Լոդովիկա Կամելյո
Լոդովիկա Կամելյո իտալ.՝ Lodovica Comello | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 13, 1990[1] (33 տարեկան) |
Ծննդավայր | Սան Դանիելե դել Ֆրիուլի, ente di decentramento regionale di Udine, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, պարուհի, հեռուստահաղորդավարուհի, կոմպոզիտոր, բալետի պարող և ռադիոհաղորդավար |
Զբաղեցրած պաշտոններ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան |
Կայք | lodovicacomello.it |
![]() |
Լոդովիկա Կամելյո (ապրիլի 13, 1990[1], Սան Դանիելե դել Ֆրիուլի, ente di decentramento regionale di Udine, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա), իտալացի դերասանուհի, երգչուհի և պարուհի է։ Ծնվել է 1990 թվականի ապրիլի 13-ին Սան Դանիելե դել Ֆրիուլիում։ Աշխարհին հայտնի է դարձել «Վիոլետտա» հառուստասերյալում նկարահանվելու շնորհիվ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1990 թվականի ապրիլի 13-ին Սան Դանիելե դել Ֆրիուլիում՝ Իտալիա։ Պաոլո և Աննա Կամելյոների ընտանիքի երկրորդ երեխան է։ Վաղ տարիքից զբաղվել է պարով, երգով և կիթառ նվագելով։ 2009 թվականին սովորել է «Music Academy»-ում (Երաժշտական ակադեմիա)՝ MAS (Երաժշտություն, արվեստ և շոու)։
Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
2009-2011 թվականներին Լոդովիկան մասնակցել է «Անճոռնի ճուտիկ»-ի իտալական տարբերակի «Il Mondo di Patty»-ի հյուրախաղերին Իտալիայում և Իսպանիայում պարուհի Լաուրա Էսկավելի հետ։ Նաև որպես պարուհի մասնակցել է «Antonella in concerto» խորագրով արգենտինացի արտիստ Բրենդա Ասնիկարի եվրոպական հյուրախաղերին։ 2011 թվականին ստացել է Ֆրանչեսկայի դերը «Վիոլետտա» հառուստասերյալում։ Դա կարճ ժամանակամիջոցում ձեռքբերած համաշխարհային հաջողություն էր։ 2013 թվականին Մարտինա Շտոսսելի հետ մասնակցեց «Հրեշների համալսարանը» մուլտֆիլմի դերակատարմանը։ 2013 թվականին Եվրոպայում և Լատինական Ամերիկայում սկսվեց «Violetta en vivo»-ի հյուրախաղերը, որում Լոդովիկան նորից կատարում էր Ֆրանչեսկայի դերը։
2013 թվականին նա նաև զբաղվել է անհատական կարիերայով։ Հոկտեմբերին ձայնագրվել է նրա դեբյուտային ալբոմը՝ «Տիեզերք» վերնագրով՝ անգլերեն և իսպաներեն լեզուներով։
2014 թվականին շարունակել է «Վիոլետտա» հեռուստասերալի երրորդ սեզոնի նկարահանումները՝ Ֆրանչեսկայի դերով։
2015 թվականի փետրվարի 3-ին Իտալիայում լույս տեսավ երկրորդ ալբոմը՝ «Mariposa»: Ալբոմը բաղկացած է 12 երգերից՝ իսպաներեն, իտալերեն և անգլերեն լեզուներով։
2015 թվականի փետրվարի 1-ից Հռոմում սկսվեց Լոդովիկայի համաշխարհային հյուրախաղերը՝անգլ.՝ Lodovica World Tour: Հյուրախաղերը եղել են ամբողջ Իտալիայում, երկու շոու Փարիզում, համերգներ Իսպանիայում, Լատինական Ամերիկայում, Պորտուգալիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Բելգիայում, Ռումինիայում, Հունգարիայում և այլն։
Հյուրախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
տարի | Անվանում | Դեր | երկիր |
---|---|---|---|
2009 | Il mondo di Patty | Որպես պարուհի | Իտալիա, Իսպանիա |
2010 | Antonella in concerto | Որպես պարուհի | Եվրոպա |
2013—2014 | Violetta en vivo | Ֆրանչեսկայի դեր | Լատինական Ամերիկա, Եվրոպա |
2014—2015 | Lodovica Word Tour | Որպես երգչուհի | Եվրեպա |
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգեր ֆիլմերի համար[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհատական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013: Universo
- 2015: Mariposa
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լոդովիկա Կամելյո (անգլ.) Internet Movie Database կայքում
- Պաշտոնական կայք
- Թվիթերում
- Lodovica Comello Ֆեյսբուքում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Álbum Violetta»։ iTunes։ Վերցված է 25 de diciembre 2013
- ↑ «Álbum Violetta - Cantar es lo que soy»։ iTunes։ Վերցված է 25 de diciembre 2013
- ↑ «Álbum Violetta - Hoy somos más»։ iTunes։ Վերցված է 25 de diciembre 2013
- ↑ «Álbum Violetta en vivo»։ iTunes։ Վերցված է 25 de diciembre 2013
|