Կեռասենի
Կեռասենի | |
Կեռասենի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Սալորայիններ (Amygdaloideae) |
Տրիբա | Amygdaleae |
Ցեղ | Սալորենի (Prunus) |
Տեսակ | Կեռասենի (P. avium) |
Միջազգային անվանում | |
Prunus avium | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Կեռասենի (լատին․՝ Prunus avium), վարդազգիների ընտանիքի կեռասենու ցեղի պտղատու բույս։ Բարձրությունը հասնում է մինչև 10 մետրի, հաճախ ավելի բարձր, նույնիսկ 30 մետր[1] և ավելի, օրինակ՝ Կիևի անտառներում։
Կեռասենու ծառը ունի նույն բալենու տեսքը։ Ենթադրվում է, որ այն հայտնի է եղել Մեծ Հայքում,Փոքր Հայքում, Կիլիկյան Հայաստանում, Եվրոպայում, Դանիայում և Շվեյցարիայում դեռևս մ. թ. ա. 8000 թվականից[2]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական Կեռասուտ քաղաքը,որ եղել է Փոքր Հայքի տարածքում, գտնվել է Համշենից(Տրապիզոն)ոչ հեռու, ահա այստեղ են հռոմեացիներն առաջին անգամ տեսել իրենց անհայտ պտղատու ծառեր, որոնք անվանել են լատին․՝ cerasi։ Այստեղից էլ իտալ.՝ ciliega, արաբ․՝ كرز - կեռաս, ֆր.՝ cerise, իսպ.՝ cereza, պորտ.՝ cereja, գերմ.՝ Kirsche, անգլ.՝ cherry, ռուս.՝ черешня[3]
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնի կեղևը գորշասպիտակավուն։ Բարձրությունը՝ մինչև 15 մ։ Երկարակյաց է (մինչև 100 տարի և ավելի)։ Տերևները պարզ են, խոշոր, երկար, ձվաձև, սուր ծայրամասով, ատամնաեզր։ Ծաղկաբույլը նոսրածաղիկ հովանոց է, ծաղիկները՝ խոշոր, սպիտակ, երկար կոթուններով, երբեմն՝ մեկական։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը տարբեր մեծության, հյութալի, կլոր, երբեմն՝ բութ, սրտանման կորիզապտուղ է, կարմիր, վարդագույն, դեղին, սև գույնի։ Պտղահյութը՝ անգույն, երբեմն մուգ կարմրավուն, քաղցր, քաղցրաթթվաշ, թույլ տտիպությամբ։
Կիրառություն և նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պտուղներն օգտագործվում են թարմ, չորացած և վերամշակված (կոմպոտ, մուրաբա, ջեմ, զովացուցիչ ջրեր)։ Կեռասենին բազմանում է պատվաստներով և մացառներով։ Բերքատվությունը 70-80 ց/հա է։ Մշակվում է Ուկրաինայի հարավում, Մոլդովայում, Հայկական Բարձրավանդակում, միջինասիական հանրապետություններում։ Պտուղները պարունակում են շաքարներ, ազոտ և այլ նյութեր, օգտագործվում են թարմ և վերամշակած (մուրաբա, կոմպոտ, հյութ, ջեմ, գինի, չիր, շաքարաչիր և այլն)։ Կորիզի միջուկը պարունակում է յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արտադրության, բնափայտը՝ ատաղձագործության մեջ (պատրաստում են երաժշտական գործիքներ)։ Երկարակյաց է (ապրում է մինչև 100 տարի և ավելի), ջերմա-, լուսա-, խոնավասեր է։ Բազմանում է արմատներով, սերմերով և արմատային մացառներով։ Մեղրատու է։
Հայաստանում մշակվում է հյուսիսում և հարավարևելյան շրջաններում, Արարատյան դաշտում և նախալեռնային գոտում։ Մշակվող սորտերից են՝ Դրոգանա դեղինը, Դենիսենի դեղինը, Մեթաթարականը, Սև Նապոլեոնը։ Հայաստանի տեղական սորտերից են Քանաքեռի կեռասը, Սպիտակենին, Կարմիրկենին։
Կեռասենու պտուղներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սննդային արժեք (100 գ.) | ||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Էներգետիկ արժեք 12 կկալ 52 կՋ | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Բալենու պտուղները պարունակում են մինչև 15 տոկոս շաքարներ, 11 տոկոս պեկտին, 1,5-2,5 տոկոս օրգանական թթուներ (խնձորի, կիտրոնի, խինինի, սաթի), դաբաղանյութեր, կումարին, ներկանյութ, 0,75-1,3 տոկոս ազոտային նյութեր։ 100 գ հումքի մեջ պարունակվում են հետևյալ վիտամինները` 0,1 մգ կարոտին, 0,32 մգ տոկոֆերոլներ, 15 մգ ասկորբինաթթու, նիացին (PP)-0,4 մգ, բիոտին (H)-0,4 մկգ, B1-0,03 մգ, B2-0,03մգ, B5-0,08 մգ, B6-0,05 մգ, B9-6 մկգ, ֆլավոնոիդ կվերցետին, ռուտին, և այլն։ Պտուղը պարունակում է նաև կալիում, մագնիում, ֆոսֆոր, կալցիում, կոբալտ, յոդ, ցինկ, մարգանեց, քրոմ, բոր, մոլիբդեն, ֆտոր, պղինձ, երկաթ։ Կորիզում` 25-30 տոկոս ճարպայուղ, ամիգդալին, եթերային նյութեր, իսկ տերևներում՝ դաբաղանյութ, ֆիտոնցիդներ, կումարին, ամիգդալին։
Բալենու տարբեր մասերում պարունակվում են տանին, այլ նյութեր։ Կեռասենու պտուղները գնահատվում են իրենց վաղահասությամբ, տեխնոլոգիական և սննդային բարձր հատկանիշներով։ Բալից մուրաբա, կոմպոտ և չիր են պատրաստում։ Առավել տարածված են 4-ը՝ սովորական կամ թթու, տափաստանային, թավոտ և ավազաբալենի։ Մշակվող սորտերի մեծ մասն ստացվել է առաջին 2 տեսակներից։ ՀՀ-ում հայտնի են բալենու 3 վայրի տեսակներ՝ մահալեբյան, մանրապտուղ և ալեհեր։ Մշակվում է սովորական կեռասենին։ Տեղական սորտերը հատուկ անուններ չունեն, կոչվում են իրենց աճման վայրի անունով, այն է՝ Երևանի, Մեղրիի, Քանաքեռի, Սիսիանի և այլն։
- Կեռասենու հայտնի սորտեր.
- Ադելինա
- Ալկարմիր
- Անուշկա
- Արիադնան
- Թավշյա
- Բրյանսկ վարդագույն
- Վալերի Չկալովի
- Դաղստանի շուտ
- Դեմեթեր
- Աղանդեր
- Դոլորես
- Կովկասյան
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր տեսքը |
Տերևներ |
Ծաղիկներ |
Պտուղներ |
Պտուղներ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ AgroAtlas — Дикие родичи культурных растений — Cerasus avium (L.) Moench — Вишня птичья, черешня
- ↑ Плоды земли = Früchte der Erde / Пер. с нем. и предисл. А. Н. Сладкова. — М.: Мир. — 270 с.
- ↑ Талах, 2013, էջ 22
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 385)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեռասենի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեռասենի» հոդվածին։ |
|