Լայմ (բույս)
Լայմ | |
Լայմ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
Ընտանիք | Սատապազգիներ (Rutaceae) |
Ենթաընտանիք | Aurantioideae |
Տրիբա | Citreae |
Ցեղ | Ցիտրուսայիններ (Citrus) |
Տեսակ | Լայմ (C. ×aurantifolia) |
Միջազգային անվանում | |
Citrus ×aurantifolia |
Լայմ (լատին․՝ Citrus aurantiifolia), սատապազգիների ընտանիքի միամյա ցիտրուսային բույսի տեսակ, որը ծագում է Հնդկաստանից։ Լայմը գենետիկորեն նման է կիտրոնին։
Անունը ծագել է պարսկական լիմու (لیمو) բառից։
Միջերկրածովյան շրջան մուտք է գործել մ.թ.ա. 1-ին հազարամյակի երկրորդ կեսին։
Բուսաբանական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն փոքր ծառ է կամ թուփ, որն ունի 1,5-ից 5,0 մ բարձրություն։ Պսակը խիտ է, ճյուղերը ծածկված են կարճ փշերով։ Ծաղկաբույլերը պարունակում են 1-7 ծաղիկ, պտուղները փոքր են և ունեն 3,5-6 սմ տրամագիծ, ունի փափուկ միս, ձվաձև են, հյութալի և թթվաշ։ Կճեպի գույնը կարող է լինել կանաչ, դեղնականաչավուն կամ դեղին։ Լիարժեք հասունանալուց հետո կճեպը դառնում է շատ բարակ։
Պտուղների ծաղկումը և հասունացումը տեղի են ունենում ամբողջ տարվա ընթացքում։ Այդուհանդերձ, հիմնական ծաղկելու շրջանը նկատվում է անձրևոտ եղանակների սկզբին (մայիս-հունիս ամիսներին)։ Հիմնականում բերքը հավաքում են օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին։ Մրգերը պահվում են 1,5-2 ամիս՝ 8-10 °C ջերմաստիճանի և 85-90% հարաբերական խոնավության պայմաններում։ Արևադարձային գոտիներում սովորաբար աճում է Մեքսիկական տեսակը։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայմի հայրենիքը Մալակկա թերակղզին է։ Լայմի արդյունաբերական մշակույթը առաջին անգամ ծագել է XIX դարի 70-ական թվականներին Մոնտսերատ կղզու վրա։
Լայմի միլիոնավոր ծառեր մշակում են Հնդկաստանում, Շրի Լանկայում, Ինդոնեզիայում, Մյանմայում, Բրազիլիայում, Վենեսուելայում, Արևմտյան Աֆրիկայի երկրներում։
Միջազգային շուկա լայմ հիմնականում մատակարարում են Մեքսիկայից, Եգիպտոսից, Հնդկաստանից, Կուբայից և Անտիլյան կղզիներից։ Լայմը սովորաբար մշակվում է ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա գտնվող արևադարձային տարածքներում։ Շատ փորձագետներ կարծում են, որ լայմը կարող է աճել աղքատ և քարքարոտ հողերում։ Սակայն, լայմը ավելի զգայուն է, քան ցիտրուսային մշակաբույսերի մեծ մասը՝ անբարենպաստ հողի և կլիմայական պայմանների նկատմամբ։ Լայմ աճեցնելու համար լավագույն հողերը թեթև ավազա-կավային հողերն են։ Լայմը լավ հարմարեցված է խոնավ արևադարձային մթնոլորտի պայմաններին, որոտեղ կիտրոնը վատ է աճում, ուստի արևադարձային լայմը հիմնական «թթու ցիտրուսն» է։
Տեսակներ և հիբրիդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան լայմի բազմաթիվ տեսակներ՝
- Մեքսիկական (Արևմտյան Հնդկաստան). պտուղները փոքր են։ Այս տեսակը լայնորեն օգտագործվում է յուղ ձեռք բերելու համար՝ պտուղները քամելու, կամ երկար (10 - 16 ժամ) գոլորշու վրա թորման միջոցով։
Գոյություն ունեն այնպիսի հիբրիդներ, ինչպիսիք են լիմոնայմներն (լիմոն x լայմ) ու լայմկվատները (լայմ x կումկվատ) և այլն։
- Լայմի քաղցր պտուղները (Citrus × limettioides) չեն պարունակում թթուներ, շաքարի քանակը հյութում կազմում է 6%։ Այն լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ, մասնավորապես մալարիայի համար։
Մեծ քանակությամբ լայմի հիբրիդային տեսականու արտադրման ներուժը իր հակվածությամբ պոլիպլոիդիային գամետներ ձևավորելու շնորհիվ կարող կիտրոնի սահմանափակ քանակության օգտագործման հետևանքով կրճատել հիվանդությունների ռիսկը[1]։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնականում օգտագործվում է թարմ ձևով, ինչպես նաև հյութի տեսքով։ Հյութն իր մեջ պարունակում է 6-8% կիտրոնաթթու։ Լավագույն տեսակների սերմերը քիչ են։ Լայմի պտուղների բույրը տարբերվում է կիտրոնի բույրից։
Լայմի հյութը օգտագործվում է կիտրոնաթթու արտադրելու համար։ Յուղը օգտագործվում է որպես ալկոհոլային խմիչքների արտադրության համային հավելում։
Որպես դեղարար միջոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարմար է յուղոտ մաշկի համար։ Խառնուրդներում՝ յուղոտ մաշկի դեպքում, վերահսկում է սեբումայի արտադրության քանակը, մաքրում է սև կետերից, սպիտակեցնում է մաշկը (հատկապես պարանոցը և մեջքը)։ Մեծացնում է արյան շրջանառությունը, վերականգնում վնասված մաշկը և մազանոթները, նպաստում է նոր բջիջների առաջացմանը, պակասեցնում կնճիռների քանակը։ Կարող են օգտագործվել հերպեսի, թարախապալարի, գորտնուկի բուժման համար։ Ամրացնում է բարակ մազերը և եղունգները, նպաստում դրանց աճին։
Բժշկական օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակառևմատիկ, հակասեպտիկ, հակավիրուսային, բակտերիոցիդային, կենդանեցնող, վերականգնող լայմի հատկությունները լայնորեն օգտագործվում են բժշկության մեջ։ Հանգստացնում է ուժեղ և հաճախակի սրտի զարկերը։ Դրական ազդեցություն ունի ստամոքսի վրա։ Վերացնում է սթրեսի հետևանքով առաջացած աղիների բորբոքումները։
Հաճախ օգտագործվում է կիտրոնի փոխարեն, քանի որ լայմն ունի նման հատկություններ։ Կիրառվում է տենդի, վարակիչ հիվանդությունների, կոկորդի ցավի, մրսածության և այլնի ժամանակ։
Ազգակից տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղցր լայմ։ Դրա պտուղները նման են կիտրոնի, խոշոր են (6-8 սմ տրամագծով), ունեն բարակ (1.5 մմ) ու հարթ կճեպ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Watson, A. M. Agricultural Innovation in the Early Islamic World: The Diffusion of Crops and Farming Techniques, 700—1100. Cambridge, UK: Cambridge University Press, 1983.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Rouiss, H; Bakry, F; Froelicher, Y; Navarro, L; Aleza, P; Ollitrault, P (2018). «Origin of C. latifolia and C. aurantiifolia triploid limes: the preferential disomic inheritance of doubled-diploid 'Mexican' lime is consistent with an interploid hybridization hypothesis». Annals of Botany. 121 (3): 571–585. doi:10.1093/aob/mcx179. PMC 5838810. PMID 29293884.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լայմ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները
- սպագետի ավոկադոյով, լոլիկով և լայմով Արխիվացված 2021-10-03 Wayback Machine
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայմ (բույս)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայմ (բույս)» հոդվածին։ |
|