Իսրայելա-հունգարական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսրայելա-հունգարական հարաբերություններ
Հունգարիա և Իսրայել

Հունգարիա

Իսրայել

Իսրայելա-հունգարական հարաբերություններ, Հունգարիայի և Իսրայելի միջև պատմական և իրական միջազգային դիվանագիտական, տնտեսական, ռազմական, մշակութային և այլ հարաբերություններ։ Հունգարիայում Իսրայելի դեսպանատունը գտնվում է Բուդապեշտում, իսկ Իսրայելում Հունգարիայի դեսպանատունը գտնվում է Թել Ավիվում։ 2017 թվականին Հունգարիայում Իսրայելի դեսպան Յոսի Ամրանին, հյուպատոս մոտի Ռավեխը[1], Իսրայելում Հունգարիայի դեսպան Անդոր Նաջը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու երկրների միջև հարաբերությունները հաստատվել են 1949 թվականին։ Հունգարիան Իսրայելում իր դեսպանատունը բացել է Արևելյան դաշինքի մյուս երկրների հետ միաժամանակ 1952 թվականին[2]։ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո Հունգարիան խզեց հարաբերություններն Իսրայելի հետ և փակեց իր դիվանագիտական ներկայացուցչություններն այդ երկրում։

ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի բարեփոխումների մեկնարկի հետ (հրապարակայնություն և վերակառուցում) համապատասխանել են հունգարացի առաջնորդ Յանոշ Կադարի քաղաքական հայացքներին։ Արդյունքում Հունգարիայի կախվածությունը Խորհրդային Միությունից թուլացել է և նա սկսել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել արևմտյան երկրների հետ։ Այսպիսով, ստորագրվել է 1967 թվականից ի վեր երկու երկրների միջև առաջին համաձայնագիրը՝ 1987 թվականի սեպտեմբերի 14-ին 1989 թվականից ի վեր դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին։ Հունգարիան դարձել է առաջին կոմունիստական երկիրը, որը 1989 թվականին վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները հրեական պետության հետ[3]։ 1987 թվականին երկրները բացել են շահերի գրասենյակներ երրորդ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին կից։ Իսրայելը բացել է իր շահերի գրասենյակը Շվեյցարիայում Հունգարիայի դեսպանատանը կից, իսկ Հունգարիան բացել է իր շահերի գրասենյակը Շվեդիայում Իսրայելի դեսպանատանը կից[4]։

Հարաբերությունների ժամանակակից փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից մինչ օրս դրանց վրա ազդեցություն է ունեցել հունգարական հրեության և, հատկապես, Հոլոքոստը Հունգարիայում։

2001 թվականի օգոստոսի 21-ին Իսրայելի կառավարության վարչապետի տեղակալ և արտաքին գործերի նախարար Շիմոն Պերեսն այցելեց Արևելյան Եվրոպա։ Այցի ընթացքում Պերեսն այցելել է Հունգարիա և հանդիպել Հունգարիայի նախագահ Ֆերենց Մադլի և վարչապետ Վիկտոր Օրբանի հետ[5]։

2010 թվականի հունվարի 25-ին Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը եռօրյա այցով մեկնել է Բուդապեշտ։ Նա հանդիպել է Հունգարիայի վարչապետ Գորդոն Բայնաիի և որոշ պաշտոնյաների հետ։ Այցի ընթացքում Լիբերմանը հայտարարել է. «Հունգարիան բարեկամ և կարևոր երկիր է, որն Իսրայելի կողմն է ընդունում բոլոր վերջին քվեարկություններով՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում և Ժնևի մարդու իրավունքների կոմիտեում Գոլդսթոնի հաշվետվության, ինչպես նաև Եվրոպայի արտաքին գործերի նախարարների խորհրդում Շվեդիայի նախաձեռնությամբ քվեարկության վերաբերյալ։ Մենք պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին։ Այսօր երկու երկրների միջև հարաբերություններն այսօր բարյացակամ են, համագործակցություն է հաստատվել տնտեսության և մշակույթի ոլորտներում, և այդ հարաբերությունները պետք է պահպանել»[6]։

2015 թվականի նոյեմբերի 16-ին Իսրայել էր այցելել Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սաիրետտոն և հայտարարել, որ Հունգարիան դեմ է իսրայելական ապրանքների մակնշմանը, որոնք արտադրվել են այսպես կոչված կանաչ գծով (Հուդեայի և Սամարիայի), չնայած եվրոպական այլ երկրների որոշմանը[7][8]։

2015 թվականի դեկտեմբերին Հունգարիայում նախատեսվում էր տեղադրել Բալինտ Խոմանի՝ Հունգարիայի ԱԳ նախարարի հուշարձանը, որը կոչ էր անում 1944 թվականին Հոլոքոսթի ժամանակ հունգարացի հրեաներին արտաքսել։ 2016 թվականի փետրվարին բողոքի ակցիաներից հետո հուշարձանի տեղադրումը չեղարկվել էր[9]։

2015 թվականին Փարիզի ահաբեկչություններից հետո Հունգարիայի Santagotard քաղաքի քաղաքապետ Գաբոր Հոզդարը հայտարարել է, որ հարձակումների հետևում կանգնած է Իսրայելը[10]։ Դրանից հետո իսրայելական «Եշ Աթիդ» կուսակցության նախագահ Յաիր Լապիդը նամակ է ուղարկել Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանին՝ պահանջելով դատապարտել Հոզդարի հայտարարությունը[11]։

2015 թվականի ապրիլի 13-ին Հունգարիայի խորհրդարանի ընտրություններում երրորդ տեղն Է զբաղեցրել «Յոբիկ» կուսակցությունը, ուլտրաաջ ազգայնական հակասիոնիստական կուսակցությունը, որը հանդես է գալիս այդ թվում հենց Հունգարիայում հրեաների դեմ[12]։

2016 թվականի հուլիսի 12-ին հունգարացի խորհրդարանականները հանդիպել են իսրայելա-հունգարական խորհրդարանական խմբի նախագահ, Կնեսետի անդամ Իսրայել Էյհլերի հետ և նրան խոստացել են վերականգնել Հունգարիայում գտնվող 120 հրեական գերեզմանները[13]։

2017 թվականի հուլիսի 17-ին Իսրայելի կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուն պետական այցով ժամանել է Հունգարիա՝ առաջինը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից ի վեր։ Նեթանյահուն Հունգարիա է մեկնել այն ժամանակ, երբ Հունգարիայի վարչապետ Օրբանը գովաբանել է Հիտլերիֆվ դաշնակից Միկլոշ Հորթիին[14], և օգտագործել է հրեական ծագում ունեցող ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի դիմանկարը հակա-ներգաղթային արշավի պաստառների վրա[15]։ Հուլիսի 8-ին Նեթանյահուն պաշտոնական արարողության ժամանակ ընդունել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և նրա տիկնոջը։ Հուլիսի 20-ին Նեթանյահուն նախագահական պալատում հանդիպել է նախագահ Յանոշ Կադարի հետ[16]։ Վարչապետ Օրբան Նեթանյահուի հետ հանդիպմանը քննարկվել է Հունգարիայում մեքենաշինությանը Իսրայելի մասնակցությունը, քանի որ Իսրայելն ունի տեխնոլոգիաներ, իսկ Հունգարիան՝ մեքենաշինության հզորություններ։ Քննարկվել են նաև պաշտպանության և անվտանգության հարցեր, մասնավորապես, Հունգարիայի կողմից իսրայելական պաշտպանական տեխնոլոգիաների գնումը սահմանամերձ ցանկապատերի և պատնեշների կառուցման համար[17]։

Այն բանից հետո, երբ 2017 թվականի դեկտեմբերի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու ցանկության մասին, ԵՄ երկրները մեծամասամբ ցանկացան այդ քայլը դատապարտող համատեղ հայտարարություն անել։ Հունգարիան (Չեխիայի հետ համատեղ) տապալել է քննարկումը և արդյունքում պաշտոնական հայտարարություն չի արվել։ Փոխարենը, հայտարարություն է արել միայն ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին[18][19]։

2018 թվականի հուլիսին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պաշտոնական այցով ժամանել էր Իսրայել։ Նա նաև այցելել է Երուսաղեմի Լացի պատը՝ չնայած ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը, որը Տաճարի լեռն օկուպացված տարածք է համարում։ Մինչ Օրբանը Լացի պատ է այցելել նաև Ավստրիայի նորընտիր կանցլեր Սեբաստիան Կուրցը[20]։

2019 թվականի մարտի 19-ին Երուսաղեմում բացվել է Իսրայելում Հունգարիայի դիվանագիտական առևտրային ներկայացուցչությունը։ Արարողությանը մասնակցել են Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն և Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոն[21]։

Հակասեմիտիզմը Հունգարիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն բանին, որ ուլտրաաջ հակասեմական հակասեմական Յոբիկ կուսակցությունը երրորդ տեղն Է զբաղեցրել խորհրդարանի ընտրություններում (2014), Օրբանի կառավարության ղեկավարը գովաբանել է Հիտլերի դաշնակից Հորտիին և Ջորջ Սորոսի հետ պաստառներն օգտագործել իր հակաիմիգրանտական արշավի համար, Հունգարիայում հակասեմական միջադեպերի թիվը չափազանց քիչ է։ Այսպես, 2016 թվականին հակասեմական միջադեպերի թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 16 %-ով։ Սա ամենացածր ցուցանիշն Է ԵՄ բոլոր երկրներից[22]։ Հունգարիայում այսօր բնակվում է շուրջ 100 000 հրեա, ընդ որում երկրում 2016 թվականին գրանցվել է ընդամենը 48 հակասեմական միջադեպ[23] (Մեծ Բրիտանիայում 1309[24], Ֆրանսիայում 335[25] և Գերմանիայում 461 միջադեպերի համեմատ[26]):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. הונגריה: נעצר אזרח שקילל את קונסול ישראל — «יהודי מלוכלך»
  2. התפתחות יחסי החוץ של ישראל 1948 עד 2003
  3. HENRY KAMM. Hungary Restores Ties With Israel, The New York Times
  4. יחסי ישראל עם ארצות מזרח אירופה מעת ניתוקם בשנת 1967 עד חידושם בשנים 1991—1989
  5. ביקור שה"ח פרס בהונגריה ופולין, באתר משרד החוץ
  6. שר החוץ ליברמן יוצא לביקור בהונגריה
  7. הונגריה לצד ישראל: «מתנגדים לסימון מוצרים מההתנחלויות, צעד לא הגיוני»
  8. הונגריה נגד אירופה: לא תסמן מוצרים מיו"ש
  9. US joins international protest over statue in Hungary to antisemitic politician
  10. ראש עיר בהונגריה: «ישראל עומדת מאחורי הפיגועים בפריז»
  11. «לפיד במכתב חריף לראש ממשלת הונגריה בעקבות דבריו של ראש כי ישראל עומדת מאחורי פיגועי הטרור בפריס,». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  12. הונגריה: הישג ענק לאנטישמים מהימין הקיצוני
  13. «הונגריה הבטיחה: שיפוץ 120 בתי עלמין יהודיים». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  14. Israel accepts Hungary’s clarification over PM’s praise for Nazi-allied WWII leader
  15. Netanyahu hails Orban’s Hungary as an ally of Israel
  16. Benjamin Netanyahu visits Hungary as PM Viktor Orban’s flirtation with far-right unnerves local Jews
  17. Hungary, Israel seek closer ties as Orban campaign unnerves Jews
  18. Венгрия сорвала решение ЕС об осуждении признания Иерусалима столицей Израиля, NEWSru.co.il
  19. Andrew Rettman. Two EU states break ranks on Jerusalem, EU Observer
  20. Венгерский премьер первым из глав государств ЕС официально посетил Стену Плача, NEWSru.co.il
  21. В Иерусалиме открылось дипломатическое торговое представительство Венгрии, NEWSru.co.il
  22. Anti-Semitism, Hungary and Netanyahu: What you need to know
  23. Anti-semitic hate crimes and incidents in Hungary. Annual report 2016
  24. Anti-Semitic crime rose 44 percent in Britain since 2014
  25. Attacks on Jews have dropped by half, French human rights agency reports
  26. German data shows decline in antisemitism in 2016, contrary to report