Իգնասիո Մանուել Ալթամիրանո Բազիլիո
Իգնասիո Մանուել Ալթամիրանո Բազիլիո իսպ.՝ Ignacio Manuel Altamirano Basilio | |
|---|---|
| Ծննդյան անուն | իսպ.՝ Ignacio Manuel Altamirano Basilio |
| Ծնվել է | նոյեմբերի 13, 1834[1][2][3][…] |
| Ծննդավայր | Tixtla de Guerrero, Գեռերո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2] |
| Վախճանվել է | փետրվարի 13, 1893[1][2][3][…] (58 տարեկան) |
| Վախճանի վայր | Սան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա[4] |
| Գերեզման | Ռոտոնդան հայտնի մարդկանց |
| Մասնագիտություն | լրագրող, քաղաքական գործիչ, գրող, բանաստեղծ, դիվանագետ, փաստաբան, վիպասան, ուսուցիչ, ռազմական գործիչ, իրավաբան, վիպասան և աշխարհագրագետ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Տոլուկի գրական ինստիտուտ[2] և Q1108060?[2] |
| Անդամակցություն | Մեքսիկական աշխարհագրության և վիճակագրության ընկերություն, Իդալգոյի լիցեյ և Sociedad Nezahualcóyotl? |
| Ազգականներ | Mario Casasús? |
Իգնասիո Մանուել Ալթամիրանո Բազիլիո (1834-1893նոյեմբերի 13, 1834[1][2][3][…], Tixtla de Guerrero, Գեռերո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2] - փետրվարի 13, 1893[1][2][3][…], Սան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա[4] ), մեքսիկացի գրող, լրագրող, մանկավարժ, հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իգնասիո Մանուել Ալթամիրանոն ծնվել է Գեռերոյի Տիստլա քաղաքում։ Նրա հայրը Տիսլայի քաղաքապետն էր։ Դա Իգնասիոյին հնարավորություն է տվել դպրոց հաճախել այնտեղ։ Հետագայում նա սովորել է Տոլուկայի գրական ինստիտուտում ուսուցչի՝ Իգնասիո Ռամիրեսի՝ իրեն տրված կրթաթոշակով։ Հետագայում Քոլեջիո Լետրանում (իսպ՝. Colegio de San Juan de Letrán) ուսումնասիրել է իրավագիտություն։
1855 թվականին նա միացել է գեներալ Անտոնիո դե Սանտա-Աննի բռնապետության դեմ շարժմանը։ Նա Եղել է «puros» լիբերալ կուսակցության ձախ թևի նշանավոր գործիչ։
1858-1871 թվականներին նախագահ Բենիտո Խուարեսի մտերիմներց էր։ Ֆրանսիացիների՝ Մեքսիկա ներխուժումից հետո Ալթամիրանոն հասկացավ, թե որքան ծանր է իրավիճակը Մեքսիկայի համար, քանի որ, ի տարբերություն ԱՄՆ-ի ներխուժման (1846-1848), որը միավորեց մեքսիկացիներին զավթիչների դեմ, ֆրանսիացիներին աջակցում էին մեքսիկացի պահպանողականները։ 1862-1867 թվականներին նա մասնակցել է անգլո-ֆրակ-իսպանական ներխուժման դիմագրավմանը։ Պատերազմի ավարտին նա արդեն գնդապետ էր։
Ալթամիրանոն հիմնադրել է մի շարք պարբերականներ՝ ( El Federalista ), (1867), «El Correo de México» (1867), «La Tribuna » (1875), «La República » (1980); «El Renacimiento» (1869)՝ կարևոր դեր խաղալով քաղաքական կայունացման գործում։
1870–1880-ական թվականներին Ալթամիրանոն ղեկավարել է «Գրական մեքսիկանիզմ» շարժումը, որը հռչակում էր մշակութային ազատագրման և ինքնահաստատման սկզբունքները։ Ալթամիրանոն մեծ ուշադրություն է դարձրել ազգային ավանդույթների և եվրոպական ժառանգության փոխհարաբերությունների խնդրին, ինչպես նաև Լատինական Ամերիկայում իսպաներենի առանձնահատկություններին։ Գեղարվեստական ստեղծագործություններում Ալթամիրանոյի ռոմանտիկ վերաբերմունքը զուգորդվում է ազգային առանձնահատկությունների և ռեալիստական մեթոդի տարրերի պատկերման կոստումբրիտական փափագով։
1881-1889 թվականներին Ալթամիրանոն եղել է «Մեքսիկայի աշխարհագրության և վիճակագրության ընկերության» նախագահը («Sociedad Mexicana de Geografía y Estadística»): Նա եղել է նաև Գերագույն դատարանի դատավոր, մագիստրոս և գլխավոր դատախազ, ինչպես նաև հանրային աշխատանքների և էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա։
Նա մահացել է 1893 թվականին Իտալիայի Սան Ռեմո քաղաքում։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- La literatura nacional (1849)
- Clemencia (1869), Ed.Elibros, ebook. 9789588732312
- Crónicas de la semana (1869)
- La Navidad en las montañas (1871), ebook, Ed.Elibros ISBN CDLPG00010825
- Antonia (1872)
- Beatriz (1873)
- Atenea
- Cuentos de invierno (1880)
- Rimas (1880)
- El Zarco (written 1885–1889, published 1901), Ed. Siglo XXI, México. 9789682322402 (posthumous)
- Paisajes y leyendas, tradiciones y costumbres de México (1886)
- Obras (1899)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 7 8 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 70. — ISBN 978-2-221-06888-5
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան — 1910. — Vol. 1. — P. 172.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգնասիո Մանուել Ալթամիրանո Բազիլիո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Նոյեմբերի 13 ծնունդներ
- 1834 ծնունդներ
- Մեքսիկայում ծնվածներ
- Փետրվարի 13 մահեր
- 1893 մահեր
- Իտալիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Մեքսիկացի գրողներ
- Մեքսիկացի դիվանագետներ
- Մեքսիկայի քաղաքական գործիչներ
- Մեքսիկացի ուսուցիչներ
- Մեքսիկացի հասարակական գործիչներ
- Մեքսիկացի բանաստեղծներ
- Մեքսիկացի լրագրողներ