Իրեմ Քարամեթե
Իրեմ Քարամեթե թուրքերեն՝ İrem Karamete[1] | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 20, 1993[2][3] (30 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Özyeğin University?[4] և Բոստոնի համալսարան |
Մասնագիտություն | սուսերամարտիկ |
Ամուսին | Andrea Baldini?[5] |
Ծնողներ | հայր՝ Mehmet Karamete?, մայր՝ Nili Drori? |
![]() |
Իրեմ Քարամեթե (թուրքերեն՝ İrem Karamete, հունիսի 20, 1993, Ստամբուլ, Թուրքիա), թուրք սուսերամարտիկ, 2013 թվականի Միջերկրածովյան խաղերի բրոնզե մեդալակիր։
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում տեղի ունեցած Ամառային օլիմպիական խաղերի մասնակից[6]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրեմ Քարամեթեն ծնվել է 1993 թվականի հունիսի 20-ին Ստամբուլում՝ մարզիկի ընտանիքում։ Նրա հայրը՝ Մեհմեդ Քարամեթեն, եղել է Գերմանիայի սուսերամարտի ազգային թիմի մարզիչը, իսկ մայրը՝ Նիլին, մասնակցել է 1976 և 1984 թվականների օլիմպիական խաղերին։
Իրեմի ավագ քույրը`Մերվեն ևս զբաղվում է սուսերամարտով և հանդես է գալիս ազգային թիմում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Ստամբուլում[7]։
Իրեմը սուսերամարտով սկսել է զբաղվել դեռևս 10 տարեկանից[8]։ Միջազգային մրցաշարերում իր դեբյուտը կատարել է 2008 թվականին։ 2014 թվականին դարձել է Թուրքիայի սուսերամարտի ազգային առաջնության չեմպիոնը։ 2015 թվականին նա հաղթել է սուսերամարտի աշխարհի գավաթի խաղարկության մի շարք մրցանակներ։
2016 թվականին մեկնել է Բրազիլիա՝ կատարելով իր դեբյուտն ամառային օլիմպիական խաղերում։
Հիմնական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցույթ | Զբաղեցրած տեղ | Անցկացման վայր |
---|---|---|---|
2013 | Միջերկրածովյան խաղեր 2013 | Մերսին, Թուրքիա | 3 |
Աշխարհի առաջնություն 2013 | Բուդապեշտ, Հունգարիա | 54 | |
2014 | Աշխարհի առաջնություն | Կազան, Ռուսաստան | 79 |
2015 | Եվրոպայի առաջնություն | Մոնտրյո, Շվեյցարիա | 35 |
Եվրոպայի առաջնություն | Բաքու, Ադրբեջան | 60[9] | |
Աշխարհի առաջնություն | Մոսկվա, Ռուսաստան | 61 | |
2016 | Եվրոպայի առաջնություն | Տորուն, Լեհաստան | 24 |
Օլիմպիական խաղեր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | 27 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.fotomac.com.tr/2020-tokyo-olimpiyatlari/2021/07/25/son-dakika-2020-tokyo-olimpiyat-oyunlari-milli-eskrimci-irem-karamete-tokyoya-veda-etti
- ↑ https://fie.org/athletes/20938/profile
- ↑ https://tr.wikipedia.org/wiki/%C4%B0rem_Karamete#cite_note-birth-1
- ↑ https://tr.wikipedia.org/wiki/%C4%B0rem_Karamete#cite_note-5
- ↑ https://www.pianetascherma.com/2020/07/30/andrea-baldini-irem-karamete-matrimonio/
- ↑ Ամառային օլիմպիական խաղեր 2016-ի մասնակից Իրեմ Քարամեթե, Թուրքիա
- ↑ İrem Karamete, Parat Ripost’un «Yılın Eskrimcisi» ödülünü aldı
- ↑ ÖzÜ'den Bir Öğrenci: İrem Karamete
- ↑ «Իրեմ Քարամեթեն Բաքվի սուսերամարտի Եվրոպայի առաջնությունում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իրեմ Քարամեթեի մասին տեղեկատվություն սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի կայքում
- Սուսերամարտիկի էջը Արխիվացված 2017-03-23 Wayback Machine Եվրոպայի սուսերամարտի ֆեդերացիայի կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրեմ Քարամեթե» հոդվածին։ |
|