Տաճարի լեռ
Արտաքին տեսք
הַר הַבַּיִת (Հար ա Բաիթ) الحرم الشريف (ալ Հարամ ալ Քուդս աշ Շարիֆ) | |
|---|---|
| Երկիր | Իսրայել |
| Քաղաք | Երուսաղեմ |
| Կոորդինատներ | 31°46′40.7″N 35°14′8.9″E / 31.777972°N 35.235806°E |
| Շինության տեսակ | Պարսպապատ հրապարակ |
| Հիմնադիր | Սողոմոն թագավոր |
| Շինություններ՝ | Ալ Աքսա • Ժայռի գմբեթ |
| Կարգավիճակ | կանգուն |
| 31°46′40″N 35°14′8″E / 31.77778°N 35.23556°E | |
![]() | |
![]() | |
Տաճարի լեռ (արաբ․՝ الحرم القدسي الشريف, ալ Հարամ ալ Քուդս աշ Շարիֆ — «ազնվագույն սրբություն»; եբրայերեն՝ הַר הַבַּיִת , Հար ա Բաիթ, նաև եբրայերեն՝ הַר הַמוריה , Հար ա Մորիա), Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող, դիրքով այլ շրջանների վրա տիրող, բարձր պատերով պարսպված ուղղանկյուն հրապարակ։ Բարձրությունը ծովի մակարդակից 774 մետր է[1]։
Քարե պարսպի բարձրությունը ամենաբարձր կետում 45 մետր է։ Քարե շարվածքի ընդհանուր ծավալը 200 հազար մ³ է՝ մի փոքր քիչ քան Գիզայի Մենկաուրի բուրգի ծավալը։
Հուդայականության առաջին, իսլամի երրորդ սրբավայրը։ Տաճարի լեռան տարածքում են գտնվել՝ Երուսաղեմի առաջին և երկրորդ տաճարները։ Այժմ Տաճարի լեռան տարածքում գտնվում են երկու մզկիթ՝ ալ-Ակսան և Ժայռի գմբեթը[2][3]։

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «New Jerusalem Finds Point to the Temple Mount». cbn.com. Արխիվացված է օրիգինալից 2016-08-23-ին. Վերցված է 2018-11-23-ին.
- ↑ Е. А. Александрова, Галкина Т.А., Дадыкин А.В. и др. Города мира: энциклопедия. — Росмэн, 2009. — С. 81. — 279 с. — ISBN 9785353039273
- ↑ РУССИКА. Иллюстрированная энциклопедия. Страны мира. — ОЛМА Медиа Групп. — С. 206-207. — ISBN 9785948498331
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաճարի լեռ» հոդվածին։ |
| ||||||||||

