Լուսնկա գիշերը Բոսֆորում
Լուսնկա գիշերը Բոսֆորում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Հովհաննես Այվազովսկի |
տարի | 1894 |
ժանր | բնանկար |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Լուսնկա գիշերը Բոսֆորում» (ռուս.՝ Лунная ночь на Босфоре), հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարներից[1]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1894 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 49,7 × 76[2] կամ 49,7 × 75,8 սմ[3]։
Այսօր «Լուսնկա գիշերը Բոսֆորում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում[2] (Մոսկվա, Ռուսաստան)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լուսնկա գիշերը Բոսֆորում» ստեղծագործությունում ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին պատկերել է Բոսֆորի նեղուցը։ Նեղուցով երթևեկում են առագաստանավեր ու նավակներ։ Կտավի կենտրոնում լուսինն է պատկերված։ Ծովափին նկարված են մարդիկ։ Ամենամեծ օբյեկտը Բալյան ընտանիքի կառուցած Օրթաքյոյ մզկիթն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Այվազովսկին կտավը վրձնել է 1894 թվականին։ Այսօր «Լուսնկա գիշերը Բոսֆորում» նկարը ներկայացված է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Лунная ночь на Босфоре. Иван Айвазовский». ИА REGNUM. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
- ↑ 2,0 2,1 «Лунная ночь на Босфоре». Третьяковская галерея. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Лунная ночь на Босфоре. 1894 год. Айвазовский». Айвазовский (ռուսերեն). 2017 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Лунная ночь на Босфоре - это... Что такое Лунная ночь на Босфоре?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լուսնկա գիշերը Բոսֆորում» ստեղծագործությունը Տրետյակովյան պատկերասրահի կայքում Արխիվացված 2020-01-12 Wayback Machine
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լուսնկա գիշերը Բոսֆորում կատեգորիայում։ |