Իգոր Յուխնովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Յուխնովսկի
ուկրաիներեն՝ Ігор Рафаїлович Юхновський
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 1, 1925(1925-09-01)
ԾննդավայրԿնյագինին, Դուբնո շրջան, Վոլինյան վոյևոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Մահացել էմարտի 26, 2024(2024-03-26)[1] (98 տարեկան)
Մահվան վայրԼվով, Ուկրաինա[2]
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԼվովի համալսարան (1951)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1965)
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԼվովի համալսարան, Bogolyubov Institute for Theoretical Physics? և Institute for Condensed Matter Physics of NAS of Ukraine?
Զբաղեցրած պաշտոններՈւկրաինայի առաջին փոխվարչապետ, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր և Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր
ԿուսակցությունՈւկրաինայի ժողովրդական շարժում և ԽՄԿԿ[3]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Ուկրաինայի IV գումարման Գերագույն ռադա և Ուկրաինայի 3-րդ գումարման Գերագույն Ռադա
 Ihor Yukhnovskyi Վիքիպահեստում

Իգոր Ռաֆայլովիչ Յուխնովսկի (ուկրաիներեն՝ Ігор Рафаïлович Юхновський, սեպտեմբերի 1, 1925(1925-09-01), Կնյագինին, Դուբնո շրջան, Վոլինյան վոյևոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - մարտի 26, 2024(2024-03-26)[1], Լվով, Ուկրաինա[2]), խորհրդային և ուկրաինացի քաղաքական և հասարակական գործիչ, ֆիզիկոս[4][5], Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, Խորհրդային Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների համաուկրաինական ասոցիացիայի ղեկավար, Ուկրաինայի հերոս (2005)։ Իգոր Յուխնովսկին 1992-1993 թվականներին Լեոնիդ Կուչմայի կառավարությունում եղել է առաջին փոխվարչապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Յուխնովսկին ծնվել է 1925 թվականի սեպտեմբերի 1-ին Լեհաստանի Վոլինյան վոյևոդության Կնյագինին գյուղում (այժմ՝ Ուկրաինայի Ռովնոյի մարզ), Ռաֆայել Ավտոնոմովիչի (1898-1982) և Աննա Ֆորտունատովնայի (1905-1982) ընտանիքում[6]։

1944-1945 թվականներին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին, եղել է սակրավոր և հանքափոր։ Պատերազմի ավարտին գտնվել է Ավստրիայում[7]։ Զորացրվելուց հետո ընդունվել է Լվովի համալսարան, որն էլ ավարտել է 1951 թվականին և ստացել ֆիզիկոսի որակավորում։ 1951-1954 թվականներին եղել է Լվովի համալսարանի ասպիրանտ, 1954 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ[6]։

Իգոր Յուխնովսկին դոկտորական թեզը («Լիցքավորված մասնիկների հավասարակշռության համակարգերի վիճակագրական տեսություն») պաշտպանել է Կիևի Շևչենկոյի անվան համալսարանում՝ 1965 թվականին։

Իգոր Յուխնովսկին հանդիսանում է մոտ 500 գիտական աշխատության, այդ թվում 7 մենագրության հեղինակ։ Նրա աշխատությունները հրատարակվել են Ուկրաինայում և արտերկրում։

1969 թվականից եղել է Խորհրդային Ուկրաինայի Գիտությունների ակադեմիայի տեսական ֆիզիկայի ինստիտուտի Լվովի մասնաճյուղի ղեկավարը։

1980-ականների կեսերին նա զբաղվել է հասարակական և քաղաքական գործունեությամբ և մեծ դեր ունեցել ստալինյան և բրեժնևյան բռնաճնշումների զոհերի ռեաբիլիտացիայի, ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հանցագործությունները բացահայտման և հանրայնացնելու գործում։

1990 թվականին Իգոր Յուխնովսկին նշանակվել է Խորհրդային Ուկրաինայի կոնդենսացված համակարգերի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ Նույն թվականի մարտի 30-ին ձայների 59,07%-ով նա ընտրվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր։ Պատգամավոր դառնալուց հետո սկսվել է նրա պետական-քաղաքական գործունեության նոր փուլը։ Նա մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի մշակվի և ընդունվի Ուկրաինայի պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը և Ուկրաինայի անկախության մասին ակտը։

1990 թվականի մայիսի 15-ին նա գլխավորել է Ուկրաինայի պատմության մեջ առաջին ընդդիմադիր խմբակցությունը՝ «ժողովրդական ռադան»։ Նույն թվականի հունիսի 4-ին Գերագույն Ռադայի ղեկավարի ընտրություններում Իգոր Յուխնովսկին պարտվել է Վլադիմիր Իվաշկոյին։ 1991 թվականի դեկտեմբերի 1-ին նա մասնակցել է նախագահական ընտրություններին։ Նրա օգտին քվեարկել է 554 719 մարդ (1,74%)։ 1992 թվականի մարտի 6-ին Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կրավչուկը ստեղծել է ժամանակակից նախագահական քարտուղարության նախակարապետը՝ Ուկրաինայի Պետական դուման։ Այդ ինստիտուտը, որը գոյություն է ունեցել մինչև 1992 թվականի հոկտեմբերի 27-ը, ղեկավարել է Իգոր Յուխնովսկին։

1992 թվականին Յուխնովսկին դարձել է գիտության և տեխնիկայի գծով պետական ​​խորհրդական, որից հետո նշանակվել է փոխվարչապետ (մինչև 1993 թվականը)։

1994 թվականի մարտի 27-ին նա ձայների 60,41%-ով կրկին ընտրվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր։ Հետագայում Իգոր Յուխնովսկին միացել է «Ուկրաինայի ժողովրդական շարժում» կուսակցությանը և 1998 թվականի մարտի 29-ի խորհրդարանական ընտրություններում եղել այդ կուսակցության 15-րդ համարը։

2002 թվականի մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում նա հանդես է եկել «Մեր Ուկրաինան» դաշինքի ցուցակի 69-րդ համարի ներքո և չորրորդ անգամ դարձել Գերագույն ռադայի պատգամավոր։ 2004 թվականի նոյեմբերի 23-ին Գերագույն ռադայի դահլիճում նա նախաձեռնել է Վիկտոր Յուշչենկոյի երդումը։

2005 թվականի օգոստոսի 23-ին Իգոր Յուխնովսկուն շնորհվել է Ուկրաինայի հերոսի կոչում[8]։

Չորրորդ գումարման Գերագույն ռադայում նա թողել է «Ուկրաինայի ժողովրդական շարժում» կուսակցության շարքերը և միացել «Ուկրաինայի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միություն» կուսակցությանը։ 2006 թվականի մարտի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նա խորհրդարան չի անցել։

2006 թվականի մայիսից մինչև 2010 թվականի հունիսը Իգոր Յուխնովսկին զբաղեցրել է 2006 թվականի մայիսի 31-ին ստեղծված «Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտի» ղեկավարի պաշտոնը։ 2007 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նա Ուկրաինայի նախագահի կողմից նշանակվել է աշխատանքային խմբի անդամ՝ գործող սահմանադրության մեջ փոփոխություններ մշակելու համար։

Իգոր Յուխնովսկին մահացել է Լվովում, 2024 թվականի մարտի 26-ին, 98 տարեկան հասակում[9][10]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Նինա Վասիլևնա (1927-2018)[11]
  • Երեխաներ՝ դուստր՝ Նատալյա (1952) և որդի Պավել (1957)
  • Թոռներ[6]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի հերոս (2005, ազգային վերածննդի և Ուկրաինայի անկախ պետության կառուցման գործում ակնառու անձնական ներդրման, երկար տարիների բեղմնավոր հասարակական և քաղաքական գործունեության, նշանակալի գիտական ​​նվաճումների համար)
  • Ազատության շքանշան (2016)[12]
  • «Իշխան Յարոսլավ Իմաստունի 5-րդ աստիճանի շքանշան» (2001)
  • «Իշխան Յարոսլավ Իմաստունի 4-րդ աստիճանի շքանշան» (2009)
  • «Իշխան Յարոսլավ Իմաստունի 3-րդ աստիճանի շքանշան» (2020)
  • Լվովի պատվավոր քաղաքացի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Помер фізик-теоретик і Герой України Ігор Юхновський — 2024.
  2. 2,0 2,1 2,2 Помер Ігор Юхновський, повідомив мер Львова — 2024.
  3. http://web.archive.org/web/20170208180329/http://zbruc.eu/node/26557
  4. Игорь Юхновский: "Через 15 лет Ющенко будут считать святым" @ Закарпаття онлайн
  5. Игорь Юхновский: Эта война психологически сложнее для солдата, чем та, на которой был я 80 лет назад - Главком
  6. 6,0 6,1 6,2 https://www.pravda.com.ua/rus/articles/2018/08/6/7186519/
  7. «"Янукович не впевнений у собі. Тому робить помилки" | Новини на Gazeta.ua». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
  8. Президент України; Указ від 23.08.2005 № 1195/2005(ուկր.)
  9. Умер "творец Украины" ученый Юхновский (фото)
  10. Умер выдающийся ученый, политик и Герой Украины Игорь Юхновский
  11. «У героя України Ігоря Юхновського померла дружина». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  12. «Указ Президента України від 1 грудня 2016 року № 533/2016 «Про відзначення державними нагородами України з нагоди 25-ї річниці підтвердження всеукраїнським референдумом Акта проголошення незалежності України 1 грудня 1991 року»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 49 (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Յուխնովսկի» հոդվածին։