Խոակին
Խոակին իսպ.` Joaquín Sánchez Rodríguez | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Խոակին Սանչես Ռոդրիգես | ||||||||||||||||||||
Ազգությունը | իսպանացի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 21, 1981[1][2][3] (42 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Էլ Պուերտո դե Սանտա Մարիա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա | ||||||||||||||||||||
Հասակ | 179 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 75 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | վինգեր | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բետիս | ||||||||||||||||||||
Համար | 17 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Պարգևացանկ
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ հոկտեմբերի 1, 2017: |
Խոակին Սանչես Ռոդրիգես (իսպ.` Joaquín Sánchez Rodríguez, հուլիսի 21, 1981[1][2][3], Էլ Պուերտո դե Սանտա Մարիա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա), հայտնի է որպես Խոակին (իսպ.` Joaquín), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս իսպանական «Բետիս»-ի կազմում։
Իր կարիերան Խոակինը հիմնականում անցկացրել է իսպանական թիմերում։ Լա Լիգայի շրջանակներում անցկացրել է 14 մրցաշրջան, որոնց ընթացքում մասնակցել է ավելի քան 450 հանդիպման և դարձել է 55 գոլի հեղինակ։
Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է 51 հանդիպման։ Հավաքականի կազմում մասնակցել է Աշխարհի առաջնության երկու և Եվրոպայի առաջնության մեկ խաղարկության։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բետիս»[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոակինը ծնվել է Կադիսի շրջանի Էլ Պուերտո դե Սանտա Մարիա քաղաքում։ Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1999/2000 մրցաշրջանում` «Բետիս B»-ի կազմում։
Հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը սկսել է հանդես գալ թիմի հիմնական կազմում։ Նա իր նորամուտը նշել է 2000 թվականի օգոստոսի 26-ին։
Հաջորդ հինգ տարիների ընթացքում Խոակինը թիմի կազմում մասնակցել է 200 հանդիպման։ 2004/05 մրցաշրջանի ընթացքում իսպանացին մասնակցել է առաջնության բոլոր խաղերին և դարձել է 5 գոլի հեղինակ, իսկ Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում դարձել է 3 գոլի հեղինակ։ Խոակինը ամբողջությամբ մասնակցել է 2005 թվականի հունիսի 11-ին «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայացած գավաթի խաղարկության եզրափակչին։ Եզրափակչում «Բետիս»-ը մրցել է «Օսասունա»-ի հետ և հաղթել է 2-1 հաշվով[5]։
Հաջորդ մրցաշրջանում Ժոակինը մասնակցել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կայացած բոլոր 6 հանդիպումներին։
«Վալենսիա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին Խոակին Սանչեսը տեղափոխվել է «Վալենսիա»։ Տրանսֆերն արժեցել է 25 միլիոն եվրո, դառնալով թիմի պատմության ամենաթանկ տրանսֆերը[6]։ Ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Իր առաջին մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 35 հանդիպման և դարձել է 5 գոլի հեղինակ։
2010 թվականին՝ Դավիթ Վիլյայի «Բարսելոնա» տեղափոխությունից հետո Խոակինը ստացել է 7 համարի մարզաշապիկը։ 2010/11 մրցաշրջանում ֆուտբոլիստը իր առաջին գոլը խփել է «Մալագա»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով` «Վալենսիա»-ի հաղթանակով[7]։ 2011 թվականի փետրվարի 12-ին Ժոակինը գոլի հեղինակ է դարձել «Ատլետիկո Մադրիդ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով` վալենսիական թիմի հաղթանակով[8]։
Մրցաշրջանի արդյունքում «Վալենսիա»-ն գրավել է 3-րդ հորիզոնականը և ստացել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։
«Մալագա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հունիսի 24-ին Խոակին Սանչեսը 4 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Մալագա»։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր[9]։
Թիմի կազմում իր նորամուտը Խոակինը նշել է օգոստոսի 28-ին` «Սևիլյայի» դեմ խաղում[10]։ Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով` «Սևիլյա» հաղթանակով։ Իսպանական թիմի կազմում Սանչեսը իր առաջին գոլը խփել է «Գրանադա»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 4-0 հաշվով[11]։
2012 թվականի հոկտեմբերի 20-ին «Ռեալ Վալյադոլիդ»-ի դեմ խաում Խոակինը դարձել է գոլի հեղինակ և օգնել է իր թիմին հաղթել 2-1 հաշվով[12]։ Հոկտեմբերի 24-ին Չեմպիոնների լիգայի շրջանանակներում կայացած «Միլան»-ի դեմ խաղում իսպանացին դարձել է գոլի հեղինակ[13]։
Դեկտեմբերի 8-ին «Գրանադա»-ի դեմ խաղում Խոակինը դարձել է գոլի հեղինակ և օգնել է իր թիմին վստահ հաղթանակ տանել 4-0 հաշվով[14]։
«Ֆիորենտինա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հունիսի 13-ին մոտ 32 տարեկան հասակում Խոակինը տեղափոխվել է Իտալիայի առաջանությունը ներկայացնող «Ֆիորենտինա»[15]։ Իտալական թիմի կազմում ֆուտբոլիստը իր դեբյուտը նշել է օգոստոսի 29-ին` Եվրոպայի լիգայի որակավորման փուլի շրջանակներում կայացած «Գրասհոպեր»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-0 հաշվով` իտալական թիմի պարտությամբ[16]։
Խոակինը իր առաջին գոլը խփել է 2013 թվականի հոկտեմբերի 20-ին` «Յուվենտուս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 4-2 հաշվով` «Ֆիորենտինա»-ի հաղթանակով[17]։ Մրցաշրջանի իր երկրորդ գոլ իսպանացին խփել է 2014 թվականի մարտի 23-ին` «Նապոլի»-ի դեմ խաղում[18]։
Վերադարձ «Բետիս»[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի օգոստոսի 31-ին Խոակինը ազատ գործակալի կարգավիճակով վերադարձել է իսպանական «Բետիս»[19]։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։ Նրա շնորհանդեսին ներկա է եղել 19 հազար երկրպագու։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանաիայի ազգային հավաքականի կազմում Խոակինը իր նորամուտը նշել է 2002 թվականի փետրվարի 13-ին` Բարսելոնայում կայացած Պորտուգալիայի հավաքականի դեմ ընկերականա խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով։
Իսպանիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 2002 թվականի Աշխարհի առաջնությանը։ Առաջնության շրջանակներում Ժոակին դաշտ է դուրս եկել 2 անգամ։
2004 և 2006 թվականներին հավաքականի կազմում մասնակցել է Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին[20]։ Երկու մրցաշարերում ընդհանուր առմամաբ մասնակցել է 5 հանդիպման։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոակինն ապրել է մեծ ընտանիքում։ Նա ունի 8 եղբայր և մեկ քույր։ Ժոակինն ընտանիքի երրորդ զավակն է և ունի երկու ավագ եղբայր։ Ութ եղբայրներից երեքը սկսում են զբաղվել ֆուտբոլով։ Բացի Ժոակինից նրա եղբայրներից Լուկասը հանդես է եկել «Կադիս» ֆուտբոլային ակումբում, իսկ Ռիկարդոն «Բետիս»-ի երկտասարդական թիմում։
2005 թվականի հուլիսի 8-ին Խոակինը ամուսնացել է ընկերուհու` Սուսաննայի հետ[21]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իսպանիայի գավաթակիր - 2004/05, 2007/08
- Իտալիայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն - 2013/14
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իսպանիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ - 2002
- Կոպա դել Ռեյի լավագույն ռմբարկու - 2007/08
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ http://www.juntadeandalucia.es/boja/2020/502/10
- ↑ Dani delivers for Betis; UEFA.com, 12 June 2005
- ↑ «Joaquín ficha por el Valencia» [Joaquín signs for Valencia] (Spanish). El Mundo (Spain). 2006 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
{{cite web}}
: Text "El Mundo" ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Valencia shrug off departures». ESPN Soccernet. 2010 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Joaquin shines to pile misery on Atletico». ESPN Soccernet. 2011 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Joaquín: "Es un sueño poder participar en este proyecto tan bonito"» (իսպաներեն). Sitio oficial del Málaga Club de Fútbol. 27.06.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Севилья - Малага 2:1» (ռուսերեն). soccerway.com. 07.11.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 07.11.2011-ին.
- ↑ «Малага - Гранада 4:0» (ռուսերեն). soccerway.com. 07.11.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 07.11.2012-ին.
- ↑ Малага VS. Вальядолид 2:1
- ↑ Малага VS. Милан 1:0
- ↑ «Малага - Гранада 4:0» (ռուսերեն). soccerway.com. 07.11.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 07.11.2012-ին.
- ↑ «Joaquin signs for Fiorentina». Football Italia. 2013 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Fiorentina-Grasshopper 0–1: Ben Khalifa spaventa il Franchi ma è la 'Viola' a staccare il pass per la fase a gironi» [Fiorentina-Grasshopper 0–1: Ben Khalifa scares the Franchi but it's 'Viola' who goes through to group stage] (Italian). Goal.com. 2013 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Fiorentina 4–2 Juventus». BBC Sport. 2013 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Napoli 0–1 Fiorentina: Joaquin downs 10-man hosts». Goal.com. 2014 թ․ մարտի 23. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Rincón, Jaime (2015 թ․ օգոստոսի 31). «Joaquín bound for Betis». Marca. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Sáez selects Spain squad». UEFA.com. 2004 թ․ մայիսի 20. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «17. Joaquín Sánchez, un junco fino de cintura» [17. Joaquín Sánchez, a rush with a thin waist] (Spanish). Diario AS. 2006 թ․ մայիսի 30. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Էջը worldfootball.net կայքում (գերմ.)
- Ֆուտբոլիստի էջը Sports.ru կայքում
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոակին» հոդվածին։ |
|
- Հուլիսի 21 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Մալագայի ֆուտբոլիստներ
- Վալենսիայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ