Ժեշուվ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ժեշուվ | |||||
լեհ.՝ Rzeszów | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Համայնք | Subcarpathian Voivodeship? և Q11825736? | ||||
Հիմնադրված է | հունվարի 19, 1354 թ. | ||||
Մակերես | 116±1 կմ² | ||||
ԲԾՄ | 384±1 մետր | ||||
Բնակչություն | ▲195 871 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | կենտրոնաեվրոպական ամառային ժամ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 17 | ||||
Փոստային դասիչ | 35-001–35-959 | ||||
Ավտոմոբիլային կոդ | RZ | ||||
Պաշտոնական կայք | erzeszow.pl(լեհ.) | ||||
| |||||
Ժեշուվ հարավարևելյան Լեհաստանի ամենամեծ քաղաք՝ 2013 թվականի մարդահամարի տվյալներով 182.548 թվով բնակչությամբ։ Այն տեղակայված է Վիսլոկ գետի երկու ափերին՝ Սանդոմիերսկա հովտի սրտում։ Քաղաքը եղել է Ստորկարպատյան վոյեվոդության մայրաքաղաքը 1999 թվականից, այն նաև Ժեշուվի կոմսության նստավայրն է։
Ժեշուվը կապված է համաշխարհային օդանավակայանին, եվրոքաղաքների անդամ, բարձրակարգ կրթական դպրոցների քաղաք է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժեշուվի տարածքում առաջին մարդիկ հայտնվել են ուշ պալեոլիթի դարաշրջանում։ 6-րդ դարում առաջին ագարակատերերը եկան քաղաքի տարածք ամանայն հավանականությամբ Մորավյան դարպասի միջով։ Ավելի ուշ, Ժեշուվը դարձավ Լուսատյան մշակույթի վայրը։
5-րդ դարում առաջին սլավոնները հայտնվեցին տարածքում։ Դա հաստատվել է հնագիտական մի շարք պեղումներից։ Մասնավորապես, Ժեշուվն այն ժամանակ բնակեցված էր Վիսթուլաների կողմից։ 11-րդ և 13-րդ դարերում քաղաքը էր Րութենիանների։ 1264 թվականին Տարնուվում հանդիպեցին լեհ թագավորներ Bolesław V the Chaste-ի և Daniel of Galicia-ի միջև։
Լեհաստանի միացումից հետո Ժեշուվը մտավ Րութենիայի տարածք 1340 թվականից, երբ Կաժիմիեյ 3-րդ Մեծը Լեհաստանին կցեց Րութենիան։
1458 թվականին քաղաքը այրվեց թաթարների կողմից։ 1502 թվականին թաթարներն ավերեցին այն կրկին։ Ավելի շուտ, 1427 թվականին Ժեշուվը այրվել էր, սակայն այս իրադարձություններից հետո քաղաքը վերականգնվեց, քանի որ մեծ կարևորություն էր ներկայացնում իր դիրքով։ 16-րդ դարը բարգավաճման տարի էր Ժեշուվի համար, մանավանդ երբ այն կառավարվում էր Սպըտեկ Լիգենտայի կողմից։ Նա ներդրումներ արեց ենթակառուցվածքներում, ամրոցներ կառուցելու մեջ։ Այդ ժամանակաշրջանում Ժեշուվն ուներ 2,500 բնակիչ՝ հրեական մեծ թաղամասով։
1638 թվականին Ժեշուվն անցավ Լուբոմիրսկի ընտանիքի կառավարության տակ՝ դառնալով կենտրոն։ 1658 թվականին այստեղ բացվեց առաջին քոլեջը։ Սակայն ծաղկման շրջանն ավարտվեց, դեռ ավելին՝ եղան որոշ հրդեհներ, պատերազմներ, որոնք ավերեցին քաղաքը։ Հյուսիսային պատերազմի ընթացքում Շվեդիան գրավեց Ժեշուվը և 1702 թվականին շատ տարբեր բանակների կողմից քաղաքը գրավվեց։
1772 թվականին Ժեշուվը դարձավ Ավստրիական Կայսրության մի մասը, որին այն պատկանեց 146 տարի։ 18-րդ դարի վերջին Ժեշուվն ուներ 3,000 բնակիչ։ 19-րդ դարի կեսին բնակչությունը հասավ 7,500-ի, որոնց 40%-ը հրեա էր։ 1911 թվականին քաղաքն ուներ արդեն 23,000 բնակիչ, որի կեսը հրեա էր։
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ժեշուվում էր գտնվում ավստրո-հունգարական բանակի հսկայակաան կայազորը։
1914 թվականին ռուսական զորքորը գրավեցին Ժեշուվը։ 1914 թվականի վերջին շփման գիծը հաստատվեց Տարնուվի և Գորլիցի միջև։ Ժեշուվը դարձավ կարևոր կենտրոն Ռուսական Կայսրության բանակի համար, որը մթերային մեծ խանութներով և հսկայաական ռազմամթերքով գտնվում էր այնտեղ։ Ռուսական Կայսրության տիրության տակ գտնվելուց Ժեշուվն ազատվեց 1915 թվականին մայիսին։
Լեհաստանի անկախությունից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականի հոկտեմբերի 12-ին Ժեշուվի կառավարիչը քաղաքապետի հետ Վարշավա ուղարկեց մի նամակ, որը հայտարարում էր հավատարմություն լեհական կառավարության հանդեպ։ Նոյեմբերի 1-ին՝ Գերմանիայի և Ավստրիայի միջև բախումից հետո Ժեշուվը դարձավ անկախ քաղաք։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում քաղաքի 200 բնակիչներ մահացան, երկաթուղային ցանցը փլուզվեց, ինչպես որ մոտ 60 տները։
1920 թվականին Ժեշուվը դարձավ Լվովի վոյեվոդության մայրաքաղաքը։ Այն ծաղկեց կենտրոնական արդյունաբերական տարածաշրջանը մեծ ազդեցություն ունեցավ Ժեշուվի վրա։ Այն դարձավ պաշտպանական արդյունաբերության հիմնական կենտրոնը՝ 1937 թվականին այնտեղ բացված «PZL» օդանավակայանով։ 1939 թվականին քաղաքն ուներ 40,000 բնակիչ։
1939 թվականին սեպտեմբերի 6-ին Ժեշուվը ռմբակոծվեց Լյուֆտվաֆֆեի կողմից։ Գերմանական հարձակումը սկսվեց սեպտեմբերի 6-ին երեկոյան և կատարվեց հաջորդ օրվա առավոտյան։ Ժեշուվը վերանվանվեց Րայխսով և դարձավ կառավարության մասը, 1941 թվականին այստեղ բացվեց հրեական թաղամաս։
Պատերազմի ընթացքում Ժեշուվը Լեհաստանի հիմնական քաղաքն էր։ 1945 թվականի հուլիսի 7-ին Ժեշուվը դարձավ նոր կազմավորված Ժեշուվի վոյեվոդության մայրաքաղաքը, որի մեջ ներառված էին Կրակովի և Լվովի վոյեվոդությունները։ Տարածաշջանային կառավարության նոր գործակալությունները կառուցվեցին 1951 թվականին, մոտակա գյուղերը միացվեցին Ժեշուվին, և քաղաքի տարածքը ընդլայնվեց՝ հասնելով 39 քառ. կմ-ի։
1999 թվականին հունվարի 1-ին քաղաքը դարձավ անդրկարպակյան վոյեվոդության մայրաքաղաքը։ ԲՆակչությունը աճեց՝ հասնելով 170,000-ի, իսկ տարածքը՝ 91,43 քառ. կմ-ի։
Հոլոքոստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գրավվեց 1939 թվականին և վերանվանվեց Րայխսխով։ Գերմանացիների կողմից հրեաների հալածումն ավելի հաճախակի դարձավ։ 1939 թվականի վերջին գործում էր հարկադիր աշխատանք կատարելու 10 տեղեր։ Շատ հրեաներ պլանավորել էին փախչել ԽՍՀՄ-ի կողմից գրավված Լեհաստան։ Ժեշուվի բնակչությունը նվազեց 11,800-ով, որոնցից 7,800-ը հետպատերազմական գաղթյալներ էին։ 1943 թվականի վերջին շատ հրեա ստրուկներ տեղափոխվեցին հոլոքոստի գնացքներով[2]։ Մեկ ամիս անց՝ 1943 թվականի նոյեմբերի 5-ին 2,800 հրեաներ ուղարկվեցին այնտեղից Օսվենցիմ։ Պատերազմից հետո 600 հրեաներ վերադարձան ԽՍՀՄ։ Հետագայում գրեթե բոլորը լքեցին քաղաքը և երկիրը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rzeszów University (Հիմնադրվել է 2001 թվականին, փոքր դպրոցների շարքից է)[3]
- Rzeszów University of Technology (Ձևավորվել է բարձր ինժեներական դպրոցից 1974 թվականին)
- Ժեշուվի ստեղծարարա տեխնոլոգիաների կենտրոն (հիմնադրված 1996 թվականին) կայքը
- Wyższa Szkoła Zarządzania կայքը
- Wyższa Szkoła Prawa i Administracji (Իրավունքի և հասարակական կառավարման դպրոց) Przemyśl-ում, մասնաճյուղ Rzeszów-ում (հիմնադրված 1995 թվականին) կայքը
Նշանակալի դպրոցներ
- Կոնարսկիի համար 1 միջնակարգ դպրոց
- Ջոն Պոլ 2-րդ միջնակարգ դպրոց
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժեշուվ-Ջասիոնկա օդանավակայանը տեղակայված է Ջասիոնկա գյուղում՝ քաղաքից 10 կմ հեռավորությամբ։ 2014 թվականի հունվարից չարտերային ուղևորական ծառայություններ են առաջարկվում «Ryanair»-ի, «LOT Polish Airlines»-ի, «EuroLOT»-ի և «Lufthansa»-ի կողմից։ Ըստ եղանակի՝ լրացվում են ուղևորական թռիչքներ դեպի հանգստյան վայրեր։
Քաղաքին սպասարկում են 49 ավտոբուսներ։ Ժեշուվը նաև դարպաս է հանդիսանում Բեշադների համար։
Ժեշուվը կարևոր կետ է հանդիսանում արևելք-արևմուտք երկաթուղիով։ Այս երկաթուղին շարունակվում է Ուկրաինայում։ Այն հիմնական կայանատեղին է՝ հիմնադրված 19-րդ դարում։ Բացի դրանից կան ևս 5 հավելյալ կայանատեղիներ՝ «Rzeszów Staroniwa», «Rzeszów Zwięczyca», «Rzeszów Osiedle», Rzeszów Załęże and Rzeszów Zachodni։ Կան նաև ոչ էլէկտրաֆիկացված գծեր, որոնք սկսվում են Ժեշուվից։
Մշակույթը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վանդա Սիամասկովայի անվան թատրոն
- Թատրոն «Դիմակ»
- Ժեշուվի պարի թատրոն
Թանգարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հնագիտական թանգարան
- Ժեշուվ քաղաքի պատմության թանգարան
- Թեմական թանգարան
Պատկերասրահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Szajna" պատկերասրահ
- "Pod Ratuszem" պատկերասրահ
- "z Podwórza" պատկերասրահ
- OPe Photo պատկերասրահ
Գրադարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժեշուվի գավառական և քաղաքային գրադարան
- Ժեշուվի համալսարանի գրադարան
- Ժեշուվի տեխնոլոգիաների կենտրոնի գրադարան
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արթուր Մալավսկիի անվան ֆիլհարմոնիկ սրահ
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունաբերությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Valeant Pharmaceuticals International (NYSE։VRX) Rzeszów (formerly ICN Polfa Rzeszów)
- United Technologies Corporation (NYSE։UTX) Օդային սարկքերի ինժեներական կազմակերպություն
- Zelmer SA – Կենցաղային տեխնիկա
- Asseco Poland SA (earlier Comp Rzeszów S.A.) – Լեհաստանի տեխնոլոգիական ամենամեծ կենտրոնը
- Novartis International AG–Gerber Products Company Սննդային ոլորտի տեխնիկա
- Sanofi-Aventis (NYSE։SNY)
- Goodrich Corporation 5,3 հեկտար տարածքով արդյունաբերական սարքավորումներ՝ Ժեշուվի մոտ[4]
- ՏՏ ոլորտում գործող կազմակերպություն[5]
Հիմնական վայրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուբոմորսկի ընտանիքի պալատը (18-րդ դար)
- Գլխավոր հրապարակը
- Քաղաքային սրահ՝ հիմնադրված 1591 թվականին
- Մեծ և փոքր ժողովարաններ (18-րդ դար)
- Łańcut պալատ
- Podziemia (Ստորերկրյա թունել)
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Resovia Rzeszów», Վոլեյբոլի թիմ՝ կազմված ամենատարեց տղամարդկանցից։
- «Stal Rzeszów», տղամարկանց ֆուտբոլային թիմ
- «Marma Rzeszów», մոտոցիկլների մրցաշարի խումբ
- «Ravens Rzeszów», ամերիկյան ֆուտբոլի թիմ
Քաղաքի հռչակավոր մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժեշուվի հայտնի մարդկանց շարքում են սովետական դիմադրության հակադիր Լուկաս Ցիեպլինսկին, երգչուհի Յուստինա Ստեչկովսկան, գեներալ Ժոզեֆ Զաջակը, թատրոնի գլխավոր տնօրեն Եժի Գրոտովսկին և այլք։ Լեհ պատգամավոր և գլխավոր հրամանատար Վլադիսլավ Շիկորսկին սովորել է այստեղ։ Նավթային ընկերություն «Ignacy Łukasiewicz»-ի նախագահը՝ Իգնացի Լուկաշևիչը շատ ժամանակ է անցկացրել այստեղ։ Լեհ մոդել Անյա Ռուբիկը ծնվել է Ժեշուվում 1983 թվականին։ Նատալի Փորտմանի ընտանիքը ծագում է այստեղից[6][7]։ Ամերիկացի ֆուտբոլիստ Րիկ Զարոն ծագում է այստեղից։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժեշուվի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 0 (32) |
2 (36) |
7 (45) |
14 (57) |
20 (68) |
22 (72) |
24 (75) |
24 (75) |
18 (64) |
13 (55) |
6 (43) |
1 (34) |
12.58 (54.64) |
Միջին ցածր °C (°F) | −4 (25) |
−4 (25) |
−1 (30) |
3 (37) |
8 (46) |
11 (52) |
13 (55) |
12 (54) |
9 (48) |
5 (41) |
0 (32) |
−3 (27) |
4.08 (39.34) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 22.4 (0.882) |
23.1 (0.909) |
24.9 (0.98) |
39.7 (1.563) |
55 (2.17) |
59.5 (2.343) |
67.5 (2.657) |
51.9 (2.043) |
56.5 (2.224) |
33.3 (1.311) |
28.5 (1.122) |
24.9 (0.98) |
487.2 (19.181) |
աղբյուր: MSN Weather |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքային սրահ
-
Լուբոմիրսկի ընտանիքի պալատը
-
Ժեշուվյան կանացի ազգային տարազ
-
Պատմական հրապարակ
-
Ժեշուվի գլխավոր հրապարակը
-
Բանկ Ժեշուվում
-
Հին Սինագոգուն
-
Ժեշուվի համալսարանը
-
Հեղափոխության հուշարձանը
-
Ընդհանուր տեսարան
-
Ժեշուվի սրբավայրը
-
Ժեշուվի հին գերեզմանատունը
-
Հրեական գերեզմանատուն Ժեշուվում։
-
Միքիևիցայի հուշարձանը
-
Քաղաքային այգի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/061813563011-0974133?var-id=1639616&format=jsonapi
- ↑ Ժեշուվի պատմությունը
- ↑ «University of Rzeszów: News». www.univ.rzeszow.pl. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Business briefs». Վերցված է 2010 նոյեմբերի 10-ին.
- ↑ Eastern IT Cluster
- ↑ [1]
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժեշուվ» հոդվածին։ |
|