Իվանա Բակերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվանա Բակերո
իսպ.՝ Ivana Baquero
Ծնվել էհունիսի 11, 1994(1994-06-11)[1] (29 տարեկան)
ԾննդավայրԲարսելոնա[2]
ԿրթությունAmerican School of Barcelona?
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և մոդել
Պարգևներ և մրցանակներ
ivanabaquero.com

Իվանա Բակերո Մասիաս (իսպ.՝ Ivana Baquero Macias, հունիսի 11, 1994(1994-06-11)[1], Բարսելոնա[2]), կատալոնացի դերասանուհի, առավել հայտնի է Ֆավնի լաբիրինթոսը ֆիլմում Օֆելյայի դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվանա Բակերոն ավարտել է Բարսելոնայի ամերիկյան դպրոցը, որտեղ խորացված ուսումնասիրել է անգլերեն, որը նրա երրորդ լեզուն է իսպաներենից և կատալաներենից հետո։ Երբ նա 11 տարեկան էր, ռեժիսոր Գիլյերմո դել Տորոն ընտրել է նրան «Ֆավնի լաբիրինթոսը» Օֆելիայի դերի համար։ Այս դերի համար Իվանան ստացել է հինգ կինոմրցանակ և արժանացել քննադատների դրական կարծիքներին[4][5]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվանա Բակերոն մինչև «Ֆավնի լաբիրինթոսը» ֆիլմում նկարահանվելը, խաղացել է մի քանի փոքր դերեր։ Ամենամեծ դերը եղել է «Փխրունը» (2005 թ.) ֆիլմում, որտեղ նա նկարահանվել է Քալիստա Ֆլոքհարթի և Ռիչարդ Ռոքսբուրգի հետ։

Բակերոն «Ֆավնի լաբիրինթոսը» ֆիլմում նկարահանվելու համար ընտրվել է մոտավորապես 1000 երեխաներից։ Գիլյերմո դել Տորոն ասել է, որ երբ տեսել է Իվանայի գանգուր մազերը, հասկացել է, որ նա կատարյալ է դերի համար։ Նախնական սցենարի համաձայն, Օֆելյան պետք է լիներ 8 տարեկան, բայց սցենարը հատուկ կրկին գրվեց Բակերոյի համար, ով այդ ժամանակ 11 տարեկան էր։

«Անարխիստի կինը» (2008 թ.) Բակերոյի հաջորդ ֆիլմն է։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Իվանան մարմնավորել է 15-ամյա Պալոմային (երկրորդական դեր)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007` Գոյա մրցանակ - Կանացի դերասանական լավագույն դեբյուտ
  • 2007` Սատուրն մրցանակ - Լավագույն երիտասարդ դերասան կամ դերասանուհի
  • 2007` Turia մրցանակ - Կանացի դերասանական լավագույն դեբյուտ
  • 2007` Premio ACE - Կանացի դերասանական լավագույն դեբյուտ
  • 2007` Imagen Awards - Լավագույն կանացի դեր

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Ֆիլմ Դեր
2004 Ռոմանսանտա Romasanta Աննա
2004 Ռոտվեյլեր Rottweiler Էսպերանսա
2005 Փխրուն Frágiles Մենդի
2005 Մարիա և Ասու Maria y Assou Նիկոլ
2005 6 ֆիլմ, որոնք թույլ չեն տալիս քննել ամանորյա պատմություն Películas para no dormir: Cuento de navidad Մոնի
2006 Ֆավնի լաբիրինթոսը El laberinto del fauno Օֆելյա
2008 Անարխիստի կինը The Anarchist’s Wife Պալոման 15 տարեկանում
2009 Անիծվածը The New Daughter Լուիզա Ջեյմս
2010 Absència Լենա
2011 The Red Virgin Խիլդեգարտ Ռոդրիգես
2013 Պանդայի աչքեր Another Me Կայլի
2014 El club de los incomprendidos Մերի Ռեյես
2015 Gelo Կատարինա / Ջոանա
2016-2017 Շաննարայի քրոնիկները The Shannara Chronicles Էրետրիա (11 դրվագ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվանա Բակերո» հոդվածին։