Լարիսա Կորոբեյնիկովա
Լարիսա Կորոբեյնիկովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | սուսերամարտիկ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 26, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կուրգան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
180 սանտիմետր | |
Քաշ՝ | 60 կիլոգրամ |
Լարիսա Վիկտորովնա Կորոբեյնիկովա (ռուս.՝ Лариса Викторовна Коробейникова, մարտի 26, 1987, Կուրգան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս մարզուհի (սուսերամատր)։ Օլիմպիական չեմպիոն (2020, Տոկիո, թիմային մրցում), Լոնդոնի 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր թիմային մրցումներում, Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր անհատական ռապիրայում, աշխարհի եռակի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն թիմային առաջնությունում։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լարիսա Կորոբեյնիկովան ծնվել է 1987 թվականի մարտի 26-ին Կուրգանի մարզի Կուրգան քաղաքում։ Նրա ծնվելուց անմիջապես հետո ընտանիքը տեղափոխվել է Դոնի Ռոստով քաղաք։ Լարիսա Կորոբեյնիկովան սովորել է թիվ 2 դպրոցում, բայց ամառային արձակուրդների ժամանակ մայրը՝ Վիկտորյա Նիկոլաևնան, դստերը տարել է Անդրուրալ՝ իր ծնողների և քրոջ մոտ[1]։
Սուսերամարտով զբաղվել սկսել է 1995 թվականին (7 տարեկանից)։ Առաջին մարզիչը եղել է Զոյա Յուրևնա Ստարկովան։ 6-րդ դասարանից մարզվել է թիվ 10 օլիմպիական հերթափոխի դպրոցում։ Հանդես է գալիս Դոնի Ռոստովի «Դինամո» ակումբում։
Սուսերամարտով զբաղվում է «Թիվ 1 օլիմպիական մարզումների կենտրոն» պետական բյուջետային հիմնարկում։ Մարզիչներն են Վլադիմիր Սերգեևիչ Իվանովը, Զոյա Յուրևնա Ստարկովան։
Լարիսա Կորոբեյնիկովան ավարտել է Դոնի Ռոստովի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտը, որը Կուբանի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական համալսարանի մասնաճյուղն է։
2009 թվականին ընդգրկվելլ է Ռուսաստանի հավաքականի կազում, որտեղ նորամուտը նշել է 2009 թվականի աշխարհի առաջնությունում։
2013 թվականին ավարտել է Հարավային դաշնային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[2][3]։
FIE վարկանիշային աղյուսակում 2019-2020 թվականների մրցաշրջանում զբաղեցրել է 15-րդ տեղ (89 միավոր)[4]։
Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիայի վարկանիշում 2019-2020 թվականների մրցաշրջանում զբաղեցրել է 4-րդ տեղ (63 միավոր)[5]։
Լավագույն արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամառային օլիմպիական խաղեր 2020 (թիմային)
- Ամառային օլիմպիական խաղեր 2012 (թիմային)
- Ամառային օլիմպիական խաղեր 2020
Աշխարհի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011 թվականի աուսերամարտի աշխարհի առաջնություն (Կատանիա, Իտալիա) (թիմային)
- 2016 թվականի աուսերամարտի աշխարհի առաջնություն (Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա) (թիմային)
- 2019 թվականի սուսերամարտի աշխարհի առաջնություն (Բուդապեշտ, Հունգարիա) (թիմային)
- 2009 թվականի սուսերամարտի աշխարհի առաջնություն (Անթալիա, Թուրքիա) (թիմային)
- 2014 թվականի սուսերամարտի աշխարհի առաջնություն (Կազան, Ռուսաստան) (թիմային)
- 2015 թվականի սուսերամարտի աշխարհի առաջնություն (Մոսկվա, Ռուսաստան) (թիմային)
- 2013 թվականի սուսերամարտի աշխարհի առաջնություն (Բուդապեշտ, Հունգարիա) (թիմային)
Եվրոպայի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 թվականի սուսերամարտի Եվրոպայի առաջնություն (Թորուն, Լեհաստան) (թիմային)
- 2019 թվականի սուսերամարտի Եվրոպայի առաջնություն (Դյուսելդորֆ, Գերմանիա) (թիմային)
- 2011 թվականի սուսերամարտի Եվրոպայի առաջնություն (Շեֆիլդ, Մեծ Բրիտանիա) (թիմային)
- 2014 թվականի սուսերամարտի Եվրոպայի առաջնություն (Ստրասբուրգ, Ֆրանսիա) (թիմային)
- 2015 թվականի սուսերամարտի Եվրոպայի առաջնություն (Մոնտրյո, Շվեյցարիա)
- 2015 թվականի սուսերամարտի Եվրոպայի առաջնություն (Մոնտրյո, Շվեյցարիա) (թիմային)
- 2012 թվականի սուսերամարտի Եվրոպայի առաջնություն (Լենյանո, Իտալիա)
- 2012 թվականի սուսերամարտի Եվրոպայի առաջնություն (Լենյանո, Իտալիա) (թիմային)
- 2016 թվականի սուսերամարտի Եվրոպայի առաջնություն (Թորուն, Լեհաստան)
Ռուսաստանի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009 թվականի սուսերամարտի Ռուսաստանի առաջնություն
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2011 թվական)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան, 1-ին կարգ (2012 թվականի օգոստոսի 13) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում մեծ ներդրման, Լոնդոնում կայացած 2012 թվականի XXX Օլիմպիական խաղերում (Մեծ Բրիտանիա) բարձր սպորտային նվաճումների համար[1]
- Ռուսաստանի Դաշնության Նախագահի պատվոգիր (2013 թվականի հուլիսի 19)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Указ Президента Российской Федерации от 13 августа 2012 года № 1165 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2013-07-28 Wayback Machine
- ↑ Коробейникова Лариса.
- ↑ Коробейникова Лариса Викторовнаю
- ↑ FIE. KOROBEYNIKOVA Larisa
- ↑ Коробейникова Лариса Викторовна
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լարիսա Կորոբեյնիկովայի էջը Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության կայքում
- Լարիսա Կորոբեյնիկովայի էջը Ռուսաստանի սուսորամարտի ֆեդերացիայի կայքում
- Լարիսա Կորոբեյնիկովայի էջը London2012 կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարիսա Կորոբեյնիկովա» հոդվածին։ |
|
- Մարտի 26 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կուրգան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ
- Ռուս օլիմպիական չեմպիոններ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)