Ժակոյի տուն
Տեսակ | մեծ առանձնատուն |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Ճարտարապետական ոճ | ռուսական կլասիցիզմ |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ և Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Ժակոյի տուն, հայտնի է նաև որպես Դաշկովի տուն, 19-րդ դարի առաջին կեսի դասականության ոճով կառուցված բնակելի շենք։ Գտնվում է Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնում՝ Արվեստների հրապարակի (տուն 5) և Իտալիայի փողոցի (ինչպես տուն 4) անկյունում։ Կառուցվել է 1820-1830-ական թվականներին։ Կառույցի ճարտարապետներն են՝ Պավել Ժակոն և Կարլ Ռոսսին, որը մշակել է Արվեստների հրապարակի ողջ համալիրը[1]։ Վերջինս հետագայում մի քանի անգամ վերակառուցվել է․ հատուկ հրապարակայնություն ստացավ շենքի ոչ միանշանակ վերակառուցումը, երբ այն արդեն պաշտպանության տակ գտնվող մշակութային հուշարձան էր (1999-2001)[2]։ Տարբեր ժամանակներում տունը պատկանում էր ճարտարապետ Ժակոյի ընտանիքին, ինչպես նաև գրավաճառ ու կոլեկցիոներ Պ. Դաշկովի ընտանիքին։ Շինությունը հայտնի է նաև այն բանի համար, որ 1910-ական թվականներին տան նկուղում տեղավորվել էր «Թափառող շուն» գրական-գեղարվեստական արտ-կաբարեն, որն իր հավաքույթների ժամանակ հավաքում էր ռուսական մշակույթի` Արծաթե դարի հասարակության ողջ սերուցքը։ Ներկա պահին տունը բնակելի է՝ բացառությամբ նկուղի և շքամուտքի առաջին հարկի, որտեղ գտնվում են սպասարկման ոլորտի ընկերություններ։
Տան պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1821 թվականին ճարտարապետ Կառլո Ռոսսին, ով նախագծել էր Միխայլովյան պալատը, առաջարկեց կառուցել այն ժամանակ դեռ Միխայլովյան հրապարակում գտնվող (ըստ էության՝ թափուր տեղ) 3 հարկանի տները։ Այդ տների վերակառուցման արդյունքում ցածր հարկերում պետք է լինեին առևտրական ցուցասրահներ, որոնցից հետագայում հրաժարվեցին։ Կայսրը, ով ղեկավարում էր նախագիծը, չցանկացավ, որ մեծ իշխանական պալատը վերածվեր առևտրական հրապարակի։ Հրապարակում չափագրվել էր 11 տարածք՝ մոտավորապես 500 քառակուսի սաժեն երկարությամբ։ Չնայած այն հանգամանքին, որ 1822 թվականին Արվեստների հրապարակի հողատարածքը նվիրեցին պալատական ոսկերիչներ Ֆրանց և Իոգան Սոգենիններին, հրապարակի և Իտալական փողոցի անկյան տարածքը երկար ժամանակ մնում էր թափուր և անկառույց[3]։
Հետագայում տարածքը ձեռք է բերվել ճարտարապետ Պավել Ժակոյի կողմից։ Փաստորեն, տունը 1831 թվականին կառուցվել է Ժակոյի կողմից՝ օգտագործելով Արվեստների հրապարակ դուրս եկող կառույցների ճակատի հաստատված նախագծերը, որոնք կատարել էր Կառլ Ռոսսինին` ելնելով հրապարակի տարածքում Միխայլովյան պալատի գերիշխող դերից[4]։ Այդ ժամանակ տունը պատկանում էր Պ. Պ. Ժակոյի կնոջը։ Տունը ունեցել է Г-աձև տեսք։ Դրսից կառույցն ուներ երեք հարկ, իսկ դեպի բակ` չորս (նկուղի վրա)։ Բակում գտնվում էին միհարկանի ծառայական թևերը, իսկ արդեն 1836 թվականին Ժակոն կառուցեց հյուսիսային թևը՝ մինչև չորսհարկանի բնակելի տարածքներով, և վաճառեց հանքատեր ու պարտատեր Իվան Յակովլևին։ 1846 թվականին ճարտարապետ Ի. Ի. Կլիմովը մնացած ցածրահարկ թևի վրա կառուցեց ծաղիկների ապակեպատ ցուցասրահը[5]։ 1837-1844 թվականներին տան առաջին և երկրորդ հարկերը վարձակալվել էր Միխայիլ և Մատվեյ Վիելգորսկ եղբայրների կողմից[1], ովքեր նախկինում ապրում էին Գոլենիշչև-Կուտուզովի (Արվեստների հրապարակի թիվ 3 տուն) հարևան բազմաբնակարան տանը, իսկ ավելի ուշ տեղափոխվել սեփական առանձնատուն (հրապարակի թիվ 4 տուն)[6]։ 1850-ական թվականներին Յակովլևը ստացել էր կառավարչի պաշտոն և մեկնել Փարիզ՝ տունը վաճառելով Պետական խորհրդական Պալիբինին[7]։
Դաշկովի տուն
[խմբագրել | խմբագրել կոդը]1862 թվականին տունը ձեռք բերեց Շվեդիայում Ռուսաստանի դեսպան, դիվանագետ, իսկական գաղտնի խորհրդական Յակով Անդրեևիչ Դաշկովը, որը 1862-1863 թվականներին ձեռնամուխ եղավ շենքի վերակառուցմանը։ Ճարտարապետը եղել է Իերոնիմ Կորսինին։ 1862 թվականին դեռևս Ժակոյի կողմից կառուցված թևը («ամբար») հարմար էր բնակեցման համար, իսկ Կլիմովի ապակեպատ ցուցասրահը մեծացվել էր մեկ աստիճանով։ Կիսակառույց մեկհարկանի թևերը ամբողջությամբ քանդվեցին, իսկ նրանց տեղում կառուցվեցին քառահարկ նոր շենքեր։ 1863 թվականին տան շքամուտքային մասնաշենքերը վերակառուցվեցին «լուսանկարչական տաղավարով», որոնք նախատեսված էին գեղարվեստական արվեստանոցների և լուսանկարչական ստուդիաների աշխատանքների համար[5]։
19-րդ դարի վերջին տունը անցել է դիվանագետի որդուն՝ հայտնի բուկինիստ և կոլեկցիոներ Պավել Յակովլևիչ Դաշկովին, որն իր տունը հայտնի դարձրեց լայնածավալ հավաքածուով և սրահների ակտիվ գործունեությամբ։ Որոշ շրջաններում շենքը ձեռք է բերել «Միխայլովսկյան հնություն» մականունը։ Տանը հաճախ լինում էին պատմական «Դաշկովի խմբակի» անդամները, որոնցից էին՝ պատմությամբ հետաքրքրվող ազնվականներ, Մեծ Իշխան Նիկոլայ Միխայլովիչը, Ե. Կառնովիչը, գեներալ-լեյտենանտ Ն. Շիլդերը, գեներալ-մայոր Ա. Զայոնչկովսկին, Կ. Վոյենսկին և այլք։ Մեծ հեղինակություն ունեին «Դաշկովյան նախաճաշերը», որոնց այցելում էին ժամանակի հայտնի մշակութային և արվեստի գործիչները[8]։ Նկարիչ Ալեքսանդր Բենուան հիշում էր. «Աստված գիտի, թե ինչու էի սպասում, որ մտնելով Միխայլովյան հրապարակի արտաքինից ինձ վաղուց հայտնի տունը, որը գտնվում էր Միխայլովյան թատրոնից երկու քայլ հեռու՝ ես կհայտնվեմ իրական պալատներում՝ պատերին բազմաթիվ նկարներով և պալատական հոյակապ կահույքով»[9]։
Տունը պատկանել է Դաշկովների ընտանիքին` մինչև 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը։
«Թափառող շուն» կաբարե
[խմբագրել | խմբագրել կոդը]1911 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 1915 թվականի մարտի 3-ը այս տան երկրորդ բակի նկուղում գտնվում էր «Թափառող շուն» գրական-թատերական արտ-կաբարեն։ Այստեղ հաճախ են այցելել Մաքսիմ Գորկին, Ալեքսեյ Տոլստոյը, Աննա Ախմատովան, Վսևոլոդ Մեյերխոլդը, Վելիմիր Խլեբնիկովը, Վլադիմիր Մայակովսկին, Սերգեյ Եսենինը և շատ ուրիշներ[1]։ Ավելի վաղ, նկուղում Պ. Դաշկովի գինու մառանն էր, իսկ կաբարեի ստեղծման գաղափարը պատկանում էր Վսևոլոդ Մեյերխոլդի օգնական Բորիս Պրոնինին։
Սրճարանին պատկանող տարածքը զարդարված էր հաստատության ոգով՝ որպես «խորհրդավոր բնակարան», խանդավառ այցելուների կողմից, ըստ վկաների՝ նկարիչները շուրջօրյա աշխատել են ներքին հարդարման վրա։ Սենյակներից մեկի պատերը և առաստաղը նկարել էր Ս. Սուդեյկինը` պատկերելով գույնզգույն թռչուններ, ծաղիկներ, «արաբ երեխաներ» և աղջիկներ, Դոն Կիխոտը` Ռոսինատի վրա, Պյերոն և Արլեկինը։ Մեկ այլ սենյակի դիզայնը կատարվել էր Իվան Կուլիբինի կողմից, կուբիզմի ոգով։ 10 օրվա ընթացքում պաստառ արտադրող Ախունը անվճար տրամադրել է պատերի երկայնքով դրված բազմոցներ։ Ճարտարապետ Ա. Ա. Ֆոմինը բուխարի էր պատրաստել, որի վրայի դեկորատիվ պսակը նկարել էր Սուդեյկինը։ Հիմնական սենյակի կենտրոնում տեղադրվել է 13 հոգու համար կլոր սեղան, իսկ վերևում` Նիկոլայ Սապունովի կողմից պատրաստված ջահ, որը բաղկացած էր 13 մոմից, փայտե շրջանակի վրա, 4 շղթայով կախված առաստաղից։ Լեգենդի համաձայն՝ կաբարեի բացման ժամանակ, ռեժիսոր Ն. Եվրեինովը նետել է այդ շրջանակի վրա սև թավշյա դիմակը, իսկ Մեյերխոլդի թատրոնի դերասանուհի Օ. Վիսոցկայան` սպիտակ ձեռնոցը, որը մնացել էր այնտեղ՝ որպես թատերական խորհրդանիշ։ Սրճարանի մուտքը լուսավորում էր կարմիր լապտերը։ Ավանդույթը պահանջում էր, որ այցելուն դուռը թակի մուրճիկով, հետո ստորագրի կաբարեում առաջին օրվանից գտնվող խոշոր չափերի՝ Ալեքսեյ Տոլստոյի «Խոզի շան գրքում»[10]։
Խորհրդային շրջան։ Ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1928-1940 թվականներին տանը ապրել է խորհրդային քանդակագործ Վ. Վ. Կոզլովը, իսկ 1976-1998 թվականներին տանը բնակվել է Ռուսաստանի նկարիչների ակադեմիայի ակադեմիկոս Պ. Տ. Ֆոմինի ընտանիքը։
1998-2001 թվականներին համայնքային բնակարանները վերակառուցվել են` պահպանելով ճակատային հատվածը[11]։ Աշխատանքներն իրականացրել է Բալթյան շինարարական ընկերությունը (ԲՇԸ)[5]։ Վերակառուցման նախագծի հեղինակներն են Ալեքսանդր Կիցուլոն և Ելենա Սվետլովան[7]։ Նոր վերակառուցված տարբերակը ճարտարապետական մասնագիտական համայնքում սկանդալ է առաջացրել` չնայած այն հանգամանքին, որ տան արտաքին տեսքը գործնականում շատ չէր փոխվել․ լուրջ փոփոխությունների էին ենթարկվել բակը և բակային ճակատները[2]։ Շենքի տանիքի լուսանկարչական տաղավարները վերացվել էին, որոնց վերջին վարձակալը եղել էր Մարինա Դմիտրիևայի թատերական ամսագիրը։ Վերակառուցելուց հետո շենքում, որպես էլիտար անշարժ գույք, վաճառել են 22 բնակարաններ։ Թևերի հատվածում նոր մասնաշենքերը զբաղեցրել են բալթյան շինարարական ընկերության գրասենյակները[7]։
2001-2009 թվականներին շենքի նկուղում գործում էր «Ոսկե Օստապ» ռեստորանը։ Մուտքի մոտ տեղադրվել էր Օստապ Բենդերի բրոնզաձույլ արձանը (քանդակագործ Ա. Ս. Չարքին, ճարտարապետ Վ.Բ. Բուխաև)[4]։ 2001 թվականից սկսած պատմական նկուղում գործում է «Թափառող շուն» արտ-սրճարանը[12]։
Ճարտարապետական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքն զբաղեցնում է ճակատային դիրք, որի անկյունը դուրս է գալիս Արվեստների հրապարակ և Իտալիայի փողոց։ Մի քանի անգամ վերակառուցված թևերը ձևավորել են երկու բակեր`«մաքուր» և «սև»։ Տան ճակատը մոտակա Միխայլովյան պալատի դասական ճակատի կրկնօրինակն է, որը կառուցված է Արվեստների հրապարակի ոճական և կոմպոզիցիոն միասնության պահպանմամբ։ Փաստորեն, ճակատի ձևավորումը կատարվել է Կառլո Ռոսսիի կողմից, որը ենթադրում էր հրապարակի կառուցապատում (համեմատած գերիշխող պալատի), «տուն` բնակիչների համար»։ Ժամանակակից տեսքը և պատմական պլանավորումը, որ պահպանվեց մինչև 2001 թվականը[2], շենքը ձեռք է բերել 1862-1863 թվականներին՝ Ի. Կորսինիի վերակառուցումից հետո, թեև ներքին թևերի վրա կառուցված «լուսանկարչական տաղավարը», ամենայն հավանականությամբ, ավելի ուշ ենթարկվել էր վերակառուցման[5]։
Կառուցվածքի հիմնական պլաստիկ արտահայտիչ առանձնահատկությունների մեջ աչքի են ընկնում պատուհանների համեմատաբար բազմազան ձևավորումը և բարդ քանդակված քիվերը[1]։ Ճակատին իոնիկ կարգի սյուներ են։ Կորնթոսյան սյուների փոխարեն այս ճարտարապետական տարրերի օգտագործումը պայմանավորված է գործնական նկատառումներով․ նրանք հրաժարվել են լրացուցիչ դեկորներ ընդունել, հաշվի առնելով Ռուսաստանի ձնառատ ձմեռները[13]։ Ժակոյի կողմից նախագծված տան բակում, նախքան վերակառուցումը, կառուցված էր եռահարկ ցուցասրահ` ընդգծված իրար վրա դրված դորիական սյուներով, այն ժամանակ նորաձև «պեստումյան դասավորությամբ»[1]։
Դորիական դասավորությունը ներդրված էր նաև աստիճանների նախագծման մեջ։ Այնուամենայնիվ, միայն ինտերիերի որոշ մանրամասներ են պահպանվել առ այսօր․ մասնավորապես, երկրորդ հարկի դահլիճներում մոդիլյոնի ձևի ուշագրավ քիվերը և քանդակները[4]։
1998-2001 թվականների սկանդալային վերակառուցման ընթացքում ամբողջովին վերափոխվեցին տան բակի երկու կողմերը։ Նոր արտաքին տեսքը կտրուկ հակասում էր ոչ միայն Ռոսսիի կամ Ժակոյի ոճին, այլև Սանկտ Պետերբուրգի պատմական ճարտարապետությանը բնորոշ տեխնիկական լուծումներին։ Ճակատն ունի պատուհանների երեք շարք, սակայն երկհարկանի բնակարանների հաշվին շենքն իրականում ունի վեց հարկ։ Դեկորը ընդգրկում է բաց գույնի գիպսի վրա մուգ շագանակագույն փափկիչներ, ինչպես նաև շքեղ զարդարված ճաղավանդակներ։ Նոր մասնաշենքի մուտքի վրա առկա է Ամառային Այգու Գորգոն Մեդուզայի պատկերով հայտնի քաղվածք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Жако дом // Санкт-Петербург. Петроград. Ленинград: Энциклопедический справочник. / Гл. ред.: Б. Б. Пиотровский. Ред. коллегии: Л. Н. Белова, Г. Н. Булдаков, А. Я. Дегтярёв [и др]. — М.: Большая Российская Энциклопедия, 1992. — 697 с. — 80 000 экз. — ISBN 5-85270-037-1
- ↑ 2,0 2,1 2,2 Лисовский В. Г. Сохранит ли Петербург ансамбли Росси? / Сост. А. В. Корнилова. — Памятники истории и культуры Санкт-Петербурга. Исследования и материалы. — СПб. : Белое и черное, 2002. — Вып. 6. — С. 303. — 357 с. — (ГИПП Искусство России). — ISBN 5-89771-027-9.
- ↑ Овсянников Ю. М. Великие зодчие Санкт-Петербурга. Трезини. Растрелли. Росси. — 2-е изд., доп. — СПб.: Искусство-СПб, 2001. — С. 472—474‚ 549‚ 550. — 632 с. — 5000 экз. — ISBN 5-210-01537-8
- ↑ 4,0 4,1 4,2 «Дом Жако — Дом П. В. Дашкова — Кабаре "Бродячая собака"». Архитектурный сайт Санкт-Петербурга. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Реконструкция дома Жако». СПб: Издательский дом «Ардис». 1997. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 04.06.2017-ին.
- ↑ Яцевич А. Г. Пушкинский Петербург / Сост. Н. И. Попова, В. Ф. Шубин. Науч. ред. В. Ф. Шубин. — 3-е изд., испр. и доп. — СПб. : Санкт-Петербургский фонд культуры – Петрополь, 1993. — С. 202—219. — 432 с. — 15 000 экз. — ISBN 5-88560-066-X.
- ↑ 7,0 7,1 7,2 Итальянская улица, 4 // Квартальный надзиратель. —СПб, 2006. — № 39.
- ↑ Меньшинина Н. Ю. П. Я. Дашков: собиратель и меценат : [рус.] / Гл. ред.: С. Н. Полторак // История Петербурга : Журнал. — СПб. : Нестор, 2006. — № 6 (34) (10 декабря). — С. 41—44. — 3000 экз. Արխիվացված 2017-06-04 Wayback Machine
- ↑ Бенуа А. Н. Мои воспоминания: в 5 кн / Подгот. изд.: Н. И. Александрова. Отв. ред. Д. С. Лихачев. — 2-е изд., доп.: Репр. воспроизведение текста изд. 1990 г. — М. : Наука, 1993. — Т. 2, кн. 4—5. — С. 326—327. — 743 с. — (Литературные памятники). — 50 000 экз. — ISBN 5-02-012722-1.
- ↑ Муравьева И. А. Век модерна: панорама столичной жизни. — Пушкинский фонд, 2004. — Кн. 2. — С. 181—191. — 272 с. — (Былой Петербург). — 10 000 экз. — ISBN 5-89803-135-9.
- ↑ Санкт-Петербург: Энциклопедия. — 2-е изд., испр. и доп. — М. : Российская политическая энциклопедия (РОССПЭН) ; СПб. : ИД «Бизнес-пресса», 2006. — С. 325—326, 525. — 1024 с. — 4500 экз. — ISBN 5-8110-0107-X. — ISBN 5-8243-0419-X.
- ↑ «Арт-кафе «Бродячая собака». Место и дом». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Лепорк, Алексей Желтое достоинство // Квартальный надзиратель. —СПб, 2006. — № 39.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Исаченко В. Г.: Зодчие Санкт-Петербурга. — С. 994.
- Овсянников Ю. М. Великие зодчие Санкт-Петербурга. Трезини. Растрелли. Росси. — 2-е изд., доп. — СПб.: Искусство-СПб, 2001. — С. 472—474‚ 549‚ 550. — 632 с. — 5000 экз. — ISBN 5-210-01537-8