Հաղթանակի սյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
Հաղթանակի սյուն
Berliner Siegessäule 2012-04.jpg
'
Map
Map
Կոորդինատներ52°30′52″ հս․ լ. 13°21′00″ ավ. ե.HGЯO
Գտնվում էԲեռլին
Կառուցվել է1873
Շինության ձևըսյուն
Կառուցել էՀենրիխ Շտրակ

Հաղթանակի սյուն (գերմ.՝ Siegessäule), պատմական հուշարձան Գերմանիայում, Բեռլինի տեսարժան վայրերից մեկը։

Նախագծի հեղինակը ճարտարապետ Յոհան Հենրիխ Շտրակն է (1805-1880), ով եղել է Կարլ Ֆրիդրիխ Շինկելի աշակերտը։ Սյան գագաթին խոյացող քանդակի հեղինակը գերմանացի ականավոր ճարտարապետ Ֆրիդրիխ Դրակեն է (1805-1882)։

Հուշարձանը գտնվում է Տիրգարտեն այգու կենտրոնում` Մեծ աստղ հրապարակում (գերմ.՝ Großer Stern): Սյունը կառուցվել է Վիլհելմ I Հոհենցոլեռնի պատվերով` ի նշան Պրուսիայի` 1864 թվականին Դանիայի, 1866 թվականին Ավստրիայի և 1870-1871 թվականներին ֆրանս-պրուսական պատերազմում Ֆրանսիայի դեմ տարած հաղթանակների։ Սյան գրանիտե պատվանդանին փորագրված պատկերները ներկայացնում են դրվագներ այդ պատերազմներից։ Սյունը բացվել է 1873 թվականի սեպտեմբերի 2-ին` Սեդանի ճակատամարտում տարած հաղթանակի երրորդ տարեդարձի առթիվ։ Սյան գլխին տեղադրված է հաղթանակի աստվածուհի Վիկտորյայի արձանը, որն ունի 8.3 մ բարձրություն և 35 տ քաշ[1]։ Ժողովուրդն այն կոչել է «Ոսկյա Էլզա» (գերմ.՝ Goldelse)[2]: Որպեսզի աստվածուհու շորերին պատշաճ փայլ տրվի, 1987 թվականին հատկացվել է 1 կգ ոսկի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակի սյունը ի սկզբանե գտնվել է Արքայական հրապարակում (գերմ.՝ Königsplatz, ներկայումս` Հանրապետության հրապարակ` Ռայխստագի դիմաց) և բաղկացած է եղել երեք մասից։ 1938-1939 թվականներին Հիտլերի` Բեռլինը վերակառուցելու ծրագրի նախագծով սյունը տեղափոխվել է Մեծ աստղի հրապարակ, որտեղ և գտնվում է ներկայումս։ Հենց այդ ժամանակ էլ ավելացվել է չորրորդ մասը` 7.5 մ բարձրությամբ, ինչի արդյունքում հուշարձանի ընդհանուր բարձրությունը կազմել է 66.89 մ։

1945 թվականին ֆրանսիական օկուպացիոն ուժերը նախատեսել էին ոչնչացնել սյունը, որ խորհրդանշում էր նաև Ֆրանսիայի պարտությունը 1870 թվականին։ Սակայն խորհրդային օկուպացիոն վարչությունը` սպա Արսենիյ Գուլիգայի ղեկավարությամբ, իր վճռական բողոքն է արտահայտել, և սյունը մնացել է կանգուն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակի սյունը, նրա գագաթի արձանը և Բեռլինի տեսարանները ներկայացված են Վիմ Վենդերսի «Այնպես հեռու, այնպես մոտիկ» (Գերմանիա, 1993) ֆիլմի սկզբնամասում։ Ֆիլմի գլխավոր հերոսը` Կասիել հրեշտակը, որոշ ժամանակ կանգնում է քանդակի աջ ուսին` նայելով երկնքին, քաղաքին, ապա սլանում է ներքև։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Официальный туристический портал Берлина»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-18-ին։ Վերցված է 2017-01-03 
  2. Berlin Tourist Information - Tiergarten Archived June 22, 2008, at the Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]