Իթան Հոուք
Իթան Հոուք անգլ.՝ Ethan Hawke | |
---|---|
Իթան Հոուքը 2009 թվականի Վենետիկի կինոփառատոնի ժամանակ | |
Ծնվել է | նոյեմբերի 6, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Օսթին, Տեխաս, ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան, Քարնեգի Մելոն համալսարան, Hun School of Princeton?, Օսթինի տեխասյան համալսարան, West Windsor-Plainsboro High School South?, Packer Collegiate Institute?, New York University College of Arts and Science? և Carnegie Mellon School of Drama? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, ռեժիսոր, սցենարիստ, նովելագիր |
Ակտիվ շրջան | 1985–ներկա |
Ծնողներ | հայր՝ Ջեյմս Սթիվեն Հոք[1], մայր՝ Լեսլի Քերոլ Գրին[1] |
Ամուսին(ներ) | Ռայանա Հոուք |
Երեխա(ներ) | 4 |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | SAG-AFTRA, ԱՄՆ Սցենարիստների Գիլդիա և Ամերիկայի գրողների գիլդիա, Արևելյան |
Իթան Գրին Հոուք (անգլ.՝ Ethan Green Hawke, նոյեմբերի 6, 1970[2][3][4][…], Օստին, ԱՄՆ[5]), ամերիկացի դերասան, սցենարիստ և գրող, «Օսկարի» (2002, 2005, 2014, 2015), «Ոսկե գլոբուսի» (2015) և BAFTA-ի հավակնորդ (2015)։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների թե՛ սցենարային աշխատանքների, թե՛ դերասանական գործունեության համար, մասնավորապես՝ «Մարզական օր» (2002) և «Պատանեկություն» (2014) ֆիլմերի համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իթանի ծնողները ամուսնալուծվել են նրա ծնունդից որոշ ժամանակ անց։ Մոր նոր ամուսնությունից հետո Իթանի ընտանիքը տեղափոխվել է Պրինսթոն։
Իթանն առաջին անգամ հայտնվել է տեսախցիկի առաջ 14 տարեկան հասակում գիտաֆանտաստիկ «Հետազոտողները» ֆիլմում։ Իսկական դերասանական բեկումը սպասում էր նրան 1989 թվականին «Մեռյալ բանաստեղծների միությունը» ֆիլմում, որին հաջորդեցին բազում կինոաշխատանքներ։ 2001 թվականին նրա դերը «Մարզական օր» ֆիլմում արժանացավ «Օսկարի» անվանակարգի երկրորդ պլանի դերի համար։ 2004 թվականին Հոուքը իր համահեղինակների հետ միասին առաջադրվեց «Օսկարի» «Մայրամուտից առաջ» ֆիլմի սցենարի համար։ «Չելսի Ուոլս» ֆիլմում, որ ցուցադրվեց 2001 թվականին Կաննի կինոփառատոնի ժամանակ, և իր «Ամենաշոգ նահանգը» վեպի էկրանավորման ժամանակ Իթան Հոուքը հանդես եկավ ռեժիսորի դերում։
Պրինսթոնում Հոուքը ուսումնասիրել է դերասանական վարպետություն հանրահայտ Մաքքարթերի թատրոնում, այցելել է Բրիտանական թատերական ասոցիացիայի դերասանական դասերի Անգլիայում և Պիտսբուրգի Քարնեգի Մելոուն համալսարանը։ Նա հանդիսանում է «Malaparte» դերասանական խմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է։
Գրականության մեջ Հոուքն առաջին անգամ հանդես է եկել 1996 թվականին «Ամենաշոգ նահանգը» վեպով, որ պատմում է երկու երիտասարդ ինտելեկտուալների սիրային պատմությունը Նյու Յորքում 90-ական թվականներին։ Նրա երկրորդ վեպը՝ «Մոխրե միջավայրը» հրատարակվեց 2003 թվականին։
«Պատանեկություն» ֆիլմում հոգատար հոր կերպարի համար Հոուքն արժանացել է բազում մրցանակների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակին, «Ոսկե գլոբուսին», BAFTA-ի և «Օսկարի»։
«Գատակա» ֆիլմում Իթան Հոուքը ծանոթացել է Ումա Թուրմանի հետ[6][7], որի հետ ամուսնացել է 1998 թվականի մայիսի 1-ին։ Նրանք ամուսնալուծվեցին 2005 թվականին։ Թուրմանն ու Հոուքն ունեն երկու երեխա. դուստրը՝ Մայա Ռեյը (ծնվ. 8 հուլիսի 1998 թվական) և որդին՝ Լևոն Ռոանը (ծնվ. 15 հունվարի 2002 թվական)։ 2008 թվականից Իթանն ամուսնացած է Ռայանա Հոուքի հետ[8][9], ով նախկինում աշխատում էր որպես Իթանի երեխաների դայակ։ Զույգն ունի երկու դուստր՝ Կլեմենտինան և Ինդիանան։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1985։ Հետազոտողները / Explorers
- 1988։ Lion’s Den
- 1989։ Մեռած պոետների հասարակություն / Dead Poets Society
- 1989։ Հայրը/ Dad
- 1991։ Սպիտակ ժանիք / White Fang
- 1991։ Առեղծվածային հանդիպում / Mystery Date
- 1992։ Գիշերային քուն/ A Midnight Clear
- 1992։ Ջրային երկիր / Waterland У воды
- 1992։ Ողջերը / Alive
- 1993։ Հարուստ սիրում / Rich in Love
- 1994։ Floundering
- 1994։ Իրականությունը կծում է / Reality Bites
- 1995։ Արևածագից առաջ
- 1995։ Փնտրի՛ր և վերացրու՛/ Search and Destroy
- 1997։ Գատակա
- 1998։ Մեծ հույսեր / Great Expectations
- 1998։ Նյուտոնի տղաները/ The Newton Boys
- 1998։ Գերիի հաճախությունը/ The Velocity of Gary
- 1999։ Ձյունածածկ մայրիները / Snow Falling on Cedars
- 2000։ Համլետ / Hamlet
- 2001։ Կյանքի արթնացում / Waking Life
- 2001։ Ջիմիի շոուն / The Jimmy Show
- 2001։ Ժապավեն / Tape
- 2001։ Մարզական օր / Training Day
- 2004։ Մայրամուտից առաջ
- 2004։ Վերցնելով կյանքեր / Taking Lives
- 2005։ Հարձակում 13-րդ տեղամասի վրա / Assault on Precinct 13
- 2005։ Պատերազմի տերը / Lord of War
- 2006։ Ֆասթֆուդի ազգը / Fast Food Nation
- 2007։ Սատանայի խաղեր / Before the Devil Knows You’re Dead
- 2007։ Ինչը քեզ չի սպանում / What Doesn’t Kill You
- 2009։ Լույսի մարտիկները / Daybreakers
- 2009։ Նյու Յորք, ես քեզ սիրում եմ / New York I Love You
- 2009։ Ստատեն Այլենդ / Staten Island
- 2010։ Բրուքլինյան ոստիկաններ / Brooklyn’s Finest
- 2010։ Կինը հինգերորդ շրջանից / The Woman in the Fifth / La femme du Vème
- 2010։ Մոբի Դիք / Moby Dick
- 2012։ Սնիստեր / Sinister
- 2012։ Հիշել ամեն ինչ / Total Recall (ռեժիսորի տարբերակում)
- 2013։ Զտումը / The Purge
- 2013։ Գնացինք / Getaway
- 2013։ Կեսգիշերից առաջ / Before Midnight
- 2014։ Պատանեկություն / Boyhood
- 2014։ Ժամանակի ոստիկանը / Predestination
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1994։ «Straigt to One» (կարճամետրաժ)
- 2001։ «Չելսի Ուոլս»
- 2007։ «Ամենաշոգ նահանգը»
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Discogs — 2000.
- ↑ 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #120866943 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Cheng, Kipp; Chang, Suna (1998 թ․ մայիսի 15). «Monitor». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին.
- ↑ Rohrer, Trish Deitch (2000 թ․ հունիս). «The Great Dane». Los Angeles Magazine. 45 (6): 80. ISSN 1522-9149. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Vozick-Levinson, Simon (2008 թ․ հուլիսի 18). «Monitor». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Garratt, Sheryl (2012 թ․ հոկտեմբերի 8). «Ethan Hawke interview». The Daily Telegraph. London. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իթան Հոուք Internet Movie Database կայքում
- Ethan Hawke Interview Արխիվացված 2009-10-05 Wayback Machine on Texas Monthly Talks (Նոյեմբեր 2007)
- Ապրող անձինք
- 1970 ծնունդներ
- Նոյեմբերի 6 ծնունդներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- ԱՄՆ-ում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի թատերական ռեժիսորներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղա երեխա դերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Տղամարդ ֆեմինիստներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ ըստ նահանգի
- ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Ամերիկացի բարերարներ