Կադարիներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կադարիականություն (արաբ․՝ القدرية ), իսլամական աշխարհայացքային ուսմունքներից։
Հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կադարիները մարդու կամքի բացարձակ ազատության կողմնակիցներն էին։ Կադարիների կարծիքով Ալլահը իմանում է մարդու արարքի մասին միայն լինելուց հետո։ Մարդը կադարիների կոնցեպցիայում համարվում է իր արարքների ու գործողությունների արարիչ (արաբ․՝ خالق՝ խալիկ) ։ Կադարիներ էին համարվում նաև մութազիլիները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կադարիների ուսմունքը առաջացել է 7-րդ դարում Իրաքում։ Կադարիների առաջին ներկայացուցիչներն են Մաբադ ալ-Յուհանին և Ղայլան ալ-Դիմաշկին և Հասան ալ-Բասրին։ Առաջինը մահապատժի է ենթարկվել խալիֆի փոխանորդ Հաջաջ իբն Յուսուֆի օրոք, իսկ երկրորդը խալիֆ Հիշամի օրոք։ Օմայանների կառավարման ժամանակ կադարիականությունը բավականին մեծ տարածում է ստանում խալիֆայությունում, հատկապես այն խմբերի շրջանում, ովքեր նախաիսլամական շրջանում դուալիզմի հոտևորդ էին։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кадариты // Энциклопедический словарь Ф.А. Брокгауза и И.А. Ефрона. — С.-Пб.։ Брокгауз-Ефрон 1890—1907
- Кадариты Արխիվացված 2016-03-05 Wayback Machine // Исламская энциклопедия
- Шейх Абу Адам ан-Наруиджи Шесть вопросов о предопределении / Даруль-Фикр. Ру
|