Վայրէջք Սինա լեռից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Վայրէջք Սինա լեռից
Moses Rosselli.jpg
տեսակֆրեսկո
նկարիչԿոզիմո Ռոսսելլի
տարի1481
բարձրություն350 սանտիմետր
լայնություն572 սանտիմետր
նյութֆրեսկո
գտնվում էՍիքստինյան կապելլա
հավաքածուՍիքստինյան կապելլա
Ծանոթագրություններ

Վայրէջք Սինա լեռից (իտալ.՝ Discesa dal monte Sinai), Կոզիմո Ռոսելիի որմնանկար, որն ստեղծվել է 1480-1482 թվականներին։ Գտնվում է Վատիկանի Սիքստինյան կապելլայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1480 թվականի հոկտեմբերի 27-ին Ռոսսելին, Ֆլորենցիայի այլ նկարիչների, այդ թվում՝ Դոմենիկո Գիրլանդայոյի, Սանդրո Բոտիչելլիի և Ռոսելիի աշակերտ Պիեռո դի Կոզիմոյի հետ միասին ժամանել է Հռոմ, որտեղ նրանց հրավիրել էին մասնակցելու Ֆլորենցիայի Հանրապետության փաստացի կառավարիչ Լորենցո դե Մեդիչիի և Հռոմի պապ Սիքստոս IV-ի հաշտեցման ծրագրին։ 1481 թվականի գարնանը Ֆլորենցիայից եկած նկարիչներն սկսել են աշխատել Սիքստինյան կապելլայում Պիետրո Պերուջինոյի հետ միասին, որն ավելի վաղ էր սկսել աշխատանքը։

Նկարի թեման զուգահեռ է Մովսեսի և Հիսուս Քրիստոսի պատմությունների միջև, որպես Հին և Նոր Կտակարանների շարունակականության խորհրդանիշ, ինչպես նաև Մովսեսին տրված օրենքի և Հիսուսի ուղերձի շարունակականություն, որն իր հերթին ընտրել է Սուրբ Պետրոսին (առաջին Հռոմի պապ)՝ որպես իր իրավահաջորդ․ այն պետք է ծառայեր Սուրբ Պետրոսի ժառանգների՝ պապերի օրինականության հռչակմանը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որմնանկարը Մովսեսի պատմության շարքի մի մաս է։ Այն ներկայացնում է մի քանի դրվագներ նրա կյանքից, որոնք գտնվում են մատուռի հարավային պատին՝ զոհասեղանի ձախ կողմում։ Որմնանկարի վերնամասում գտնվող նավի վրա գրված է՝ PROMULGATIO • LEGIS • SCRIPTE • PER • MOISEM (Օրենքի հրապարակումը Մովսեսի կողմից)։

Կենտրոնում վերևից պատկերված է ծնկաչոք կանգնած Մովսեսը, որը Յահվեից ստանում է ուխտի տախտակները, որ հայտնվել էին լուսավոր ամպի մեջ՝ շրջապատված հրեշտակներով։ Մովսեսի կողքին քնած Հիիսուս Նավինն է։ Ձախ կողմից առաջին պլանում Մովսեսը տախտակները բերում է հրեական ճամբար։ Կենտրոնում՝ հետին պլանում, ոսկե հորթով զոհասեղան է, որոշ հրեաներ երկրպագում են դրան (դրանք ցուցադրվում են հետևից, ինչը սովորաբար արվում է բացասական կերպարների դեպքում, ինչպիսին է Հուդա Իսկարիովտացին «Խորհրդավոր ընթրիքի» ժամանակ)։ Առաջին պլանում բարկացած Մովսեսը կոտրում է տախտակները։ Աջ կողմում՝ Մովսեսը, ղևտացիների գլուխն անցած, պատժում է կռապաշտներին։ Մովսեսի ապագա հետնորդ Եշուան պատկերված է մոտակայքում՝ կապույտ և դեղին հագուստներով։ Որմնանկարի ձախ կողմում արտացոլված է նաև երկրորդ տախտակների առաքումը բիբլիական ժողովրդին, որը դարձել է սուրբ երկրպագության առարկա նախ շարժական տաճարում, ապա նաև Երուսաղեմի տաճարում։ Սա ցույց է տալիս Մովսեսի գլխի մոտի փայլը, որը հայտնվել է երկրորդ տախտակներն ստանալուց հետո։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]