Լեռան քարոզ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեռան քարոզ
տեսակգեղանկար
նկարիչԿոզիմո Ռոսսելլի և Պիերո դի Կոզիմո
տարի1481
բարձրություն349 սանտիմետր
լայնություն570 սանտիմետր
ժանրհոգևոր արվեստ
նյութֆրեսկո
գտնվում էՍիքստինյան կապելլա
հավաքածուՍիքստինյան կապելլա
կայք
Ծանոթագրություններ

Լեռան քարոզը և բորոտի բժշկումը (իտալ.՝ Discorso della montagna e guarigione del lebbroso), Կոզիմո Ռոսելլիի հեղինակած որմնանկարը, որը ստեղծել է 1480-1482 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Գտնվում է Վատիկանի Սիքստինյան կապելլայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1480 թվականի հոկտեմբերի 27-ին Ռոսելլին, Ֆլորենցիայից այլ նկարիչների հետ միասին, որոնք թվում էին Դոմենիկո Գիրլանդայոն և Սանդրո Բոտիչելլին, ժամանել է Հռոմ, ուր նրանք հրավիրվել էին մասնակցելու Ֆլորենցիայի Հանրապետության փաստացի կառավարիչ Լորենցո դե Մեդիչիի և Հռոմի պապ Սիքստոս IV-ի հաշտեցման ծրագրին։ 1481 թվականի գարնանը Ֆլորենցիայից եկած նկարիչներն սկսել են աշխատել Սիքստինյան կապելլայում Պիետրո Պերուջինոյի հետ միասին, որն ավելի վաղ էր սկսել աշխատանքը։

Նկարի թեման զուգահեռ է Մովսեսի և Հիսուս Քրիստոսի պատմությունների միջև, որպես Հին և Նոր Կտակարանների շարունակականության խորհրդանիշ, ինչպես նաև Մովսեսին տրված օրենքի և Հիսուսի ուղերձի շարունակականություն, որն իր հերթին ընտրել է Սուրբ Պետրոսին (առաջին Հռոմի պապ)՝ որպես իր իրավահաջորդ․ այն պետք է ծառայեր Սուրբ Պետրոսի ժառանգների՝ պապերի օրինականության հռչակմանը։

Աշխատանքի մեծ ծավալի պատճառով նկարիչները բերել բազմաթիվ օգնականներ, Ռոսելլին, մասնավորապես, իր հետ վերցրել է իր աշակերտ Պիեռո դի Կոզիմոյին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որմնանկարը Հիսուսի պատմության մի մասն է և նրանում, ինչպես և կապելլայի մյուս որմնանկարներում, պատկերված է Ավետարանից միանգամից մի քանի դրվագ։ Գտնվում է կապելլայի հարավային պատին՝ «Վայէջք Սինա լեռից» նկարի դիմաց, որը նույնպես պատկանում է Ռոսելիի վրձնին։ Առկա է մի տեսակ զուգահեռ լեռան պատկերում՝ որպես վայր, որտեղ Աստված մարդկանց հայտնում է իր կամքը։ Կենտրոնում Հիսուսը, շրջապատված առաքյալներով, ժողովրդի առաջ քարոզում է իր վարդապետության էթիկական սկզբունքները։ Աջ կողմում Հիսուսը, շրջապատված առաքյալներով և այլ մարդկանցով, բուժում է բորոտին։ Բազմության մեջ շատ են նկարչի ժամանակակիցների դիմանկարները, իսկ ձախ կողմից սև գլխարկով մարդը, հավանաբար, Ռոսսելին է։

Ջորջո Վազարիի կարծիքով, այդ որմնանկարի վրա հատկապես հաջողվել է ֆոնային բնանկարը՝ քաղաքով և անտառով գերաճած բլուրներով, որը պատկանում է Ռոսսելիի աշակերտ Պիեռո դի Կոզիմոյի վրձնին[1].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]