Լեննոքս Լյուիս
Լեննոքս Լյուիս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1965[1][2] (59 տարեկան) |
Ծննդավայր | West Ham, Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և Կանադա |
Կրթություն | Cameron Heights Collegiate Institute? |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ և դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | lennoxlewis.com |
Lennox Lewis Վիքիպահեստում |
Լեննոքս Լյուիս (անգլ.՝ Lennox Claudius Lewis, սեպտեմբերի 2, 1965[1][2], West Ham, Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի և կանադացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգի ներկայացուցիչ։ 91 կիլոգրամից բարձր քաշային կարգում Օլիմպիական XXIV խաղերի չեմպիոն (Կանադայի հավաքականի կազմում)։ Ծանր քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն (1999)։ Ծանր քաշային կարգում WBC (1993—1994, 1997—2001 և 2001—2003), IBF (1999—2001 և 2001—2002), WBA (1999) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Նրա անունն ընդգրկվել է Բռնցքամարտիկների փառքի միջազգային սրահում, Բռնցքամարտիկնրի համաշխարհային փառքի սրահում և Նևադայի բռնցքամարտի փառքի սրահում։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեննոքս Լյուիսը ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 3-ին Լոնդոնում՝ Ճամայկայից արտագաղթածների ընտանիքում[4]։ Ծնվել է 4,8 կգ զանգվածով։ Լյուիսին Լեննոքս անունը տվել է իր բժիշկը և ասել, որ փոքրիկը նման է Լեննոքսի[5]։ 1977 թվականին, երբ Լեննոքսը եղել է 12 տարեկան, ընտանիքը տեղափոխվել է Քիթչեներ (Կանադա)։ Լեննոքսն ընդունվել է Կամերոն Հայթսի բարձրագույն դպրոց, որտեղ խաղացել է կանադական ֆուտբոլ, եվրոպական ֆուտբոլ և բասկետբոլ[6]։ 1982-1983 թվականներին Լեննոքսը դպրոցի բասկետբոլի հավաքականին օգնել է հաղթել Օնտարիո նահանգի մրցումներում[7][8]։ Լեննոքսի վերջնական որոշումը եղել է զբաղվել բռնցքամարտով և նա դարձել է սիրողական բռնցքամարտիկ։ 1983 թվականին հաղթել է պատանիների աշխարհի առաջնությունում[9]։
Կարիերան սիրողական բռնցքամարտում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980։ Օնտարիոյի պատանեկան առաջնության մասնակից։
- Միավորներով պարտվել է Ռադոկ Դոնովանին (Կանադա) 2-3։
- 1983։ Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող։
- 1984։ 1984 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից։
- Հաղթել է Մուհամեդ Յուսուֆին (Պակիստան) RSC 3։
- Պարտվել է Տայրել Բիգսին(ԱՄՆ) 0-5։
- 1985։ Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (Սեուլ, Կորեա), եզրափակչում պայքարել է Վյաչեսլավ Յակովլևի դեմ (ԽՍՀՄ)։
- 1986։ Ընկերական խաղերի հաղթող։
- 1986։ Աշխարհի առաջնության մասնակից։ Առաջին փուլում պարտություն է կրել Պյոտր Սնոյանովից։ (2:3)
- 1987։ Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր։ Եզրափակչում պարտվել է կուբացի Խորխե Լուիս Գոնսալեսին։
- 1987։ Հյուսիսային Ամերիկայի առաջնության մրցանակակիր։ Եզրափակչում հաղթել է Խորխե Լուիս Գոնսալեսին։
- 1988։ 1984 թվականի ամառային Օլիմպիական խաղերի հաղթող։
- Հաղթել է Կրիսֆին Օդերին (Քենիա) RSC 2
- Հաղթել է Ուլի Կադենին (Արևելյան Գերմանիա) RSC 1
- Առանց մարտի հաղթող է ճանաչվել Յանկուշ Զարենկևիչին (Լեհաստան) դեմ կայանալիք խաղին, վերջինիս բժիշկն արգելել է նրան ռինգ դուրս գալ
- Հաղթել է Ռիդիկ Բոուին (ԱՄՆ) RSC 2
1988 թվականին Սեուլի Օլիմպիական խաղերում Լեննոքսը ներկայացել է Կանադայի կազմում։ Եզրափակչում նա հանդիպել է ամերիկացի բռնցքամարտիկ Բոու Ռիդիկին։ Բոուն առաջին ռաունդի առաջին երկու րոպեների ընթացքում հասել է ավելի մեծ հաջողությունների։ Նա մրցակցին հասցրել է աջ հուկ և ապերկոտ, բայց ռաունդի ավարտին մրցադատավորը հանել է նրա միավորները՝ գլխի վտանգավոր շարժման պատճառով։ Երկրորդ ռաունդում Լյուիսը անցել է հարձակման և մրցադատավորը հաշվել է առաջին նոկդաունը։ Լյուիսը իրականացրել է ևս մի քանի հաջողված հարձակումներ։ Մրցադատավորը հաշվել է երկրորդ նոկդաունը և որոշել է դադարեցնել մարտը։ Այսպիսի եղանակով Լեննոքսը դարձել է Օլիմպիական չեմպիոն։ Սիրողական բռնցքամարտի ռինգում Լյուիսը երեք անգամ հանդիպել է սովետական բռնցքամարտիկների հետ և երեք անգամ պարտություն է կրել։ Նա 1985 թվականին հանդիպել է Վյաչեսլավ Յակովլևին, 1986 թվականի սեպտեմբերին Վալերի Աբաջյանին, 1988 թվականի ապրիլին՝ Ալեքսանդր Միրոշնիչենկոյին։
Պրոֆեսիոնալ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականի հունիսի 27-ին պրոֆեսիոնալ ռինգում տեղի է ունեցել նրա առաջին մարտը։ Լեննոքսի մրցակիցը եղել է բրիտանացի բռնցքամարտիկ Էլ Մալկոլմը։ Վերջինիս նա նոկաուտի է ենթարկել 2-րդ ռաունդում։
1990 թվականի հունիսին Լյուիսը միավորներով հաղթել է աշխարհի ապագա չեմպիոնի հավակնորդ Օսի Օկասիոյին։
1990 թվականի հոկտեմբերի 31-ին Լյուիսը 6-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել ֆրանսիացի Ժանա Մորիս Շանեյին։ Նա պայքարել է EBU վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար։
1991 թվականի մարտին մարտ է տեղի ունեցել երկու անհաղթելի բռնցքամարտիկների՝ Լեննոքս Լյուիսի (14-0) և Գերի Մեյսոնի (35-0) միջև։ 7-րդ ռաունդում Լյուիսը նոկաուտի է ենթարկել մրցակցին։
1991 թվականի հուլիսին Լեննոքսը 6-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել աշխարհի նախկին չեմպիոն Մայքլ Ուիվերին։
1991 թվականի նոյեմբերին Լյուիսը հանդիպել է օլիմպիական չեմպիոն Տայրել Բիգսին։ 3-րդ ռաունդում Բիգսին համարյա հաջողվել է հաղթել Լյուիսին, բայց ռաունդի ավարտից մեկ րոպե առաջ Լյուիսը հարվածել է նրա աջ կողին։ Բիգսը ընկել է, բայց միանգամից բարձրացել։ Լյուիսը հուկ է իրականացրել հակառակորդի նկատմամբ և նա արդեն երկրորդ անգամ հայտնվել է նոկդաունում։ Բիգսը մեծ դժվարությամբ բարձրացել է։ Լյուիսը փորձել է նորից հարվածել նրան, բայց Բիգսը հայտնվել է գետնին։ Լյուիսը հաղթել է տեխնիկական նոկաուտով։
1992 թվականին աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար տեղի է ունեցել ծանր քաշայինների 4-րդ մրցաշարը։ Առանձնացված են եղել երկու զույգ․ Լեննոքս Լյուիս և Դոնովան Ռադոկ, Էվանդեր Հոլիֆիլդ և Ռիդիկ Բոու։ Հաղթողները պետք է եզրափակչում հանդիպեին միմյանց հետ։
Մարտ Դոնովան Ռադոկի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականի հոկտեմբերի 31-ին մարտ է տեղի ունեցել Լեննոքս Լյուիսի և Դոնովան Ռադոկի միջև։ Նրանք հանդիպել էին 12 տարի առաջ՝ սիրողական կարիերայում, և Ռադոկը հաղթել էր Լյուիսին։ Այս անգամ Լյուիսը ավելի ուժեղ է գտնվել։ Նա երեք անգամ Ռադոկին նոկդաունի է ենթարկել՝ 1 անգամ առաջին ռաունդում, 2 անգամ երկրորդ ռաունդում։ 3-րդ անգամ ընկնելուց հետո մրցադատավորը կանգնեցրել է մարտը և գրանցել է տեխնիկական նոկաուտ՝ Լյուիսի օգտին։
Նույն թվականի նոյեմբերին Ռիդիկ Բոուն միավորների քանակով հաղթել է աշխարհի գործող բացարձակ չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդին։ Բոուն պետք է իր հաջորդ մարտը անցկացներ Լյուիսի դեմ, սակայն Սեուլի Օլիմպիադայում պարտություն կրելուց հետո նա հրաժարվել է մարտից։
Մարտ Էվանդեր Հոլիֆիլդի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին մարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականի մարտին երկու լեգենդների՝ Լյուիսի և Էվանդեր Հոլիֆիլդի միջև մարտ է տեղի ունեցել ։ Լյուիսը ղեկավարել է ամբողջ մարտը՝ ավելի շատ հարվածներ հասցնելով Հոլիֆիդին։ Սակայն դատավորները անսպասելի ոչ ոքի են հայտարարել։ Դա եղել է բռնցքամարտի ամենասկանդալային որոշումներից մեկը։ Ռևանշ է հայտարարվել։ Մարտի կազմակերպիչ Դոն Կինգը մարտից հետո ասել է, որ եթե մարտում նոկաուտ չի գրանցվել, ուրեմն այն ոչ ոքի է։ Հոլիֆիլդը հայտարարել է, որ իր համար մարտը դժվար է եղել, որովհետև նա ունեցել է ոտքերի և ստամոքսի խնդիր[10][11][11][12][13][14][15][16][17][18]։
Երկրորդ մարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականի նոյեմբերին Լյուիսը և Հոլիֆիլդը կրկին հանդիպել են։ Այս անգամ Հոլիֆիլդը ավելի լավ է մենամարտել, քան առաջին մարտում։ Սակայն դա բավական չի եղել հաղթելու համար։ Որոշների կարծիքով Հոլիֆիլդը ավելի լավ է մենամարտել, բայց դատավորները միաձայն որոշումով հաղթանակը շնորհել են Լեննոքս Լյուիսին։ Լեննոքսը դարձել է աշխարհի նոր բացարձակ չեմպիոն[19][20][21][22][23][24][25][26][27]։
Մարտ Մայքլ Գրանտի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականի ապրիլին Լյուիսը հանդիպել Մայքլ Գրանտին (31—0)։ Գրանտը երեք անգամ նոկդաունի է ենթարկվել առաջին ռաունդում, և մեկ անգամ 2-րդ ռաունդում։ 2-րդ ռաունդում Լյուիսը աջ ապերկոտ հարվածով նոկաուտի է ենթարկել իր մրցակցին[28]։
2000 թվականի հուլիսին բրիտանացին երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել հարավաֆրիկացի Ֆրանսուա Բոտային[29][30]։
2000 թվականի նոյեմբերին նա ռինգ է դուրս եկել հայտնի և ուժեղ նոկաուտյոռ Դևիդ Տուայի դեմ։ Մարտը սկսվել է Տուայի հարձակմամբ։ 2-րդ ռաունդում Լյուիսը մրցակցի կողմից ուժեղ հարված է ստացել գլխին և բաց է թողել ձեռքը։ Դրանից հետո հնչել է զանգը և նա փրկվել է մրցակցի հարձակումից։ Իրականացնելով ձախ ջեբ դեպի իր մրցակիցը, նա հաղթել է միավորների առավելությամբ[31][32]։
Մարտ Մայք Թայսոնի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին Լյուիսը մարտի է հրավիրել Մայք Թայսոնին, բայց Մայք Թայսոնը այդ ժամանակ պետք է պայքարեր Հոլիֆիլդի դեմ։ 2002 թվականի հունիսին մենամարտ է տեղի ունեցել Մայք Թայսոնի և Լեննոքս Լյուիսի միջև։ Առաջին ռաունդը Թայսոնի օգտին էր։ Սակայն հետո Լյուիսը առաջ է անցել նրանից։ 8-րդ ռաունդում Լյուիսը Թայսոնին ձախ ապերկոտ է հասցրել։ Մրցադատավորը նոկդաուն է գրանցել։ Ռաունդի վերջում նա ևս մի նոկդաունի է ենթարկել Թայսոնին։ Միայն 10 հաշվին Թայսոնը կարողացել է վեր կենալ։ Մրցադատավորը նոկաուտ է գրանցել։ Յուրաքանչյուր բռնցքամարտիկ ստացել է 35 մլն դոլար[33][34][35][36][37][38][39][40][41][42] [43]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Sports Personality Roll of Honour
- ↑ The Lennox Lewis interview Արխիվացված 2006-10-22 Wayback Machine. Playboy online. April 2002. Accessed 6 October 2006
- ↑ YouTube: An Audience With Lennox Lewis 1/4
- ↑ Christine Rivet (2004 թ․ փետրվարի 6). «The champ hangs 'em up». The Record (անգլերեն). Torstar Corporation. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 5-ին.
- ↑ OFSAA Past Champions Boys' Basketball Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Ontario Federation of School Athletic Associations. Accessed on December 28, 2015.
- ↑ Boxer Lennox Lewis to receive honorary doctorate Արխիվացված 2016-01-13 Wayback Machine Share (newspaper). Accessed on December 28, 2015.
- ↑ William Nack (1993 թ․ փետրվարի 1). «The Great Brit Hope». Sports Illustrated (անգլերեն). Time Warner. Արխիվացված է օրիգինալից 2004-02-27-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 22-ին.
- ↑ «ЗАВТРА НАС ЖДЕТ СУПЕРБОЙ ХОЛИФИЛД — ЛЬЮИС». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ 11,0 11,1 «ПОСЛЕДНИЙ ВЕЛИКИЙ БОИ ВЕКА ХОЛИФИЛД — ЛЬЮИС». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «ХОЛИФИЛД — ЛЬЮИС: ТИТУЛА — ТРИ, ЧЕМПИОНА — ДВА, ТРОН — ОДИН». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «ХОЛИФИЛД — ЛЬЮИС: САМАЯ СКАНДАЛЬНАЯ НИЧЬЯ XX ВЕКА!». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «ХОЛИФИЛД — ЛЬЮИС ШОУ ПРОДОЛЖАЕТСЯ?». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Леннокс ЛЬЮИС: «АБСОЛЮТНЫЙ ЧЕМПИОН МИРА — Я!»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «ХОЛИФИЛД — ЛЬЮИС: ЧТО ДАЛЬШЕ?». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «РАДИ ВТОРОГО МАТЧА ХОЛИФИЛД СОГЛАСЕН НА УМЕНЬШЕНИЕ ПРИЗОВЫХ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «БОЕМ ХОЛИФИЛД — ЛЬЮИС ЗАЙМЕТСЯ ПРОКУРОР». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «ДО БОЯ ХОЛИФИЛД — ЛЬЮИС — 4 ДНЯ: СТАТЬ АБСОЛЮТНЫМ ЧЕМПИОНОМ МИРА АНГЛИЧАНИНУ МОГУТ ПОМЕШАТЬ ШАХМАТЫ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «ДО БОЯ ХОЛИФИЛД — ЛЬЮИС — 3 ДНЯ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «ЗАВТРА — БОЙ ХОЛИФИЛД — ЛЬЮИС: Дон КИНГ ГАРАНТИРУЕТ ЧЕСТНОЕ СУДЕЙСТВО». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «ЧТО МОЖЕТ ПОМЕШАТЬ ЛЬЮИСУ СТАТЬ АБСОЛЮТНЫМ ЧЕМПИОНОМ МИРА?». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «ХОЛИФИЛД — ЛЬЮИС: СЕГОДНЯ — СУПЕРБОЙ В ЛАС-ВЕГАСЕ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ ЛЬЮИС СПУСТЯ 40 ЛЕТ ВЕРНУЛ ЕВРОПЕ ТИТУЛ АБСОЛЮТНОГО ЧЕМПИОНА
- ↑ «ЛЬЮИС ЗАВОЕВЫВАЕТ ТРИ ЧЕМПИОНСКИХ ПОЯСА, НО ПОЛУЧАЕТ ТОЛЬКО ДВА!». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «СТЕНОГРАММА БОЯ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «10 САМЫХ ВАЖНЫХ БОЕВ ЛЬЮИСА НА ПРОФЕССИОНАЛЬНОМ РИНГЕ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «ЛЬЮИС ПРЕВРАТИЛСЯ В ТАЙСОНА». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «НА ПУТИ К ДВУМ ЛЮДОЕДАМ ЛЬЮИСА ОЖИДАЕТ БУЙВОЛ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ ТРИ УДАРА ЛЬЮИСА ВЫБРОСИЛИ БУЙВОЛА ИЗ ЗАГОНА Արխիվացված 2008-02-28 Wayback Machine
- ↑ «ЛЬЮИС — ТУА: КОМУ ПРИДЕТСЯ МЕЧТАТЬ О ТАЙСОНЕ?». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «ЛЬЮИС — ТУА: ПАТ РАЗДЕЛАЛСЯ С ПАТАШОНОМ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «PR ПОДГОТОВКА». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ ««ЗАПАСНОЙ АЭРОДРОМ» ДЛЯ Леннокса ЛЬЮИСА». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «НЕ ОБЕССУДЬТЕ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «ЗДРАВСТВУЙ, ТАЙСОН, НОВЫЙ ГОД!». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «ТАЙСОН РАНЕН, ЛЬЮИС УКУШЕН, СУЛЕЙМАН В НОКАУТЕ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «ТАЙСОН МЕЖДУ ХОЛМСОМ И ВАТСОНОМ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «ТАЙСОН И КОРОЛЬ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «ЛЬЮИС — ТАЙСОН: ВОЗМОЖНЫ ВАРИАНТЫ!». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «БОЙ С ТЕНЬЮ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «РЕКВИЕМ ПО ПЛОХОМУ ПАРНЮ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Битва титанов: Майк Тайсон vs Леннокс Льюис
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Леннокса Льюиса
- Леннокс Льюис(անգլ.) — պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն BoxRec կայքում։
- Леннокс ЛЬЮИС: ДЕСЯТЬ ЛЕТ НЕПРИЗНАНИЯ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեննոքս Լյուիս» հոդվածին։ |
|