Խալկիդա
Քաղաք | ||
---|---|---|
Խալկիդա | ||
հուն․՝ Χαλκίδα | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
պերիֆերիա | Կենտրոնական Հունաստան | |
նոմոս | Եվբեա (նոմոս) | |
Դիմարխ | Տանասիս Զեմբիլիս (Θανάσης Ζεμπίλης) | |
ԲԾՄ | 5 մետր | |
Խոսվող լեզուներ | հունարեն | |
Բնակչություն | 55 264 մարդ (2001) | |
Խտություն | 1,900 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | հույներ | |
Կրոնական կազմ | ուղղափառ | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 22210 | |
Փոստային ինդեքս | 34100 | |
Փոստային ինդեքսներ | 34100 | |
Ավտոմոբիլային կոդ | XA | |
Պաշտոնական կայք | chalkida.gr | |
| ||
Խալկիդա (հուն․՝ Χαλκίδα), քաղաք Հունաստանում, Եվբեա կղզին ընդգրկող Եվբեա նոմոսի վարչական կենտրոնը[1][2]: Գտնվում է կղզին մայրցամաքից բաժանող Էվրիպոս ծոցի երկու ափերին, ամենանեղ հատվածում:
2001 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 55 264 մարդ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտիկ ժամանակներում Խալկիդան Եվբեա կղզու կարևորագույն քաղաքն էր, որը գտնվում էր Էվրիպոս ծոցի մոտ, արևմտյան ափին, որը Եվբեան բաժանում էր Բեոտիայից: Իր բարենպաստ դիրքի շնորհիվ դասվում էր Հունաստանի կարևոր առևտրային քաղաքների շարքին: Ինչպես մնացած բոլոր ծովային առևտրային կետերը, Խալկիդան նույնպես հայտնի է դարձել իր գաղութային գործունեությամբ: Մ.թ.ա. 8-րդ դարում Խալկիդայի բնակիչները գաղութացրել են Սկիաֆ, Պեպերետ, Իկոս կղզիները, այնուհետև Խալկիդիկա թերակղզին իր բազմաթիվ քաղաքներով, որոնցից հատկապես հայտնի է դարձել Օլինֆոս քաղաքը: Նույն ժամանակ խալկիդացիները և կորնթոսցիները իրենց գաղութային գործունեության տարածքի մեջ ներառել են նաև Հարավային Իտալիան և Սիցիլիան: Խալկիդայի և Կորնթոսի համատեղ գաղութային գործունեությունը հնարավոր էր մասնավորապես այն պատճառով, որ Կորնթոսում ընդունված էր այդպես կոչվող եվբեյան կամ խալկիդյան չափման և քաշի միավորը:
Մ.թ.ա. 8-րդ դարում Խալկիդան ստիպված էր անընդհատ պատերազմել հարևան Էրեթրիա քաղաքի հետ, ընդ որում կռվախնձոր էր հանդիսանում պտղաբեր Լելանտյան հարթավայրը: Լելանտյան պատերազմում ընդգրկված էր գրեթե ամբողջ Հունաստանը: Այն ավարտվել է մ.թ.ա. 7-րդ դարում Խալկիդայի հաղթանակով:
Մ.թ.ա. 6-րդ դարում Խալկիդան Սպարտայի և Բեոտիայի հետ միասին հարձակվել են Ատտիկեի վրա: Սակայն աթենացիները ջախջախել են իրենց թշնամիներին, ուղղություն վերցրել դեպի Խալկիդա և նրանից խլել Լելանտյան հարթավայրը:
1209 թվականին Վենետիկը գրավել է Խալկիդան: 1470 թվականին թուրքական զորքերը Մեհմեդ II-ի գլխավորությամբ, գրավել են Խալկիդան: 1833 թվականից Խալկիդան անցել է Հունաստանին:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Chalcisի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 12.9 (55.2) |
13.6 (56.5) |
16.0 (60.8) |
20.3 (68.5) |
25.3 (77.5) |
29.8 (85.6) |
32.6 (90.7) |
32.3 (90.1) |
28.9 (84) |
23.1 (73.6) |
18.6 (65.5) |
14.7 (58.5) |
22.3 (72.1) |
Միջին օրական °C (°F) | 9.3 (48.7) |
9.8 (49.6) |
11.7 (53.1) |
15.5 (59.9) |
20.2 (68.4) |
24.6 (76.3) |
27.0 (80.6) |
26.6 (79.9) |
23.3 (73.9) |
18.3 (64.9) |
14.4 (57.9) |
11.1 (52) |
17.65 (63.77) |
Միջին ցածր °C (°F) | 6.5 (43.7) |
6.9 (44.4) |
8.4 (47.1) |
11.6 (52.9) |
15.4 (59.7) |
20.1 (68.2) |
22.5 (72.5) |
22.3 (72.1) |
19.2 (66.6) |
14.9 (58.8) |
11.4 (52.5) |
8.3 (46.9) |
14.0 (57.2) |
աղբյուր: www.yr.no[3] |
Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նիկոլաոս Խրիստոդուլու (1863-1924) – հունական բանակի գեներալ-մայոր:
- Նիկոլաոս Վլախոպուլոս (1868-1957) – հունական գեներալ, գլխավոր շտաբի պետ 1923-1924 և 1927-1928 ընկած ժամանակահատվածներում:
- Անգելոս Բասինաս (հուն․՝ Άγγελος Μπασινάς, ծնվ. 1976 թվականին) – ֆուտբոլիստ, 2004 թվականի Եվրոպայի չեմպիոն:
- Նիկոս Սկալկոտաս (հուն․՝ Νικος Σκαλκωτας, 1904-1949) – երգահան:
- Մորդեխայ Ֆրիզիս (հուն․՝ Μορντεχαι Φρυζης, 1893-1940) – հրեական ծագում ունեցող գնդապետ, 1940 թվականի հույն-իտալական պատերազմի հերոս:
Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Греция // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 74. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
- ↑ Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп.. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 522. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.
- ↑ «Weather statistics for Chalcis, Central Greece (Greece)»։ www.yr.no։ Վերցված է 23 March 2015
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dondorff, «De rebus Chalcidensium» (Galle, 1855);
- Oberhummer у Pauly-Wissowa, «Realencyclopädie», երկու քարտեզներով:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|