Իգնասիո Մանուել Ալթամիրանո Բազիլիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգնասիո Մանուել Ալթամիրանո Բազիլիո
իսպ.՝ Ignacio Manuel Altamirano Basilio
Ծննդյան անունիսպ.՝ Ignacio Manuel Altamirano Basilio
Ծնվել էնոյեմբերի 13, 1834(1834-11-13)[1][2][3][…]
ԾննդավայրTixtla de Guerrero, Գեռերո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]
Վախճանվել էփետրվարի 13, 1893(1893-02-13)[1][2][3][…] (58 տարեկան)
Վախճանի վայրՍան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա[4]
ԳերեզմանՌոտոնդան հայտնի մարդկանց
Մասնագիտությունլրագրող, քաղաքական գործիչ, գրող, բանաստեղծ, դիվանագետ, փաստաբան, վիպասան, ուսուցիչ, ռազմական գործիչ և իրավաբան
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունՏոլուկի գրական ինստիտուտ[2] և Q1108060?[2]
Ժանրերպատմվածք և վեպ
ԱնդամակցությունՄեքսիկական աշխարհագրության և վիճակագրության ընկերություն, Իդալգոյի լիցեյ և Sociedad Nezahualcóyotl?
 Ignacio Manuel Altamirano Վիքիպահեստում

Իգնասիո Մանուել Ալթամիրանո Բազիլիո (1834-1893նոյեմբերի 13, 1834(1834-11-13)[1][2][3][…], Tixtla de Guerrero, Գեռերո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2] - փետրվարի 13, 1893(1893-02-13)[1][2][3][…], Սան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա[4] ), մեքսիկացի գրող, լրագրող, մանկավարժ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգնասիո Մանուել Ալթամիրանոն ծնվել է Գեռերոյի Տիստլա քաղաքում։ Նրա հայրը Տիսլայի քաղաքապետն էր։ Դա Իգնասիոյին հնարավորություն է տվել դպրոց հաճախել այնտեղ։ Հետագայում նա սովորել է Տոլուկայի գրական ինստիտուտում ուսուցչի՝ Իգնասիո Ռամիրեսի՝ իրեն տրված կրթաթոշակով։ Հետագայում Քոլեջիո Լետրանում (իսպ՝. Colegio de San Juan de Letrán) ուսումնասիրել է իրավագիտություն։

1855 թվականին նա միացել է գեներալ Անտոնիո դե Սանտա-Աննի բռնապետության դեմ շարժմանը։ Նա Եղել է«puros» լիբերալ կուսակցության ձախ թևի նշանավոր գործիչ։

1858-1871 թվականներին նախագահ Բենիտո Խուարեսի մտերիմներց էր։ Ֆրանսիացիների՝ Մեքսիկա ներխուժումից հետո Ալթամիրանոն հասկացավ, թե որքան ծանր է իրավիճակը Մեքսիկայի համար, քանի որ, ի տարբերություն ԱՄՆ-ի ներխուժման (1846-1848), որը միավորեց մեքսիկացիներին զավթիչների դեմ, ֆրանսիացիներին աջակցում էին մեքսիկացի պահպանողականները։ 1862-1867 թվականներին նա մասնակցել է անգլո-ֆրակ-իսպանական ներխուժման դիմագրավմանը։ Պատերազմի ավարտին նա արդեն գնդապետ էր։

Ալթամիրանոն հիմնադրել է մի շարք պարբերականներ՝ ( El Federalista ), (1867), «El Correo de México» (1867), «La Tribuna » (1875), «La República » (1980); «El Renacimiento» (1869)՝ կարևոր դեր խաղալով քաղաքական կայունացման գործում։

1870–1880-ական թվականներին Ալթամիրանոն ղեկավարել է «Գրական մեքսիկանիզմ» շարժումը, որը հռչակում էր մշակութային ազատագրման և ինքնահաստատման սկզբունքները։ Ալթամիրանոն մեծ ուշադրություն է դարձրել ազգային ավանդույթների և եվրոպական ժառանգության փոխհարաբերությունների խնդրին, ինչպես նաև Լատինական Ամերիկայում իսպաներենի առանձնահատկություններին։ Գեղարվեստական ստեղծագործություններում Ալթամիրանոյի ռոմանտիկ վերաբերմունքը զուգորդվում է ազգային առանձնահատկությունների և ռեալիստական մեթոդի տարրերի պատկերման կոստումբրիտական փափագով։

1881-1889 թվականներին Ալթամիրանոն եղել է «Մեքսիկայի աշխարհագրության և վիճակագրության ընկերության» նախագահը («Sociedad Mexicana de Geografía y Estadística»): Նա եղել է նաև Գերագույն դատարանի դատավոր, մագիստրոս և գլխավոր դատախազ, ինչպես նաև հանրային աշխատանքների և էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա։

Նա մահացել է 1893 թվականին Իտալիայի Սան Ռեմո քաղաքում։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La literatura nacional (1849)
  • Clemencia (1869), Ed.Elibros, ebook. 9789588732312
  • Crónicas de la semana (1869)
  • La Navidad en las montañas (1871), ebook, Ed.Elibros ISBN CDLPG00010825
  • Antonia (1872)
  • Beatriz (1873)
  • Atenea
  • Cuentos de invierno (1880)
  • Rimas (1880)
  • El Zarco (written 1885–1889, published 1901), Ed. Siglo XXI, México. 9789682322402 (posthumous)
  • Paisajes y leyendas, tradiciones y costumbres de México (1886)
  • Obras (1899)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 70. — ISBN 978-2-221-06888-5
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան — 1910. — Vol. 1. — P. 172.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգնասիո Մանուել Ալթամիրանո Բազիլիո» հոդվածին։