Լեսեր Ուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեսեր Ուրի
գերմ.՝ Lesser Ury
Ծնվել էնոյեմբերի 7, 1861(1861-11-07)[1][2][3][…]
ԾննդավայրMiędzychód, Greater Poland Voivodeship, Լեհաստան
Վախճանվել էհոկտեմբերի 18, 1931(1931-10-18)[1][2][4][…] (69 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Վայմարյան Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա և  Պրուսիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ և genre painter
ՈճԴյուսելդորֆի գեղարվեստական դպրոց
Թեմաներգեղանկարչություն և գրաֆիկա[5]
ԱնդամակցությունԲեռլինի սեցեսիոն[6]
 Lesser Ury Վիքիպահեստում

Լեսեր Ուրի (գերմ.՝ Lesser Ury, նոյեմբերի 7, 1861(1861-11-07)[1][2][3][…], Międzychód, Greater Poland Voivodeship, Լեհաստան - հոկտեմբերի 18, 1931(1931-10-18)[1][2][4][…], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն), գերմանացի նկարիչ։ Գյուղական ու քաղաքային իր բնապատկերներով, նատյուրմորտներով մոտ է իմպրեսիոնիստներին։ Ուշ շրջանում ստեղծել է նաև մոնումենտալ գործեր` աստվածաշնչյան թեմաներով։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1861 թվականին Բիրնբաումում։ 1887 թվականից ապրել է Բեռլինում, 1920 թվականից մինչև իր մահը ստեղծագործել է բեռլինյան Շյոնեբերգ շրջանի Նոլենդորֆպլաց փողոցում գտնվող իր արվեստանոցում։ Մինչև Բեռլինում հաստատվելը Ուրին գեղանկարչություն է սովորել Դյուսելդորֆում և Բրյուսելում, մեծ փորձառություն է ստացել Փարիզում` աշակերտելով Ժյուլ Լեֆևրին, որոշ ժամանակ սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում։

Լեսեր Ուրիի սիրած թեմաներն են եղել Բեռլինի փողոցներն ու Բրանդենբուրգի տեսարանները։ Հսկայական Բեռլինի նկատմամբ Ուրին մեծ համակրանք է տածել։ Քաղաքի նկատմամբ սերը իր վառ դրսևորումն է գտել նրա արվեստում։ Ուրին վարպետորեն է տիրապետել թե՛ յուղաներկին և թե՛ գունամատիտներին, ինչը հնարավորություն էր տալիս բնանկարներում արտացոլելու լույսի և օդի նրբերանգները։

Ուրին մենակյաց մարդ է եղել. իր ուղին արվեստում հարթել է միայնակ այն դեպքում, երբ իր ժամանակակիցներ Լիբերմանը, Սլեֆոգտը և Կորինտը իրենց նպատակներին հասնելու համար միավորվել են` ստեղծելով ստեղծագործական միություն։ Ամենայն հավանականությամբ, ակադեմիայի նախագահ, արվեստի ազդեցիկ գործիչ Մաքս Լիբերմանի համար օրեցօր ավելի մեծ հեղինակություն վայելող Ուրին մրցակից է եղել։ Լիբերմանը ամեն կերպ փորձել է խոչընդոտել նկարչի կարիերայի աճը։ Ուրին մասնակցել է Բեռլինի սեցեսիոնի ցուցահանդեսներին միայն այն բանից հետո, երբ Լիբերմանին քարտուղարի պաշտոնում փոխարինել է Լովիս Կորինտը։ 1921 թվականին նկարիչը դարձել է Սեցեսիոնի պատվավոր անդամ։ Այդ տասնամյակում Ուրին շատ է ճանապարհորդել, եղել է Լոնդոնում, Փարիզում և Գերմանիայի մի շարք քաղաքներում։ Ամեն ուղևորությունից հետո նկարիչը բերել է մեծ քանակությամբ նոր աշխատանքներ։

Փարիզի հերթական այցելությունից հետո 1928 թվականին Ուրիի առողջությունը կտրուկ վատանում է։ 1931 թվականին ազգային պատկերասրահն ու Սեցեսիոնը պլանավորել էին մեծ շուքով նշել նկարչի 70-ամյակը։ Սակայն նկարիչը մահանում է այդ կարևոր իրադարձությունից երեք շաբաթ առաջ։

Մեծ տարածում է գտել իրական հիմքից զուրկ այն լեգենդը, թե նկարչի աշխատանքների մի մասը կորել է պատերազմի ժամանակ ազգայնամոլների իշխանության օրոք։ Ուրիի մահից հետո նրա արվեստանոցում հայտնաբերվել են մեծ թվով նկարներ և 30.000 ռեյխսմարկա (Վայմարյան հանրապետության դրամական միավոր)։ Նկարների մեծ մասը վաճառվել է աճուրդում` հայտնվելով մասնավոր հավաքածուներում։ Ուրիի աշխատանքների վերջին ցուցահանդեսը կայացել է 1995 թվականին Կետե Կոլվիցի թանգարանում։ Ուրին թաղված է բեռլինյան Վայսենզե շրջանի հրեական գերեզմանոցում։

Նկարիչների բարեկամության պատմական անեկդոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ Լեսեր Ուրին Լիբերմանի արվեստանոցում քննադատում է նրա աշխատանքներից մեկը։ Ավելի ուշ նա հայտարարում է, որ Լիբերմանի վերջին գործը ավարտին է հասցվել իր շնորհիվ։ «Թող այդպես լինի,— ասել է Լիբերմանը և ավելացրել,— բայց եթե նա պնդի, որ իր նկարներից մեկը ես եմ ավարտել, ես նրան դատի կտամ»։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Martin Buber: Lesser Ury. In: Ost und West, 2. Jg. 1901, Heft 2, Februar 1901 (Ditigalisat Արխիվացված 2007-09-28 Wayback Machine)
  • A. Donath, Lesser Ury, 1921
  • Hermann A. Schlögl, Karl Schwarz, Carl Hermann Ebbinghaus: Lesser Ury. Zauber des Lichts. Ausstellungskatalog, Käthe-Kollwitz-Museum Berlin. Gebr. Mann, Berlin 1995, ISBN 3-7861-1794-2
  • Joachim Seyppel: Lesser Ury. Der Maler der alten City. Leben — Kunst — Wirkung. Eine Monographie. Gebr. Mann, Berlin 1987, ISBN 3-7861-1510-9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեսեր Ուրի» հոդվածին։