Jump to content

Ժամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժամ, (նշանակումը՝ ժ, անգլերեն h) ժամանակը չափելու միավոր։ 1 ժամը հավասար է 3 600 վայրկյան կամ 60 րոպե և կազմում է երկրային օրվա 1/24 մասը։

Ժամերի հաշվարկը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրվա ժամերի հաշվարկն սկսվում է կեսգիշերին և տասներկու ժամ հետո՝ վերսկսում կեսօրին։ Այդպիսի հաշվարկի ժամանակ ժամերը թվարկվում են՝ 12, 1, 2 ..., 11։ Գիշերահավասարին արևը ծագում է ժամը 6-ին և մայր է մտնում երեկոյան 6-ին։

Գործածությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագությունը չափելու համար գործածվում է կմ/ժամ չափի միավորը, որը ցույց է տալիս, թե մարմինը մի ժամում քանի կիլոմետր տարածություն է անցնում։ Կիլովատ-ժամը ցույց է տալիս, թե քանի հազար Վատտ էնեգիա է ծախսվում մի ժամում։ Ներսի օդի որակը՝ օդափոխությունը չափվում է այն ժամերի քանակով, որոնց ընթացքում փոխվում է փակ տարածության, օրինակ՝ տան սենյակի ամբողջ օդը։

Օրվա ժամերի անունները՝

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկյան տոմարում օրվա յուրաքանչյուր ժամը ունի իր ժամանունը։ Ժամանունների օրվա ժամերի հաշվարկը սկսվում է գիշերվա ժամը 12-ից և երկու 12-ժամյա ցիկլերից հետո ավարտվում է գիշերվա 11-ին։
Մինչև կեսօր ժամերը նշանակվում են a.m. (լատիներեն ante meridiem բառացի՝ «կեսօրից առաջ») և p.m. (լատիներեն post meridiem բառացի՝ «կեսօրից հետո»)։

24 ժամյա ձևաչափ 12 ժամյա ձևաչափ Բանավոր խոսքում
00։00 (կեսգիշեր) 12։00 (կեսգիշեր) Գիշերվա ժամեր Գիշերվա (ժամը) տասներկուսը
կեսգիշեր
01։00   1։00 a.m. Գիշերվա (ժամը) մեկը
02։00   2։00 a.m. Գիշերվա (ժամը) երկուսը
03։00   3։00 a.m. Գիշերվա (ժամը) երեքը
04։00   4։00 a.m. Առավոտյան ժամեր Առավոտյան (ժամը) չորսը
05։00   5։00 a.m. Առավոտյան (ժամը) հինգը
06։00   6։00 a.m. Առավոտյան (ժամը) վեցը
07։00   7։00 a.m. Առավոտյան (ժամը) յոթը
08։00   8։00 a.m. Առավոտյան (ժամը) ութը
09։00   9։00 a.m. Առավոտյան (ժամը) ինը
10։00 10։00 a.m. Առավոտյան (ժամը) տասը
11։00 11։00 a.m. Առավոտյան (ժամը) տասնմեկը
12։00 (կեսօր) 12։00 (կեսօր) Ցերեկվա ժամեր Ցերեկվա (ժամը) տասներկուսը
13։00   1։00 p.m. Ցերեկվա (ժամը) մեկը
14։00   2։00 p.m. Ցերեկվա (ժամը) երկուսը
15։00   3։00 p.m. Ցերեկվա (ժամը) երեքը
16։00   4։00 p.m. Ցերեկվա (ժամը) չորսը
17։00   5։00 p.m. Ցերեկվա (ժամը) հինգը
18։00   6։00 p.m. Ցերեկվա (ժամը) վեցը
19։00   7։00 p.m. Ցերեկվա (ժամը) յոթը
20։00   8։00 p.m. Երեկոյան ժամեր Երեկոյան (ժամը) ութը
21։00   9։00 p.m. Երեկոյան (ժամը) ինը
22։00 10։00 p.m. Երեկոյան (ժամը) տասը
23։00 11։00 p.m. Երեկոյան (ժամը) տասնմեկը
00։00 (հաջորդ օրվա
կեսգիշերը)
12։00 (կեսգիշեր) Գիշերվա (ժամը) տասներկուսը
կեսգիշեր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 272