Խայիմ Սուտին
Խայիմ Սուտին ֆր.՝ Chaïm Soutine | |
---|---|
Ի ծնե | Chaim Soutine |
Ծնվել է | հունվարի 13, 1893[1] |
Ծննդավայր | Սմիտովիչի, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3] |
Վախճանվել է | օգոստոսի 9, 1943[4][5][2][…] (50 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիայի օկուպացումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[6] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ֆրանսիա |
Կրթություն | Էկոլ դը Բո Արթ |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստագետ և գծագրող |
Ոճ | էքսպրեսիոնիզմ[2] |
Ժանր | դիմանկար[2] և բնանկար[2] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ներշնչվել է | Ռեմբրանդտ վան Ռեյն |
ստորագրություն | |
Chaïm Soutine Վիքիպահեստում |
Խայիմ Սոլոմոնովիչ Սուտին (ֆր.՝ Chaim Soutine, հունվարի 13, 1893[1], Սմիտովիչի, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3] - օգոստոսի 9, 1943[4][5][2][…], Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիայի օկուպացումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[6]), Ռուսաստանում ծնված հրեական ծագումով ֆրանսիացի նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խայիմ Սուտին ծնվել է Մինսկի մոտ գտնվող 400 բնակչով Սմիլավիչի փոքրիկ գյուղում՝ աղքատ ընտանիքում։ Սուտինը տասնմեկ երեխաներից տասներորոդն էր։ Նկարել սկսել է 13 տարեկանից։ 1909 թ. Սուտինը դասընկերոջ Միխայել Կիկոյինի հետ մեկնում է Մինսկ։ Իսկ 1913 թ.` Վիլնյուս և ընդունվում է տեղի արվեստի ակադեմիա, որն էլ ավարտում է 1913 թ.: Նույն թվականի հուլիսին Խայիմ Սուտինը ժամանում է Փարիզ, որտեղ ծանոթանում է այդ ժամանակ Փարիզում ապրող և ստեղծագործող այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք են Ֆեռնան Լեժեն, Ալեքսանդր Արխիմպենկոն, Մարկ Շագալը, Օսիպ Զադկինը, Անրի Լորանսը, Մուաս Կիսլինգը և Ամեդեո Մոդիլիանի ն։ Վերջինը հետագայում դառնում է Սուտինի մտերիմ ընկերն ու հովանավորը։ Մոդիլիանին Սուտինին ծանոթացնում է Արվեստաբան և կոլեկցիոներ Լեոպոլդ Զբորովսկու հետ։ Կարճ ժամանակով Սուտինը մտնում է Ֆեռնան Կորմոնի ակադեմիա, որը նախկինում դասավանդել էր Վան Գոգին և Տուլուզ-Լոտերկին։ Սուտինը մեծ ազդեցություններ է կրում Էլ Գրեկոյից, Վելասկեսից և Ռեմբրանդտից։ Սակայն ամենաշատը ազդվում է Սեզանից, Վան Գոգից և Պիեր Բոնարից։ Այդ կարևոր ֆորմալ ազդեցությունները զգալի են Սուտինի 1918 թ. սկզբի աշխատանքներում։ Բոնարը սովորեցնում է Սուտինին դեռևս «թաց» գույներով աշխատել կուռ կառուցվածքային նկարչություն վրա։ 1918 թ. Սուտինը իր բարեկամ Մոդիլիանիի հետ թողնում է Փարիզը և մեկնում Ֆրանսիայի հարավ՝ Կան-սյուր-Մեր։
Սուտինի դիմանկարները
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ամեդեո Մոդիլիանի, Սուտինի դիմանկարը, 1917 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Կերպարվեստի արխիվ
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118615785 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայիմ Սուտին» հոդվածին։ |
|