Իսոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսոլ
Դիմանկար
Ծնվել էմարտի 6, 1972(1972-03-06)[1][2][3] (52 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա[4]
Քաղաքացիություն Արգենտինա[5]
Մայրենի լեզուիսպաներեն
Մասնագիտությունգրող, երգչուհի, նկարազարդող, մանկագիր, նկարչուհի և կոմիքսների արտիստ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքisol-isol.com.ar
 Isol Վիքիպահեստում

Մարիսոլ Միսենտա (իսպ.՝ Marisol Misenta, մենանուն՝ Իսոլ իսպ.՝ Isol), մարտի 6, 1972(1972-03-06)[1][2][3], Բուենոս Այրես, Արգենտինա[4]), արգենտինացի գեղանկարչուհի և գրող, նկարներով մանկական գրքույկների հեղինակ, փոփ երգչուհի[6]։ 2013 թվականին մանկական և պատանեկական գրականության մեջ հաջող ավանդի համար մշակույթի հարցերով Շվեդիայի ազգային խորհրդի կողմից պարգևատրվել է Աստրիդ Լինդգրենի հիշատակի մրցանակով, որը մանկական գրականության մեջ ամենախոշոր պարգևն է[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելով Ռոխելիո Իրուրթի անվան ազգային գեղարվեստական դպրոցը՝ ստացել է մագիստրոսի աստիճան, ապա սովորել է Բուենոս Այրեսի համալսարանում, բայց թողել է ուսումը և որպես նկարազարդող սկսել է աշխատել մամուլում՝ սկզբում Արգենտինայի «Clarín» ամենահայտնի ամենօրյա թերթում։ Առաջին անգամ հանդես է եկել 1997 թվականին երեխաների համար «Շների կյանքը» նկարազարդ գրքով։ 2000-ական թվականներին նրա աշխատանքները ցուցադրվել են Մադրիդում, Բրատիսլավայում, Բոլոնյայում, Պարմայում, Մյունխենում, Տոկիոյում, Պորտու Ալեգրիում, Մեխիկոյում և այլուր։

Նաև որպես երգչուհի ելույթ է ունենում արգենտինական «Entre Ríos» փոփ խմբում։ 2000 թվականից նրանց հետ ձայնագրել է 6 սկավառակ։

1993 թվականից ամուսնացած է արգենտինացի թատերագիր, ռեժիսոր և դերասան Ռաֆայել Սփրեգելբուրդի (ծնված 1970 թվականին) հետ։

Ընտրյալ գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997՝ Vida de Perros (տեքստ և նկարազարդումներ)
  • 1998՝ Cosas que pasan (տեքստ և նկարազարդումներ)
  • 1999՝ Aroma de galletas (տեքստը Անտոնիո Ֆերնանդես Մոլինայի)
  • 2001՝ Tic Tac (տեքստը՝ Խորխե Լուհանի)
  • 2002՝ El Globo (տեքստ և նկարազարդումներ)
  • 2003՝ Mon corps et moi (տեքստը՝ Խորխե Լուհանի)
  • 2003՝ El cuento de Auggie Wren (տեքստը՝ Պոլ Օսթերի)
  • 2003՝ El cuento de Navidad de Auggie Wren (տեքստը՝ Պոլ Օսթերի)
  • 2009՝ Pantuflas de Perrito (տեքստը՝ Խորխե Լուհանի)
  • 2010՝ La bella Griselda (տեքստ և նկարազարդումներ)

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից (2006, 2007), Աստրիդ Լինդգրենի հիշատակի մրցանակի հավակնորդ և դափնեկիր (2008, 2013):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  2. 2,0 2,1 http://web.archive.org/web/20170323074355/http://jeugdliteratuur.org/auteurs/isol
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #132956926 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. LIBRIS — 2018.
  6. «Аргентинской писательнице Исоль вручили премию Астрид Линдгрен». NEWSru.com. 2013 թ․ մայիսի 28. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  7. «Премия Астрид Линдгрен присуждена писательнице из Аргентины». ՌԻԱ Նովոստի. 2013 թ․ մարտի 26. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսոլ» հոդվածին։