Կոստումբրիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոստումբրիզմ (իսպ.՝ costumbre՝ բարք, սովորույթ), 19-րդ դ. ուղղություն է Իսպանիայի և Լատինական Ամերիկայի գրականության մեջ ու արվեստում։

Ծնվելով ժողովրդական կենցաղի նկատմամբ ռոմանտիկների հետաքրքրությունից՝ կոստումբրիզմը շրջադարձ եղավ դեպի իրականության ռեալիստական պատկերումը։ Կոստումբրիզմը արտահայտում էր ազգային ինքնագիտակցության վերելքը, ժողովրդի կյանքի առանձնահատկությունները վերարտադրելու ձգտումը՝ հաճախ նահապետական բարքերի ու սովորույթների իդեալականացումով։
Գրականության մեջ կոստումբրիզմը մշակեց հիմնականում ակնարկի ժանրը, սակայն իր արտահայտությունը գտավ նաև վեպում, դրամատուրգիայում ու պոեզիայում։
Կոստումբրիզմը կարևոր դեր է խաղացել Լատինական Ամերիկայի երկրների գծանկարչության ու գեղանկարչության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 625 CC-BY-SA-icon-80x15.png