Ֆերենց Մադլ
Ֆերենց Մադլ (հունգ.՝ Mádl Ferenc, հունվարի 29, 1931[1][2][3], Bánd, Veszprém District, Վեսպրեմ, Հունգարիա - մայիսի 29, 2011[4][1][2][…], Բուդապեշտ, Հունգարիա[5][6]), հունգարացի պետական և քաղաքական գործիչ, Հունգարիայի նախագահը 2000-2005 թվականներին:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրավաբանական կրթություն է ստացել Պեչայում, Բուդապեշտում և Ստրասբուրգում:
1971 թվականից աշխատել է Էթվոշ Լորանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ սկզբում դոցենտ, իսկ 1973-2000 թվականներին՝ պրոֆեսոր: Մասնագիտացել է միջազգային քաղաքացիական իրավունքի մեջ։ 1985-2000 թվականներին ղեկավարել է պրոֆիլային ամբիոնը։ Դասախոսել է որպես հրավիրված պրոֆեսոր բազմաթիվ եվրոպական համալսարաններում (օրինակ Մյունխենում)։ 1987 թվականից Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: 1989 թվականին ընտրվել է գիտությունների և արվեստի Եվրոպական ակադեմիայի անդամ։
Անկուսակցական է։
- 1990—1993 թվականներին՝ նախարար առանց պորտֆելի
- 1993—1994 թվականներին՝ Հունգարիայի մշակույթի և կրթության նախարար։ Զբաղեցրել է նաև կառավարական մի շարք հիմնադրամների և հանձնաժողովների ղեկավարի պաշտոնները: Նա պատասխանատու էր ինչպես արտաքին և ներքին քաղաքականության մի շարք ուղղությունների իրավական, այնպես էլ տնտեսական ասպեկտների համար
- 1995 թվականին՝ անհաջող առաջադրվեց Հունգարիայի նախագահի պաշտոնում ՖԻԴԵՍԻՑ։ 2000 թվականին առաջադրվել է երկրորդ անգամ՝ կրկին ՖԻԴԵՍԻՑ, և այս անգամ հաղթանակ է տարել։
- 2000—2005 թվականներին ընտրվել է Հունգարիայի նախագահ։
Նախագահական լիազորությունների ավարտից հետո վերադարձել է Բուդապեշտի Էթվոշ Լորանի համալսարանում դասախոսական գործունեությանը:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1968 — Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի մրցանակ
- 1999 — Սեչենյայի մրցանակ
- 2000 — «Հունգարիայի Ժառանգություն» մրցանակ
- 2000 — Հունգարական շքանշանի Մեծ խաչ
- 2000 — Մարիամի խաչի շքանշան (Էստոնիա)[7]
- 2001 — Սպիտակ արծվի շքանշան (Լեհաստան)
- 2001 — Երեք աստղերի շքանշանի ասպետ (Լատվիա)
- 2002 — Սպիտակ աստղի շքանշան (Էստոնիա)[8]
- Սուրբ Օլաֆ շքանշանի Մեծ խաչի ասպետ (Նորվեգիա)
- Ռումինիայի աստղի շքանշանի ասպետ (Ռումինիա)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://index.hu/belfold/2011/05/29/elhunyt_madl_ferenc/
- ↑ 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #14234754X // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Умер бывший президент Венгрии // Lenta.ru
- ↑ Vabariigi President
- ↑ Vabariigi President
|
- Բուդապեշտի համալսարանի շրջանավարտներ
- Ստրասբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Հունվարի 29 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Մայիսի 29 մահեր
- 2011 մահեր
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Հունգարացի պետական գործիչներ
- Հունգարացի քաղաքական գործիչներ