Jump to content

Գուտզոն Բորգլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուտզոն Բորգլում
անգլ.՝ Gutzon Borglum
Ծնվել էմարտի 25, 1867(1867-03-25)[1][2][3][…]
ԾննդավայրSt. Charles, Idaho Territory, ԱՄՆ[4]
Մահացել էմարտի 6, 1941(1941-03-06)[1][5][4] (73 տարեկան)
Վախճանի վայրըՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունդանիական ծագմամբ ամերիկացիներ
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա, Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտ և Creighton Preparatory School?
Ստեղծագործություն(ներ)General Philip Sheridan?, Rabboni?, Wars of America?, Ռաշմոր լեռ և Stone Mountain Confederate Memorial?
Ժանրդիմապատկեր[1], հոգևոր արվեստ[1] և կենդանիների նկարչություն[1]
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
ԱմուսինMary Montgomery Borglum?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն[6]
ԵրեխաներԼինքոլն Բորգլում և Mary Ellis Borglum Vhay?
 Gutzon Borglum Վիքիպահեստում

Ջոն Գուտզոն դե լա Մոտ Բորգլում (անգլ.՝ John Gutzon de la Mothe Borglum, մարտի 25, 1867(1867-03-25)[1][2][3][…], St. Charles, Idaho Territory, ԱՄՆ[4] - մարտի 6, 1941(1941-03-06)[1][5][4], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4]), ամերիկացի քանդակագործ և ճարտարապետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուտզոն Բորգլումը դանիական ծագում ունեցող նկարիչ և փայտագործի որդի էր։ Նրա եղբայրը նկարիչ Սոլոն Հանիբալ Բորգլումն է։ Գուտզոն Բորգլումը սկսեց ուսումնասիրել արվեստը Սան Ֆրանցիսկոյի Արվեստի ակադեմիայում։ 1890 թվականին Բորգլումը ժամանել է Փարիզ և այնտեղ ընդունվել է Ժյուլիանի ակադեմիան։ Ֆրանսիայում գտնվելու ընթացքում ապագա քանդակագործը հիացած էր Օգյուստ Ռոդենի գործերով։ Այնուհետև, Լոնդոնում կարճ դադարից հետո, նա 1893 թվականին վերադարձել է հայրենիք։ 1901 թվականից Գուտզոն Բորգլումը բնակվել է Նյու Յորքում։ Քանդակագործության բնագավառում ունեցած նվաճումների համար նա 1904 թվականին Սեն Լուիում տեղի ունեցած Համաշխարհային ցուցահանդեսում պարգևատրվել է ոսկե մեդալով[7]։

Գուտզոն Բորգլումի ստեղծագործություններից ամենագլխավորը «Ռուշմորի հուշահամալիրն» է, որը ներկայացնում է ամերիկյան չորս նախագահների հսկա մոնումենտալ քանդակագործական դիմանկարներ, որոնք փորագրված են Ռուշմոր լեռան մեջ. Ջորջ Վաշինգտոն, Թոմաս Ջեֆերսոն, Աբրահամ Լինքոլն և Թեդոր Ռուզվելտ։ 1927 թվականին Գուտզոն Բորգլումը սկսել է ամենաբարդ աշխատանքը, որը ավարտել թ իր մահից հետո Գուտզոնի որդի Լինքոլն Բորգլլումը։ Դեռևս Առաջին աշխարհամարտից առաջ Գուտզոն Բորգլումը մասնակցում էր Ջորջիայի Քարե լեռան (Stone Mountain) վրա նմանատիպ քանդակագործական կոմպոզիցիային[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 RKDartists (նիդերլ.)
  2. 1 2 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  3. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  4. 1 2 3 4 5 6 Encyclopædia Britannica
  5. 1 2 John Gutzon de La Mothe or Gutzon Borglum — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  6. ↑ Notable Names Database — 2002.
  7. ↑ «Бoрглум Джон Гутзон - «Энциклопедия»». Большая российская энциклопедия (Russian). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. ↑ Чарльз, Борглум Борглум Родившийся Джон Gutzon де ла Мот Борглум25 марта 1867 Сент-; марта 1941Чикаго, штат Айдахо территории США умер 6; Иллинойс; Скульптура, США Национальность американский образование Mark Hopkins Институт искусств Académie Джулиан Эколь де изящных искусств Калифорнии Школа дизайна Известный; живопись. «Борглум - Gutzon Borglum - qwe.wiki». ru.qwe.wiki (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուտզոն Բորգլում» հոդվածին։