Կառլ Էմանուել Մեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ Էմանուել Մեծ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1562[1]
ԾննդավայրՌիվոլի, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա[2]
Մահացել էհուլիսի 26, 1630(1630-07-26)[3][4][5][…] (68 տարեկան)
Մահվան վայրՍավիլիանո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա[2]
ԳերեզմանBasilica Shrine of Our Lady of Mondovi
Քաղաքացիություն Սավոյայի դքսություն
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունմիապետ
ԱմուսինԿատալինա Միկելա Ավստրիացի
Ծնողներհայր՝ Էմանուիլ Ֆիլիբերտ, մայր՝ Մարգատետ դը Վալուա, Բերիի դքսուհի
Զբաղեցրած պաշտոններDuke of Savoy? և Head of the House of Savoy?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներVictor Amadeus I of Savoy?, Prince Emanuele Filiberto of Savoy?, Margaret of Savoy?, Princess Isabella, Hereditary Princess of Modena?, Prince Maurice of Savoy?, Prince Tommaso Francesco, 1st Prince of Carignano?, Maria Apollonia of Savoy?, Félix de Savoie?, Dom Antoine de Savoie?, Francesca Caterina of Savoy?, Philip Emmanuel, Prince of Piedmont?[6] և Margherita di Savoia, Marchesa di Dronero?[7]
Ստորագրություն
Изображение автографа
 Charles Emmanuel I, Duke of Savoy Վիքիպահեստում

Կառլ Էմանուել Մեծ (լատին․՝ Carolus Emmanuel Magnus, ֆր.՝  Charles-Emmanuel le Grand, իտալ.՝ Carlo Emanuele il Grande) կամ Կառլ Էմանուել Առաջին (լատին․՝  Carolus Emmanuel I, ֆր.՝ Charles-Emmanuel Ier, իտալ.՝ Carlo Emanuele I, հունվարի 12, 1562[1], Ռիվոլի, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա[2] - հուլիսի 26, 1630(1630-07-26)[3][4][5][…], Սավիլիանո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա[2]), 1580 թվականից` Սավոյայի 11-րդ դուքս և Պիեմոնտի իշխան, 1601 թվականից` Սալուցցոյի մարկկոմս, 1580 թվականից` Աոստայի, Մորիենայի և Նիսի կոմս, Կիպրոսի, Երուսաղեմի և Հայաստանի տիտղոսակիր թագավոր։ Սրբագույն ավետման բարձրագույն շքանշանի 13-րդ Մեծ վարպետ Սրբերի Մավրիկիոս և Ղազարոս սրբերի շքանշանի 2-րդ Մեծ վարպետ` 1580 թվականից։

Սավոնյան դինաստիայի ներկայացուցիչ է։ Սավոյայի դուքս Էմանուել Ֆիլիբերտի և Սավոյայի դքսուհի Մարգարիտ Ֆրանսուհու որդին է։

Նա վարում էր չափավոր ներքին քաղաքականություն, ինչով նպաստում էր իրեն պատկանող ավատների տնտեսության զարգացմանը։ Արտաքին քաղաքականության մեջ մասնակցել է բազմաթիվ պատերազմների` ձգտելով ընդլայնել անձնական ունեցվածքը, ինչի համար ժամանակակիցները նրան տվել են «ավազակ դուքս» (իտալ.՝ duca ladrone) մականունը։ Բռնակցել է Սալուցցո մակկոմսությունը։ Անհաջող կերպով մասնակցել է մանթուանյան ժառանգության համար մղվող պատերազմին։ Եղել է Ֆրանսիայի թագավորության գահի թեկնածու։ Մտադիր էր ղեկավարել Բալկանյան քրիստոնյաների ազատագրական շարժումը օսմանյան սուլթանների իշխանության դեմ, որպեսզի հետագայում ղեկավարվեր նրանց թագավորությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավոյայի դուքս Էմանուել Ֆիլիբերտի և նրա կնոջ՝ Մարգարիտա Վալուայի միակ որդին էր։

Նպաստել է բազմաթիվ պատերազմների մեջ Սավոյայի ներգրավմանը։ Երկար տարիներ պայքարել է Ֆրանսիայի դեմ` Սալուցոյի (1588-1601) մարկկոմսության համար, 1601 թվականին հասել է Հենիի Չորրորդի կողմից իր իշխանության ճանաչմանը այդ տիրապետության նկատմամբ՝ Բուրգունդիայի և Դոֆինեի միջև մի շարք տարածքներ (Բրես, Բյուժե, Ժեկս) զիջելու դիմաց։ Նույն թվականին փորձ է ձեռնարկել գրավել Ժնևը (այսպես կոչված` Ժնևյան էսկալադա), որն ավարտվել է անհաջողությամբ։ Մասնակցել է նաև Մոնֆերատի համար առաջին պատերազմին (1613-1617), մանթուանյան ժառանգության համար մղվող (1628-1631) և այլ պատերազմներին, որոնք հանգեցրել են երկրի տնտեսության քայքայմանը և մի շարք տարածքային կորուստների։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1585 թվականից ամուսնացած է եղել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II Հաբսբուրգի դստեր` Կատալինա Միկելա Ավստրիացու հետ։

Երեխաներ`

  • Էմանուել Ֆիլիպ (1586-1605)։
  • Վիկտոր Ամադեուս I (1587-1637), Սավոյայի դուքսը։
  • Էմանուել Ֆիլիբերտ (1588-1624), Սիցիլիայի փոխարքա։
  • Մարգարիտ Սավոյացի (1589-1655)։
  • Իզաբելլա (1591-1626)։
  • Մաուրիցիո (1593-1657)։
  • Մարիա Ապալոնիա (1594-1656)։
  • Եկատերինա Ֆրանչեսկա (1595-1640)։
  • Թոմաս Ֆրանչես (1596-1656)։
  • Ժովաննա (ծնվել և մահացել է 1597 թվականին)։

Բացի օրինական զավակները, նա ունեցել է նաև արտաամուսնական երեխաներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կառլ Էմանուել Առաջին Մեծ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)