Լոդովիկա Կամելյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոդովիկա Կամելյո
իտալ.՝ Lodovica Comello
Դիմանկար
Ծնվել էապրիլի 13, 1990(1990-04-13)[1] (34 տարեկան)
ԾննդավայրՍան Դանիելե դել Ֆրիուլի, regional decentralization entity of Udine, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, պարուհի, հեռուստահաղորդավարուհի, կոմպոզիտոր, բալետի պարող և ռադիոհաղորդավար
Զբաղեցրած պաշտոններՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Կայքlodovicacomello.it
 Lodovica Comello Վիքիպահեստում

Լոդովիկա Կամելյո (ապրիլի 13, 1990(1990-04-13)[1], Սան Դանիելե դել Ֆրիուլի, regional decentralization entity of Udine, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա), իտալացի դերասանուհի, երգչուհի և պարուհի է։ Ծնվել է 1990 թվականի ապրիլի 13-ին Սան Դանիելե դել Ֆրիուլիում։ Աշխարհին հայտնի է դարձել «Վիոլետտա» հառուստասերյալում նկարահանվելու շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1990 թվականի ապրիլի 13-ին Սան Դանիելե դել Ֆրիուլիում՝ Իտալիա։ Պաոլո և Աննա Կամելյոների ընտանիքի երկրորդ երեխան է։ Վաղ տարիքից զբաղվել է պարով, երգով և կիթառ նվագելով։ 2009 թվականին սովորել է «Music Academy»-ում (Երաժշտական ակադեմիա)՝ MAS (Երաժշտություն, արվեստ և շոու)։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-2011 թվականներին Լոդովիկան մասնակցել է «Անճոռնի ճուտիկ»-ի իտալական տարբերակի «Il Mondo di Patty»-ի հյուրախաղերին Իտալիայում և Իսպանիայում պարուհի Լաուրա Էսկավելի հետ։ Նաև որպես պարուհի մասնակցել է «Antonella in concerto» խորագրով արգենտինացի արտիստ Բրենդա Ասնիկարի եվրոպական հյուրախաղերին։ 2011 թվականին ստացել է Ֆրանչեսկայի դերը «Վիոլետտա» հառուստասերյալում։ Դա կարճ ժամանակամիջոցում ձեռքբերած համաշխարհային հաջողություն էր։ 2013 թվականին Մարտինա Շտոսսելի հետ մասնակցեց «Հրեշների համալսարանը» մուլտֆիլմի դերակատարմանը։ 2013 թվականին Եվրոպայում և Լատինական Ամերիկայում սկսվեց «Violetta en vivo»-ի հյուրախաղերը, որում Լոդովիկան նորից կատարում էր Ֆրանչեսկայի դերը։

2013 թվականին նա նաև զբաղվել է անհատական կարիերայով։ Հոկտեմբերին ձայնագրվել է նրա դեբյուտային ալբոմը՝ «Տիեզերք» վերնագրով՝ անգլերեն և իսպաներեն լեզուներով։

2014 թվականին շարունակել է «Վիոլետտա» հեռուստասերալի երրորդ սեզոնի նկարահանումները՝ Ֆրանչեսկայի դերով։

2015 թվականի փետրվարի 3-ին Իտալիայում լույս տեսավ երկրորդ ալբոմը՝ «Mariposa»: Ալբոմը բաղկացած է 12 երգերից՝ իսպաներեն, իտալերեն և անգլերեն լեզուներով։

2015 թվականի փետրվարի 1-ից Հռոմում սկսվեց Լոդովիկայի համաշխարհային հյուրախաղերը՝անգլ.՝ Lodovica World Tour: Հյուրախաղերը եղել են ամբողջ Իտալիայում, երկու շոու Փարիզում, համերգներ Իսպանիայում, Լատինական Ամերիկայում, Պորտուգալիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Բելգիայում, Ռումինիայում, Հունգարիայում և այլն։

Հյուրախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

տարի Անվանում Դեր երկիր
2009 Il mondo di Patty Որպես պարուհի Իտալիա, Իսպանիա
2010 Antonella in concerto Որպես պարուհի Եվրոպա
2013—2014 Violetta en vivo Ֆրանչեսկայի դեր Լատինական Ամերիկա, Եվրոպա
2014—2015 Lodovica Word Tour Որպես երգչուհի Եվրեպա

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգեր ֆիլմերի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012: Violetta[2]
  • 2012: Cantar es lo que soy[3]
  • 2013: Hoy somos más[4]
  • 2013: Violetta en vivo[5]

Անհատական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013: Universo
  • 2015: Mariposa

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Álbum Violetta». iTunes. Վերցված է 25 de diciembre 2013-ին.
  3. «Álbum Violetta - Cantar es lo que soy». iTunes. Վերցված է 25 de diciembre 2013-ին.
  4. «Álbum Violetta - Hoy somos más». iTunes. Վերցված է 25 de diciembre 2013-ին.
  5. «Álbum Violetta en vivo». iTunes. Վերցված է 25 de diciembre 2013-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոդովիկա Կամելյո» հոդվածին։