Կատանիա
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կատանիա | |||||
Catania | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Շրջան | Սիցիլիա | ||||
Նահանգ | Կատանիա (նահանգ) | ||||
Համայնք | Metropolitan City of Catania? | ||||
Հիմնադրված է | 729 թ. | ||||
Մակերես | 180 կմ² | ||||
ԲԾՄ | 7 մ | ||||
Պաշտոնական լեզու | Իտալերեն | ||||
Բնակչություն | 294 756 մարդ (2010) | ||||
Խտություն | 1629 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 095 | ||||
Փոստային դասիչ | 95100 | ||||
Ավտոմոբիլային կոդ | CT | ||||
ISTAT | 087015 | ||||
Պաշտոնական կայք | comune.catania.it (իտալ.) | ||||
| |||||
Կատանիա (իտալ.՝ Catania, սից.՝ Catania), քաղաք-նավահանգիստ Իտալիայում՝ Սիցիլիա կղզում։ Բնակչությունը 294 756 (2010)։ Քաղաքի տոնը նշվում է փետրվարի 5-ին։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին անվանումը եղել է Կատանա․ այստեղից էլ այժմյան Կատանիա անվանումը։ Անվան առաջացումը ոմանք կապում են փյունիկերեն Կոտն ― «փոքր» հասկացության հետ (Սիրակուզայի նավահանգրվանի համեմատությամբ նրա փոքր լինելը նկատի ունենալով)[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատանիան հիմնդարվել է մ.թ.ա. 729 թվականին հույն գաղթականների կողմից, որոնք եկել էին այստեղ Եվբեայի Խալկիդա բնակավայրից։ Քաղաքի տիրակալը Հարոնդն էր, ում օրենքները համարվում էին ամենադաժանը, բայց դրանք ընդունվել էին Իտալիայի և Սիցիլիայի մնացած խալկիդյան գաղութներում «Խալկիդյան դրույքներ»։
Մ.թ.ա. 476 թվականին քաղաքը գրավվել է Հիերոն 1-ինի՝ դաժան սիրակուզյան տիրակալի կողմից, ով գաղթեցրեց բնակիչներին, և քաղաքը վերանվանեց Էթնա։
Նրա մահից հետո մարդիկ վերադարձան քաղաք և Կատանիային վերդարձրին նրա սկզբնական անվանումը։ Սակայն անկախության շրջանը կարճատև էր. մ.թ.ա. 403 թվականին Սիրակուզայի մեկ այլ կառավարիչ քաղաքը ենթարկեց իրեն, իսկ նրա բնակիչներին վաճառեց ստրկության։ Այդ շրջանի ճարտարապետական գլուխգործոց է հանդիսանում ճրագով Կորայի(Պերսեֆոնայի) արձանը։
Մոտավորապես 150 տարի Կատանիան գտնվում էր Սիրակուզայի տիրապետության տակ։Մ.թ.ա. 263 թվականին առաջին Պյունիկյան պատերազմի ընթացքում կատանիան նվաճվեց Հռոմեական կայսրության կողմից և մինչև 5-րդ դարը մնաց նրա կազմում։ Այդ մի քանի հարյուրամյակները քաղաքի համար դարձան իսկական տնտեսական և մշակութային վերածննդի շրջան։ Այստեղ կառուցվել էր ֆորում(որի ավերակները պահպանվել են Սան-Պանտալեոնեի շրջակայքում), կրկես՝ նախատեսված կառքերով մրցումների համար, թատրոն և օդեոն, հյուսիսային մասում՝ ամֆիթատրոն։ Այդ շրջանում է, որ կառուցվում է ջրամատակարարման համակարգը, ինչը խոսում է քաղաքացիների բարձր կենսամակարդակի մասին։
Հռոմի տրոհումից հետո քաղաքը կառավարվում էր բուզանդական կառավարիչների կողմից։ 827 թվականին Սիցիլիան վերաբնակեցրին արաբները, իսկ ավելի ուշ՝ 1071 թվականին, նրանց ճնշեցին նորմոնները Ռոջեր 1-ինի գլխավորությամբ։ 1169 թվականին Կատանիան ավերվում է հզոր երկրաշարժերի հետևանքով։ Երեսուն տարի անց քաղաքի իշխանությունը աջակցում է Օտվիլիային Հենրիխ 6-րդի՝ Ֆրիդրիխ Բարբարոսսայի դեմ պայքարում։ Ի պատասխան դրան կայսրի զորքերը մտնում են քաղաք և կրակի մատնում քաղաքի մի մասը։ 1240 թվականինՖրիդրիխ 2-րդի կառավարման տարիներին վերջապես Կատանիան կարողանում է անկախանալ։ 1347 թվականի ժանտախտային համաճարակի հետևանքով քաղաքը գործնականորեն դատարկվեց։
1434 թվականի Կատանիայում է բացվել Սիցիլիայի առաջին համալսարանը, ինչը վկայում է քաղաքի զարգացվածության մասին։ 17-րդ դարի երկրորդ կեսը ողբերգական էր քաղաքի համար։ 1669 թվականին Էթնայի հզոր ժայտքման հետևանքով ավերվեցին բազմաթիվ տներ։ 1693 թվականին, երբ Կատանիան դեռ չէր վերականգնվելկ առաջին հարվածից, երկրաշարժը ոչնչացրեց ամեն ինչ, ինչը պահպանվել կամ վերականգնվել էր։ Սակայն բնակիչները չլքեցին քաղաքը և նորից վերականգնեցին այն։ Հիմնական նյութեր էին հանդիսանում սև լավան և բաց կրաքարը։ 19-րդ դարում Կատանիան ապստամբեց Բուրբոնների դեմ 1837 և 1848 թվականներին, իսկ ավելի ուշ մտավ Միացյալ Իտալիայի կազմի մեջ։ Այդ շրջանից հետո քաղաքը արագորեն սկսեց զարգանալ, մի փոքր դանդաղեցնելով ընթացքը Երկրորդ համաշխարհայինի տարիներին։ Վերջին մի քանի տասնամյակներում Կատանիայում ստեղծվում է բարձրտեխնոլոգիական արտադրություն, այդ պատճառով այն անվանում են եվրոպական Սիլիկոնային հովիտ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատանիա» հոդվածին։ |
|
|