Իգոր Յուխնովսկի
Իգոր Ռաֆայլովիչ Յուխնովսկի (ուկրաիներեն՝ Ігор Рафаïлович Юхновський, սեպտեմբերի 1, 1925, Կնյագինին, Դուբնո շրջան, Վոլինյան վոյևոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - մարտի 26, 2024[1], Լվով, Ուկրաինա[2]), խորհրդային և ուկրաինացի քաղաքական և հասարակական գործիչ, ֆիզիկոս[4][5], Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, Խորհրդային Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների համաուկրաինական ասոցիացիայի ղեկավար, Ուկրաինայի հերոս (2005)։ Իգոր Յուխնովսկին 1992-1993 թվականներին Լեոնիդ Կուչմայի կառավարությունում եղել է առաջին փոխվարչապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իգոր Յուխնովսկին ծնվել է 1925 թվականի սեպտեմբերի 1-ին Լեհաստանի Վոլինյան վոյևոդության Կնյագինին գյուղում (այժմ՝ Ուկրաինայի Ռովնոյի մարզ), Ռաֆայել Ավտոնոմովիչի (1898-1982) և Աննա Ֆորտունատովնայի (1905-1982) ընտանիքում[6]։
1944-1945 թվականներին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին, եղել է սակրավոր և հանքափոր։ Պատերազմի ավարտին գտնվել է Ավստրիայում[7]։ Զորացրվելուց հետո ընդունվել է Լվովի համալսարան, որն էլ ավարտել է 1951 թվականին և ստացել ֆիզիկոսի որակավորում։ 1951-1954 թվականներին եղել է Լվովի համալսարանի ասպիրանտ, 1954 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ[6]։
Իգոր Յուխնովսկին դոկտորական թեզը («Լիցքավորված մասնիկների հավասարակշռության համակարգերի վիճակագրական տեսություն») պաշտպանել է Կիևի Շևչենկոյի անվան համալսարանում՝ 1965 թվականին։
Իգոր Յուխնովսկին հանդիսանում է մոտ 500 գիտական աշխատության, այդ թվում 7 մենագրության հեղինակ։ Նրա աշխատությունները հրատարակվել են Ուկրաինայում և արտերկրում։
1969 թվականից եղել է Խորհրդային Ուկրաինայի Գիտությունների ակադեմիայի տեսական ֆիզիկայի ինստիտուտի Լվովի մասնաճյուղի ղեկավարը։
1980-ականների կեսերին նա զբաղվել է հասարակական և քաղաքական գործունեությամբ և մեծ դեր ունեցել ստալինյան և բրեժնևյան բռնաճնշումների զոհերի ռեաբիլիտացիայի, ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հանցագործությունները բացահայտման և հանրայնացնելու գործում։
1990 թվականին Իգոր Յուխնովսկին նշանակվել է Խորհրդային Ուկրաինայի կոնդենսացված համակարգերի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ Նույն թվականի մարտի 30-ին ձայների 59,07%-ով նա ընտրվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր։ Պատգամավոր դառնալուց հետո սկսվել է նրա պետական-քաղաքական գործունեության նոր փուլը։ Նա մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի մշակվի և ընդունվի Ուկրաինայի պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը և Ուկրաինայի անկախության մասին ակտը։
1990 թվականի մայիսի 15-ին նա գլխավորել է Ուկրաինայի պատմության մեջ առաջին ընդդիմադիր խմբակցությունը՝ «ժողովրդական ռադան»։ Նույն թվականի հունիսի 4-ին Գերագույն Ռադայի ղեկավարի ընտրություններում Իգոր Յուխնովսկին պարտվել է Վլադիմիր Իվաշկոյին։ 1991 թվականի դեկտեմբերի 1-ին նա մասնակցել է նախագահական ընտրություններին։ Նրա օգտին քվեարկել է 554 719 մարդ (1,74%)։ 1992 թվականի մարտի 6-ին Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կրավչուկը ստեղծել է ժամանակակից նախագահական քարտուղարության նախակարապետը՝ Ուկրաինայի Պետական դուման։ Այդ ինստիտուտը, որը գոյություն է ունեցել մինչև 1992 թվականի հոկտեմբերի 27-ը, ղեկավարել է Իգոր Յուխնովսկին։
1992 թվականին Յուխնովսկին դարձել է գիտության և տեխնիկայի գծով պետական խորհրդական, որից հետո նշանակվել է փոխվարչապետ (մինչև 1993 թվականը)։
1994 թվականի մարտի 27-ին նա ձայների 60,41%-ով կրկին ընտրվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր։ Հետագայում Իգոր Յուխնովսկին միացել է «Ուկրաինայի ժողովրդական շարժում» կուսակցությանը և 1998 թվականի մարտի 29-ի խորհրդարանական ընտրություններում եղել այդ կուսակցության 15-րդ համարը։
2002 թվականի մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում նա հանդես է եկել «Մեր Ուկրաինան» դաշինքի ցուցակի 69-րդ համարի ներքո և չորրորդ անգամ դարձել Գերագույն ռադայի պատգամավոր։ 2004 թվականի նոյեմբերի 23-ին Գերագույն ռադայի դահլիճում նա նախաձեռնել է Վիկտոր Յուշչենկոյի երդումը։
2005 թվականի օգոստոսի 23-ին Իգոր Յուխնովսկուն շնորհվել է Ուկրաինայի հերոսի կոչում[8]։
Չորրորդ գումարման Գերագույն ռադայում նա թողել է «Ուկրաինայի ժողովրդական շարժում» կուսակցության շարքերը և միացել «Ուկրաինայի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միություն» կուսակցությանը։ 2006 թվականի մարտի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նա խորհրդարան չի անցել։
2006 թվականի մայիսից մինչև 2010 թվականի հունիսը Իգոր Յուխնովսկին զբաղեցրել է 2006 թվականի մայիսի 31-ին ստեղծված «Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտի» ղեկավարի պաշտոնը։ 2007 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նա Ուկրաինայի նախագահի կողմից նշանակվել է աշխատանքային խմբի անդամ՝ գործող սահմանադրության մեջ փոփոխություններ մշակելու համար։
Իգոր Յուխնովսկին մահացել է Լվովում, 2024 թվականի մարտի 26-ին, 98 տարեկան հասակում[9][10]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուկրաինայի հերոս (2005, ազգային վերածննդի և Ուկրաինայի անկախ պետության կառուցման գործում ակնառու անձնական ներդրման, երկար տարիների բեղմնավոր հասարակական և քաղաքական գործունեության, նշանակալի գիտական նվաճումների համար)
- Ազատության շքանշան (2016)[12]
- «Իշխան Յարոսլավ Իմաստունի 5-րդ աստիճանի շքանշան» (2001)
- «Իշխան Յարոսլավ Իմաստունի 4-րդ աստիճանի շքանշան» (2009)
- «Իշխան Յարոսլավ Իմաստունի 3-րդ աստիճանի շքանշան» (2020)
- Լվովի պատվավոր քաղաքացի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Помер фізик-теоретик і Герой України Ігор Юхновський — 2024.
- ↑ 2,0 2,1 2,2 Помер Ігор Юхновський, повідомив мер Львова — 2024.
- ↑ http://web.archive.org/web/20170208180329/http://zbruc.eu/node/26557
- ↑ Игорь Юхновский: "Через 15 лет Ющенко будут считать святым" @ Закарпаття онлайн
- ↑ Игорь Юхновский: Эта война психологически сложнее для солдата, чем та, на которой был я 80 лет назад - Главком
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.pravda.com.ua/rus/articles/2018/08/6/7186519/
- ↑ «"Янукович не впевнений у собі. Тому робить помилки" | Новини на Gazeta.ua». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Президент України; Указ від 23.08.2005 № 1195/2005(ուկր.)
- ↑ Умер "творец Украины" ученый Юхновский (фото)
- ↑ Умер выдающийся ученый, политик и Герой Украины Игорь Юхновский
- ↑ «У героя України Ігоря Юхновського померла дружина». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Указ Президента України від 1 грудня 2016 року № 533/2016 «Про відзначення державними нагородами України з нагоди 25-ї річниці підтвердження всеукраїнським референдумом Акта проголошення незалежності України 1 грудня 1991 року»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 49 (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Во Львове будут прощаться с Героем Украины Игорем Юхновским: где похоронят академика
- Юхновський Iгор Рафаїлович, фізик-теоретик, академік НАН України (Львів) — наукова біографія(ուկր.)
- Умер академик Игорь Юхновский
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Յուխնովսկի» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Մարտի 26 մահեր
- 2024 մահեր
- Լվով քաղաքում մահացածներ
- Լվովի համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Խորհրդային ֆիզիկոսներ
- Ուկրաինայի նախարարներ
- Ուկրաինայի քաղաքական գործիչներ
- Ուկրաինացի ֆիզիկոսներ
- Տեսական ֆիզիկոսներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ