դ'Անտոնիոյի աշխատանքի որմնանկարը, որը նկարվել է 1480-1482 թվականներին։ Գտնվում է Վատիկանի Սիքստինյան կապելլայում:

«Հիսուս Քրիստոսի ձերբակալությունը»

1480 թվականի հոկտեմբերի 27-ին Ռոսելլին, Ֆլորենցիայի այլ նկարիչների հետ միասին, այդ թվում՝ Դոմենիկո Գիրլանդայոի և Սանդրո Բոտիչելլի, ժամանեց Հռոմ, որտեղ նրանց հրավիրված էին մասնակցելու Ֆլորենցիայի Հանրապետության փաստացի կառավարիչ Լորենցո դե Մեդիչիի և Հռոմի պապ Սիքստոս IV-ի հաշտեցման նախագծին։

1481 թվականի գարնանը ֆլորենտացիները սկսեցին աշխատել Սիքստինյան մատուռում՝ Պիետրո Պերուջինոյի հետ միասին, որն ավելի վաղ էր սկսել աշխատանքը։

Նկարի թեման զուգահեռ էր Մովսեսի և Հիսուս Քրիստոսի պատմությունների միջև՝ որպես Հին և Նոր Կտակարանների, ինչպես նաև Մովսեսին տրված օրենքի և Հիսուսի ուղերձի միջև շարունակականության խորհրդանիշ, որն իր հերթին իր իրավահաջորդ էր ընտրել Սուրբ Պետրոսին (Հռոմի առաջին եպիսկոպոս)։

Աշխատանքի մեծ ծավալի պատճառով նկարիչները բերել էին բազմաթիվ օգնականների։ Ռոսելլին իր հետ տարել էր իր աշակերտ Պիերո դի Կոզիմոյին։ Արվեստի պատմաբան Ջորջ Վազարիի կարծիքով Ռոսելլին համարվում էր պակաս շնորհալի, քան իր գործընկերները, և նրա աշխատանքները դառնում էին նրանց հեգնանքի առարկա։ Այնուամենայնիվ, Պապը բարձր էր գնահատում գույների հետ նրա աշխատանքը, որն ակնհայտորեն նկարչության մասնագետ չէր[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Որմնանկարի դետալ՝ նկարիչների ինքնադիմանկար ձախ կողմում

Որմնանկարը Հիսուսի պատմության մի մասն է և, ինչպես մատուռի մյուս որմնանկարները, այն պատկերում է Ավետարանից մի քանի դրվագ։ Որմնանկարի վրա կա մակագրություն՝ «REPLICATIO •LEGIS •EVANGELICAE •A •CHRISTO»: Ընթրիքը տեղի է ունենում կիսաշրջանաձեւ աբսիդում՝ սեղանի մոտ։ Հիսուսը գտնվում է կենտրոնում, կողքին առաքյալներն են։ Հուդան, ինչպես միշտ, պատկերված է խմբից անջատ՝ մեջքով դեպի դիտողը։ Կողքին կռվող շունն ու կատուն ընդգծում են նրա կերպարի բացասական երանգը։ Որմնանկարը ցույց է տալիս այն պահը, երբ Հիսուսը հայտարարում է, որ աշակերտներից մեկը կդավաճանի իրեն։ Մյուսները ձեռքերը սեղմում են կրծքին կամ խոսում միմյանց հետ։

Սեղանը դատարկ է՝ բացառությամբ Հիսուսի առջև դրված թասի, մի քանի սպասք հատակին է։ Որմնանկարի կողմերում կա երկու զույգ կերպար՝ շքեղ հագուստով։ Ձախ կողմում գտնվում են Կոսիմո Ռոսելլին և Բիաջիո դ'Անտոնիոն[2]։

Հավաքվածների հետևում՝ երեք պատուհանում, պատկերված է ևս երեք տեսարան՝ Գեթսեմանական աղոթք գավաթի համար, Հիսուս Քրիստոսի ձերբակալություն և Խաչելություն։ Այս երեք տեսարանները պատկանում են Բիաջիո դ'Անտոնիոյի[2] վրձնին։ Հետագայում նմանատիպ «նկար-նկարում» տեխնիկա կիրառել է Պերուջինոն իր «Վերջին ընթրիքը» որմնանկարում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Blumenthal,, Arthur R. Cosimo Rosselli: painter of the Sistine Chapel. — George D. and Harriet W. Cornell Fine Arts Museum, Rollins College, 2001.
  2. 2,0 2,1 С. Блейзизен, М. В. Ковалева, Е. П. Киселева Очерки по истории Италии эпохи Возрождения: монография. — Госуниверситет-УНПК, 2011. — ISBN 9785939323789

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Santi, Bruno Botticelli // I protagonisti dell'arte italiana. — Florence: Scala, 2001.