Իսամու Նոգուտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսամու Նոգուտի
ճապ.՝ イサム・ノグチ
Ծնվել էնոյեմբերի 17, 1904(1904-11-17)[1][2][3][…]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Մահացել էդեկտեմբերի 30, 1988(1988-12-30)[1][2][5][…] (84 տարեկան)
Վախճանի վայրըՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][4]
Քաղաքացիություն Ճապոնիա և  ԱՄՆ[7]
Ազգությունճապոնական ծագումով ամերիկացի և multiracial people?
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Saint Joseph College, Yokohama? և Leonardo da Vinci Art School?
ՈւսուցիչԳուտզոն Բորգլում և Կոնստանտին Բրանկուզի
Ստեղծագործություն(ներ)Cullen Sculpture Garden? և Playscapes?
Ոճաբստրակտ էքսպրեսիոնիզմ[8]
Ժանրաբստրակցիոնիզմ[9]
Մասնագիտությունքանդակագործ, դիզայներ, լանդշաֆտային ճարտարապետ, նկարիչ, կահույքի դիզայներ և ճարտարապետ
ԱմուսինYoshiko Yamaguchi?
Ծնողներհայր՝ Yone Noguchi?, մայր՝ Léonie Gilmour?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և 8-րդ փողոցի ակումբ
 Isamu Noguchi Վիքիպահեստում

Իսամու Նոգուչի (ճապ.՝ 野口 勇, նոյեմբերի 17, 1904(1904-11-17)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 30, 1988(1988-12-30)[1][2][5][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][4]), ամերիկացի քանդակագործ, և ճապոնական ծագմամբ դիզայներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսամու Նոգուչիի հայրը ճապոնացի բանաստեղծ Յոն (Յոնեջիրո) Նոգուչին էր, իսկ մայրը` ամերիկացի գրող Լեոնի Գիլմուրը։ Նոգուչին կրթություն էր ստացել Կոլումբիայի համալսարանում (1923–1926 թվականներին) և Լեոնարդո դա Վինչիի գեղարվեստի դպրոցում։ 1927 թվականին ստացել էր Գուգենհայմի 2 տարվա կրթաթոշակ։ 1927 թվականին Փարիզում Իսամուն դարձել էր Կոնստանդին Բրանկուզիի օգնականը. այնտեղ նա ծանոթացել էր քարից և փայտից պատրաստված քանդակներին։ 1929 թվականին երիտասարդ քանդակագործը վերադարձել էր Նյու Յորք։

1929 թվականին Նյու Յորքի Յուջին Շեոնի պատկերասրահում անցկացվել էր Իսամու Նոգուչիի առաջին անհատական ցուցահանդեսը։ 1930-1932 թվականներին Իսամուն ուղևորվել էր Փարիզ, Պեկին և Ճապոնիա։ Չինաստանում նա սովորել էր չինական ավանդական նկարչությունը՝ խոզանակով և թանաքով, Ճապոնիայում` կավագործություն, կերամիկական արհեստ։

1933-1937 թվականներին, պաշտոնական հաստատությունների դիմաց քանդակագործը ստեղծել էր նախագծեր փողոցներում և հրապարակներում գտնվող հուշարձանների և արձանների համար։ 1942-1948 թվականներին Նոգուչին ավելի շատ աշխատել էր որպես թատրոնի նկարիչ, ինտերիերի դիզայներ և ստեղծել էր էսքիզներ կահույքի և լամպերի համար։ 1949- թվականից հետո նա շատ էր ճանապարհորդել Եվրոպայում, Միջին Արևելքում, Ճապոնիայում, ճապոնական Կամակուրայում ստեղծել էր իր արհեստանոցը։ Այս ուղևորություններով ճանապարհորդելիս շատ էր նկարել և զբաղվել էր արվեստի գործերի լուսանկարչությամբ։ 1950-ականներին բնակվել է Նյու Յորքում և Ճապոնիայում, իսկ 1951-1956 թվականներին ամուսնացած է եղել Լի Քյանլանի հետ։ 1961-ին Իսամուն կազմակերպել էր ևս մեկ սեմինար՝ արդեն Նյու Յորքում։ 1971-1979 թվականներին աշխատել էր նաև ճապոնական Շիկոկու կղզու քանդակների արհեստանոցում։

1980 թվականին քանդակագործը ստեղծել էր «Իսամու Նոգուչի» հիմանդրամը. 1981-1985 թվականներին նա ղեկավարել էր Իսամու Նոգուչիի անվան թանգարանը։ 1984 թվականին Իսամու Նոգուչիին շնորհվել էր Կոլումբիայի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ 1987 թվականին պարգևատրվել էր ԱՄՆ-ի Արվեստի ազգային մեդալով։ 1988 թվականին նա ստացել էր Սուրբ գանձի երրորդ կարգի շքանշան։

Իր գործերում Իսամուն փորձել էր համատեղել արևմտյան, մոդեռնիստական մշակութային ավանդույթները Չինաստանի և Ճապոնիայի արվեստի տեխնիկայի հետ։ Կասել քաղաքում documenta II (1959) և documenta III (1964) ժամանակակից գեղարվեստական ցուցահանդեսների մասնակից էր եղել։ 1986 թվականին Նոգուչին Վենետիկի Բիենալեում ներկայացրել էր ԱՄՆ-ի արվեստը։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսամու Նոգուչիի առավել նշանակալից գործերի շարքում, բացի իր ստեղծած բազմաթիվ արձաններից, կահույքի և լուսավորության հարմարանքներից, նշվում են նաև քանդակներ և առարկաներ։

  • Ունդինա (Նադիա), (1927)
  • Երկու կամուրջ Հիրոսիմայի Խաղաղության պուրակի համար, (1951-1952)
  • Ճապոնական պուրակներ «Connecticut General Life Insurance Company» կորպորացիայի համար, (1956-1957)
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպման համար պուրակ Փարիզում, (1956-1958)
  • Բիլի Ռոզ քանդակների պուրակ, Իսրայելի թանգարան, Երուսաղեմ, (1960-1965)
  • Մայամիի Բեյֆրոնտ պուրակ, (1978)
  • Սակատայի Դոմոն Քենի թանգարանային պուրակ, (1984)
  • Սապորոյի Մոերենումա(անգլ.՝ Moerenuma Park) պուրակ, (1988)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսամու Նոգուտի» հոդվածին։